Ես երդվել էի Արթուր Մկրտչյանի շիրիմին. Արցախի նախագահը՝ ԼՂ ԳԽ առաջին նախագահի եւ Ուրֆանյանի պարգեւների մասին (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևներ հանձնվեցին  հանդիսավոր պայմաններում:

Պարգեւատրման արարողության վերջում ելույթ ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,

Արթուր Մկրտչյանի եւ Արմենակ Ուրֆանյանի ընտանիքի հարգարժան անդամներ,

Հարգելի ներկաներ,

Այսօր կարեւոր եւ խորհրդանշական օր է մեր ժողովրդի կյանքում եւ կրկնակի կարեւոր ու խորհրդանշական՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի: Դեռեւս ապրիլի 14-ին, նախագահական ընտրությունների օրը, քվեարկության գնալուց առաջ ես այցելեցի արցախյան ազգային-ազատագրական շարժման աննկուն մարտիկ, քաղաքական ու պետական գործիչ, Լեռնային Ղարաբաղի գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին: Եվ որպես յուրատեսակ երդում, խոստացա ընտրվելու դեպքում խոստացա անել առավելագույնը՝ նրա կիսատ թողած գործը շարունակելու, նրա վեհ գաղափարները կյանքի կոչելու եւ մեր բոլորի երազած հայրենիքը կերտելու համար:

Դա երդում էր ինչպես Արթուր Մկրտչյանի, այնպես էլ մեր հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր հայորդիների առջեւ:

Մեր ժողովրդի համար ճակատագրական ու վճռորոշ պահին նրանք ստանձնեցին հսկայական պատասխանատվություն՝ կանգնելով առաջնագծում եւ քաջ գիտակցելով, որ զոհասեղանին դրված է ամենաթանկը՝ սեփական կյանքը:

Հարգելի բարեկամներ, օգոստոսի 27-ին ես ստորագրել եմ հրամանգիր՝ Արթուր Մկրտչյանին եւ  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու, պահեստազորի ենթասպա  Վահրամ Թամրազյաին  եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար սփյուռքահայ հրամանատար  Հովսեփ Հովսեփյանին «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին:

Կարծում եմ, այս պարգեւատրումը խորհրդանշական է նաեւ այն իմաստով, որ իր մեջ յուրահատուկ կերպով ամփոփում է հայրենիք, այսինքն՝ Հայաստան-Արցախ-սփյուռք անխախտ կապը: Մենք հաղթել ենք այդ միասնականության շնորհիվ:

Եվ պատահական չէ, որ այս հրամանագրերը ես ստորագրել եմ Արցախի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձի կապակցությամբ, որովհետեւ հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները բացառիկ են եւ արժանի գնահատանքի:

Այսօր մենք մեր խոնարհումն ենք բերում մեր ժողովրդի հերոս զավակներին, նրանք միշտ մեզ հետ են եւ առաջնորդում են մեզ մեր բոլոր ձեռնարկումներում: Նրանց կատարծ գործը հայրենասիրության վառ օրինակ է եւ լավագույն դաս հետագա սերունդների համար:

Մեր խոնարհումն ենք բերում նաեւ մեր հերոսների ծնողներին, որ դաստիարակել են հայրենիքի նվիրյալներ: Վստահ եղեք, պետությունը միշտ ձեզ հետ է եւ ձեր կողքին:

Մեր խոնարհումը նաեւ նրանց, որոնք այսօր էլ շարունակում են իրենց անգնահատելի ներդրումն ունենալ Արցախի զարգացման եւ զորացման գործում: Շնորհակալություն ձեզ:

Եվ քանի որ պարգեւատրման այս արարողությունը տեղի է ունենում Արցախի կարեւորագույն տոնի՝ Արցախի Հանրապետության տոնի նախաշեմին, իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ վարչապետին: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4891 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս