Երևան
12 °C
Առողջապահության նախարարի արձակուրդի եւ ենթադրյալ հրաժարականի թեմայով լրատվամիջոցների բարձրացրած աղմուկն առիթ դարձավ, որ ընդդիմադիր քաղաքական ու մերձքաղաքական շրջանակները կորոնավիրուսի դեմ պայքարը քաղաքական նպատակներով շահարկելու հերթական ալիքը բարձրացնեն։ Այնպիսի տպավորություն է, թե վերջ, համաճարակն արդեն հաղթահարել ենք, իշխանությունների ձեռնարկած քայլերն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվել են, մեղավորները հայտնի են, ու եկել է քաղաքական եզրակացությունների ժամանակը։ Իհարկե՝ համաճարակի հաղթահարումից հետո իսկապես էլ իրավիճակն ամենայն մանրամասնությամբ կվերլուծվի, սխալները կբացահայտվեն ու մեղավորներն էլ պատասխանատվության կենթարկվեն, բայց առայժմ համաճարակի հաղթահարման մասին խոսելը չափազանց վաղ է, եւ այդ հարցում կարող ենք ընդամենը զգուշավոր լավատեսություն արտահայտել։
Բայց մինչ այդ ընդդիմադիր քաղաքական ու մերձքաղաքական շրջանակները, որոնք այս օրերին ոչ միայն առանձին պաշտոնյաների, այլեւ ամբողջ կառավարության հրաժարականն են պահանջում, պիտի կողմնորոշվեն՝ ի վերջո ինչո՞ւմ են մեղադրում իշխանություններին։ Որովհետեւ առայժմ նրանց փաստարկները հիշեցնում են հարեւանից պարտքով կճուճ վերցրած ու ջարդած մարդու խոսքերը՝ «նախեւառաջ ես ոչ մի կճուճ էլ չեմ վերցրել, երկրորդ՝ վերցնելու պահին այն արդեն ջարդված էր, եւ երրորդ՝ ես կճուճը վերադարձրել եմ լրիվ անվնաս»:
Ինչի՞ մասին է խոսքը։ Զարմանալիորեն՝ նույն քաղաքական շրջանակները մի կողմից հայտարարում են, թե «այս իշխանությունները կատարելապես ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը», «բոլորը պիտի ցմահ նստեն՝ ավելի քան 1100 մարդու մահվան համար» եւ այլն, մյուս կողմից՝ ամիսներ շարունակ քարոզում էին, թե «ոչ մի համաճարակ էլ չկա», «մարդկանց չիպավորում են», «էս ամեն ինչի նպատակը դիմակի բիզնեսն ա ու հանրահավաքներն արգելելը», «դիմակները հանեք-շպրտեք», «էս սաղ համաշխարհային բլեֆա», եւ այսպես շարունակ։
Ներողություն, բայց վերջապես կողմնորոշվեք։ Չէ՞ որ «բլեֆից» մարդիկ չեն մեռնում, եթե «էս սաղ բլեֆ ա ու դիմակի բիզնես», ո՞նց եք իշխանություններին մեղադրում 1100 մարդու մահվան մեջ։ Իսկ եթե գիտեք, որ համաճարակն իրական է, ուրեմն գիտեք նաեւ, որ ամբողջ աշխարհում դրա դեմ մոտավորապես նույն մեթոդներով են պայքարում՝ դիմակներ կրելով, անձնական հիգիենայի կանոններին հետեւելով ու սոցիալական հեռավորություն պահպանելով։ Ուրեմն ինչո՞ւ եք կոչ անում հանել-շպրտել դիմակները։
Իհարկե՝ ասողները տարբեր մարդիկ են, որովհետեւ այդ քաղաքական ուժերում որոշակի «աշխատանքի բաժանում» կա։ «Լուրջ դեմքերը» խոսում են կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած իշխանությունների հրաժարականի մասին, իսկ «խեղկատակները» (այդպիսիք կան առանց բացառության բոլոր կուսակցություններում) իրենց բաժին գործն են անում՝ քարոզում են լուրջ չընդունել համավարակն ու բոյկոտել հակահամաճարակային միջոցառումները։ Բայց փաստը մնում է փաստ՝ քաղաքական այդ շրջանակներն առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով։
Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե իշխանություններն ամեն ինչ անթերի են արել, իսկ մեղմ ասած՝ ոչ փայլուն արդյունքների մեղավորն ընդդիմությունն է։ Բնականաբար՝ դա այդպես չէ, եւ կգա ժամանակը, ու իշխանություններն իրենք կվերլուծեն սեփական թերացումները։ Հասկանալի է՝ համապատասխան եզրակացություններով։
Բայց արձանագրենք, որ ընդդիմադիր քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն իրենց հերթին ինչով կարողացել՝ խանգարել են իշխանություններին ու նույնպես մեղքի իրենց բաժինն ունեն։Առնվազն բարոյական պատասխանատվության հարթությունում։ Ուրիշ բան, որ դրա համար քրեական պատասխանատվության չեն ենթարկում, իսկ բարոյական պատասխանատվությունը նրանց համար եղած-չեղած մի հաշիվ է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT