Երևան
12 °C
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում եւ երկրի այլ քաղաքներում հանգստյան օրերին, ինչպես նաեւ այսօր շարունակվել են բազմահազարանոց բողոքի ցույցերը՝ նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման եւ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների դեմ: Մայրաքաղաքի փողոցներ է դուրս բերվել զրահատեխնիկա, հատուկ ջոկատայինները մի քանի հարյուր ցուցարարի են բերման ենթարկել:
Մինսկում կազմակերպված քայլերթին մի քանի հազար մարդ է մասնակցել: Նրանց են միացել ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ Մարիա Կոլեսնիկովան, Մաքսիմ Զնակը եւ Լիլիա Վլասովան: Ուժայինները զրահատեխնիկայի օգնությամբ արգելափակել են ցուցարարների շարժը Մինսկի Անկախության հրապարակի տարբեր ուղղություններով: Այնուհետ, մի քանի հազարանոց ցուցարարների խումբը շարժվել է դեպի Անկախության պալատ, որտեղ գտնվում է Լուկաշենկոյի նստավայրը: Այնտեղ հատուկ ջոկատայինները փակել են ցուցարարների ճանապարհը, նրանց օգնության են հասել զրահափոխադրիչ մեքենաները:
Մարդիկ պալատի ցանկապատների մոտ, ասֆալտին դրել են խաղալիք մեքենաներ եւ ուղղաթիռներ, հողաթափեր, փուչիկներ ՝ տարատեսակ մակագրություններով, պաստառներ, ծաղիկներ, ծաղիկներով պատված սեւ դագաղ եւ մեծ ստվարաթղթե խավարասեր: Ակցիայի մասնակիցները մոմեր են վառել եւ վանկարկել «Սաշա, փչի՛ր»:
Ընդդիմության Համակարգող խորհրդի անդամները, ովքեր եկել էին Անկախության պալատի շրջափակման մոտ, իշխանությունների ներկայացուցչին խնդրել են գալ իրենց հետ բանակցությունների, բայց ի պատասխան, անվտանգության աշխատակիցները պահանջել են, որ մարդիկ արագ հեռանան տարածքից, թեպետ ցուցարարները ցանկապատից մոտ 2 մետր հեռավորությամբ են կանգնած եղել:
Ավելի ուշ ցուցարարների հետ հանդիպման է դուրս եկել ընդհանուր հարցերով Լուկաշենկոյի օգնական Նիկոլայ Լատիշենկոն, որը հայտարարել է, որ իշխանություններն ընդդիմության հետ բանակցություններ չեն ունենա:
Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, լրատվամիջոցների հարցին, թե որտեղ է այսօր եղել նախագահը, որպես պատասխան ուղարկել է Բելառուսի նախագահի լուսանկարը՝ արված Անկախության պալատի մոտ, կրկին ավտոմատը ձեռքին:
Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Մինսկում ընդդիմության կազմակերպած չարտոնված հանրահավաքում 140 մարդ է բերման ենթարկվել, իսկ «Весна» իրավապաշտպան կենտրոնը հայտարարել է, որ տեղեկություններ ունի մայրաքաղաքում եւ մարզերում ձերբակալված 100 մարդու մասին:
Վաղ առավոտից Մինսկի կենտրոնում են անվտանգության ծառայությունների աշխատակիցներ, որոնք բարիկադներ են տեղակայել: Անկախության հրապարակում կանգնած են ջրցաններ, ոստիկանական եւ շտապ օգնության տասնյակ մեքենաներ: Մինսկի մետրոյի 4 կենտրոնական կայարաններ փակ են մուտքի եւ ելքի կողմերից: Հեռախոսի ինտերնետը գործել է չափազանց թույլ, մեծ ընդհատումներով: Հեռախոսային եւ ինտերնետ հաղորդակցությունն ապահովող А1 ցանցից հայտնել են, որ իշխանությունների լիազոր ներկայացուցիչների պահանջով օգոստոսի 30-ին Մինսկի տարածքում իջեցվել է հեռախոսային ինտերնետի արագությունը: Ավելի ուշ A1-ի կայքում հայտնվել է իրազեկում այն մասին, որ ինտերնետ ծառայությունները վերականգնվում են ամբողջությամբ:
Կիրակի կեսօրին մոտ, երբ ցուցարարները քայլերթով շարժվել են դեպի Անկախության հրապարակ, հանդիպելով հատուկ ծառայությունների արգելափակմանը, սկսել են վանկարկումներ անել, նրանց ձայնային ազդանշաններով միացել են վարորդները, իսկ կանայք, ի նշան բողոքի, պառկել են գետնին: Հենց այդ ժամանակ է որոշում կայացվել Անկախության փողոցի փոխարեն շարժվել դեպի Պետական դրոշի հրապարակ՝ նախագահական նստավայր:
Կիրակի օրն ավելի քան 350 բելառուս մարզիկներ հանդես են եկել օգոստոսի 9-ին կայացած ընտրություններն առ ոչինչ համարելու եւ նոր ընտրություններ կազմակերպելու հրապարակային պահանջով:
Նշենք, որ կիրակի օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ծննդյան տարեդարձն է եղել, նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շնորհավորանքի խոսքում նշելով, որ անհամբերությամբ սպասում է իրենց հանդիպմանը, որը կայանալու է մոտակա ժամանակահատվածում: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պոսկովն ասվածի կապակցությամբ հայտնել է, որ նախատեսվում է Լուկաշենկոյի այցը Մոսկվա:
Ի դեպ, շաբաթ օրը պարզ է դարձել, որ Բելառուսի ԱԳ նախարարությունը լրագրողների մի մեծ խմբի զրկել է հավատարմագրումից եւ հետեւաբար, իրադարձությունները լուսաբանելու հնարավորությունից: Այդ լրագրողների թվում են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ:
Բելառուսում զանգվածային ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ից, երբ երկրում ընթացած նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, ճնշող ձայներով հաղթանակ տարավ երկրի 26 տարվա անփոփոխ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմությունը պնդում է, որ քվեարկությունը կեղծված է եւ պահանջում են կրկնակի ընտրություններ: Բազմաթիվ արեւմտյան երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Անկախ փորձագետները հայտարարում են բազմաթիվ խախտումների մասին: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչեւ հիմա չի հրապարակել ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ ընտրատեղամասերի: Քվեաթերթիկների լուսանկարներից պարզ է դառնում, որ տարատեսակ քաղաքներում գրանցվել են միանման արդյունքներ, ինչը խիստ կասկածելի է:
Որոշ կազմակերպություններ հայտարարում են, որ նախագահական ընտրությունների ընթացքում ընդհանուր առմամբ ավելի քան 6800 խախտում է արձանագրվել: Նաեւ նշվում է, որ կանխատեսվող արդյունքներից գրեթե 1,5 անգամ շատ մասնակցության մասին է պաշտոնապես հայտարարվել, ինչը խիստ կասկածելի է: Ինքը Լուկաշենկոն քանիցս հայտարարել է, որ միանշանակ չեն կազմակերպվելու նոր ընտրություններ եւ լսել անգամ չի ուզում նախագահի պաշտոնը թողնելու մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT