Երևան
12 °C
Վճռաբեկ դատարանը ուշացումով հիմնավոր է ճանաչել մեղադրյալ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքով արտահատված դատախազության փաստարկները:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ ցավոք, Վճռաբեկ դատարանն այս որոշումը կայացրել, առավելևս այն դատախազությանն է ուղարկել մի իրավիճակում և ժամանակահատվածում, երբ քրեական գործը վաղուց արդեն դատարանում է, Դ. Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ ընդունվել է այլ որոշում և, հետևաբար, կայացվելու պահին արդեն այն հետևանքների առումով որևէ իրավական նշանակություն չէր կարող ունենալ:
Գոռ Աբրահամյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2018թ. դեկտեմբերի 6-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել 2018թ. ապրիլյան դեպքերի ընթացքում Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.09.2018թ. որոշման և այդ որոշման վերաբերյալ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 03.11.2018թ. որոշման դեմ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ քրեական գործով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Հետագայում նրան մեղսագրվող արարքները վերաորակվել են, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և քրեական գործը, ըստ մեղադրանքի 8 անձի, 14.06.2019թ. ուղարկվել էր դատարան և ներկայումս գտնվում է դատական քննության փուլում (ԵԴ/0700/06/18):
Նշված վճռաբեկ բողոքի կապակցությամբ, այն վարույթ ընդունելուց շուրջ մեկուկես տարի անց, օրերս, ՀՀ վճռաբեկ դատարանը դատախազությանն է ուղարկել Դատախազության բողոքի վերաբերյալ 2019թ. նոյեմբերի 7-ին ընդունած որոշումը, և ընձեռնվել է հնարավորություն ծանոթանալու դրա հիմնավորումներին:
Ըստ էության, որոշմամբ Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ հիմնավորված է համարել դատախազության դիրքորոշումը Դ. Համբարձումյանի պարագայում գրավը որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց կիրառելն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ ուղղակի ամրագրել է, որ ստորադաս դատարանները վերոնշյալ որոշումները կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջների այնպիսի էական խախտումներ,որոնք հիմք են նրանց կայացրած դատական ակտերը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանն իր հիմնավորումներում, մասնավորապես, նշել է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Դ. Համբարձումյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս չեն պահպանել Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները, անտեսել են քրեական գործի տվյալ պահին առկա փատական հանգամանքների առանձնահատկությունները, որոնք, ի դեպ, ինչպես Առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում հարցի քննարկման ժամանակ վկայակոչում էր դատախազությունը:
Մասնավորապես Վճռաբեկ դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել Դ. Համբարձումյանին քննության այդ փուլում մեղսագրված արարքների կատարման եղանակին, ընդգծել, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել ենթադրյալ հանցանքը կատարելիս նրա՝ զինված լինելու, պաշտոնատար անձ լինելու հանգամանքները: Վերջինս նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համատեքստում դիտարկվում է որպես էական հանգամանք անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս՝ հաշվի առնելով իր պաշտոնի և հասարակական դիրքի օգտագործմամբ վարույթի մասնակիցների նկատմամբ ազդեցություն գործադրելու և դրանով իսկ գործի քննությանը խոչընդոտելու առումով ունեցած առավել մեծ հնարավորությունները, առավելևս այն պայմաններում, երբ գործով որպես մեղադրյալ ներգրավվածների մեջ կան անձինք, ովքեր աշխատել են նրա ենթակայության ներքո, գտնվել են նրանից ծառայողական կախվածության մեջ, կամ որոնք նրա հետ գտնվել են մերձավոր, ազգակցական հարաբերությունների մեջ:
Վճռաբեկ դատարանը, ըստ այդմ, հանգել է չափազանց կարևոր հետևության առ այն, որ նման փաստական հանգամանքների պարագայում անձի զբաղեցրած պաշտոնի, ունեցած իշխանության, գործով անցնող դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու բարձր հավանականության պայմաններում գրավը չի կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց:
Ցավոք, սակայն, Վճռաբեկ դատարանն այս որոշումը կայացրել, առավելևս այն դատախազությանն է ուղարկել մի իրավիճակում և ժամանակահատվածում, երբ քրեական գործը վաղուց արդեն դատարանում է, Դ. Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ ընդունվել է այլ որոշում և, հետևաբար, կայացվելու պահին արդեն այն հետևանքների առումով որևէ իրավական նշանակություն չէր կարող ունենալ:
Ցավոք, գործող իրավական ընթացակարգերն այնպիսին են, որ իրավական զարգացման տեսանկյունից նման խիստ կարևոր որոշումները, իրավական մեկնաբանությունները հնարավոր են դառնում այսպիսի ուշացումներով՝ ըստ էության, իմաստազրկելով կոնկրետ գործընթացը և անուղղակի կերպով անհիմն անվստահություն սերմանելով վարույթն իրականացնող մարմնի, դատախազության գործողությունների և դրանց որակի նկատմամբ:
Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանի այս որոշումը լավագույն պատասխանն էր այն բոլոր անառողջ քննադատությունների, որոնք նշված քրեական գործի շրջանակներում խափանման միջոցի հարցի իրավական ու հանրային քննարկումների տիրույթում հնչում էին նախաքննական մարմնի և դատախազության հասցեին:
Հիշեցնենք, Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ խուլիգանություն կատարելու համար: Նա մի քանի ամիս կալանքի տակ էր գտնվում, ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT