Երևան
12 °C
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ նշելով, որ ընտրված խափանման միջոցը հիմնավոր է:
Այսպիսով՝ դատավորը մերժեց Գագիկ Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ այլ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում:
Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ որոշումը միանշանակ բողոքարկելու են. ըստ պաշտպանի՝ ամեն ինչ նախապես որոշված էր, եւ երեկվա նիստը ձեւական բնույթ էր կրում: Հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է նաեւ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնդելուց հետո էլ դատավորը դա չի ընդունելու, բայց դա չի նշանակում, որ կոնկրետ իրավիճակից ելնելով՝ նման միջնորդություն չեմ ներկայացնի, հաջորդ նիստին իմ դիրքորոշումը կհայտնեմ, նորից եմ ասում՝ ինձ համար պատահականություն չէ, որ գործը հենց այս դատավորն է քննում»:
Հարցին՝ այն, որ Գագիկ Խաչատրյանի որդիները, եղբորորդին հետախուզվում են, հիմք չէ՞՝ համարելու, որ Գագիկ Խաչատրյանի կողմից եւս կա թաքնվելու հավանականություն, պաշտպանը բացասական պատասխան տվեց. «Միանշանական ոչ. երբ նախաքննական մարմինները նման հանգամանք են դատարաններում բարձրաձայնում, դատավորները թույլ չեն տալիս, որ նույնիսկ մենք հակադարձենք, հենց իրենք են ասում՝ արդյո՞ք դուք գտնում եք, որ օրենսդրորեն իրավունք ունեք այլ անձի վարքագիծը դիտարկել կոնկրետ անձի հնարավոր վարքագիծ»:
Խաչատրյանի կալանավորման հիմնավորվածության հարցը քննելու համար դատարանը երեկ նախնական նիստ էր հրավիրել, որին Խաչատրյանը չէր մասնակցում առողջական վիճակի պատճառով: Նիստի ընթացքում մեղադրող դատախազը պնդել էր, որ առկա է ռիսկ, որ ազատության մեջ մնալով՝ Խաչատրյանը կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից կամ կխոչընդոտի գործի քննությանը: Պաշտպանական կողմը, սակայն, առարկել էր՝ ասելով, որ նման պնդում անելու որեւէ հիմք չկա. ըստ պաշտպանի՝ նա կա՛մ պետք է ազատ արձակվեր, կա՛մ նրա նկատմամբ ընտրվեր այլ խափանման միջոց, առնվազն՝ գրավի տեսքով:
Գագիկ Խաչատրյանը կալանավորված է 2019 թվականի օգոստոս ամսից: Նրա եւ նրա եղբոր որդու՝ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվեց նախորդ ամիս, եւ գործն ուղարկվեց դատարան: Կարեն Խաչատրյանը եւս կալանավորված է: Նախքան բուն դատաքննությանը անցնելը դատավոր Արթուր Մկրտչյանը պետք է քննի նաեւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը:
Գագիկ Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար, իսկ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար: Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT