Ջրի սղության պատճառով Բեյրութում բազմաթիվ ընտանիքներ հուսահատ վիճակում են. ՅՈՒՆԻՍԵՖ

01/09/2020 schedule10:17

Լիբանանում դեռևս լուծված չէ պայթյունի հետևանքով առաջացած ջրի խնդիրը: Ծանր իրավիճակում են հատկապես այն 300.000 մարդիկ, այդ թվում՝ մոտ 100.000 երեխա, որոնց տները պայթյունի հետևանքով վնասվել կամ ավերվել են: Նրանք զրկված են մաքուր ջրից և սանիտարահիգիենիկ ծառայություններից, ահազանգում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Վիճակը վատթարացել է հատկապես Բեյրութի մերձակա շրջաններում, որտեղ վնասվել են պայթյունին մոտ գտնվող բազմաթիվ շենքերի ջրամբարներն և ջրահեռացման համակարգերը։ Տուժած գոտիներում ջրամատակարարման ցանցից ամբողջությամբ անջատվել է շուրջ 130 շենք, վնասվել են ավելի քան 500 բնակելի շենքերի ջրամատակարարման համակարգերը։ 

«Քանի որ կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են աճել, ավելի, քան երբևէ, կարևոր է պայթյունից տուժած, կյանքերը տակնուվրա եղած ընտանիքներին և երեխաներն ապահովել մաքուր ջրով և սանիտարահիգիենիկ պայմաններով»,- նշել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուկի Մոկուոն: «Երբ համայնքներին հասանելի չեն այս կենսական ծառայությունները, ջրի սղությամբ պայմանավորված հիվանդությունների, այդ թվում՝ կորոնավիրուսի տարածման հավանականությունը կարող է ձայնի արագությամբ աճել»,- ավելացրել է նա:

Այն տներում, որտեղ ջրատարը չի հասնում, մտահոգիչ է ոչ միայն խմելու ջրի, այլև ջրահեռացման խնդիրը: Դժվարություններ են առաջանում նաև շշալցված կամ ցիստերներով ջուր գնելու հարցում, քանի որ բարձր ջերմաստիճանին զուգահեռ հնարավոր է ջրի արժեքի բարձրացում:

Պայթյունից անմիջապես հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների և ջրամատակարարման ծառայությունների հետ գնահատել է ենթակառուցվածքին հասցված վնասը: Beirut Mount Lebanon BML Water Establishment ջրմուղ ընկերությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ վերականգնել է ավելի քան 100 շենքերի ջրամատակարարման համակարգերը, տեղադրվել է անհրաժեշտ 3300 ջրի բաքերից 570-ը:

Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջրով է ապահովել առաջինը օգնության հասած ջոկատներին և տուժած ընտանիքներին, տրամադրել է ավելի քան 4340 հիգիենայի հավաքածու և 620 մանկական հանդերձանք: ՅՈՒՆԻՍԵՖ-ի օգնությամբ ցիստերներով ջուր է մատակարարվել 20 տնային տնտեսությունների և Լիբանանի Կարմիր խաչի երեք կենտրոնների: Սա հատկապես կարևոր է, քանի որ օճառով հաճախ լվացվելը կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտ պայմաններից է:

«Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը տուժած երեխաներին ու ընտանիքներին, ինչպես նաև առաջնագծում աշխատողներին մաքուր ջրով ապահովելն էր»,- նշել է Յուկի Մոկուոն: «Համագործակցելով համապատասխան մարմինների և մեր գործընկերների հետ՝ մենք կարողացել ենք աջակցել ավելի քան 6650 երեխաների և նրանց ընտանիքների։ Բայց ավելին անելու կարիք կա, իսկ ժամանակը չի սպասում»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատում է տեղի հազարավոր երիտասարդների՝ անհրաժեշտ հմտություններով զինելու ուղղությամբ, որպեսզի նրանք ևս երկրի վերակառուցման գործում իրենց դերն ունենան, այդ թվում՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի պահպանման և նորոգման գործում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1461 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում