Երևան
12 °C
Օրեր առաջ հրապարակվեցին Վրաստանի տնտեսության հունվար-հուլիս ամիսների վիճակագրական ցուցանիշները, ըստ որի՝ վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական անկումը կազմել է 5.8 տոկոս: Համեմատելով նույն ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության հետ՝ պատկերը փոքր տարբերությամբ մեր օգտին է. այստեղ արձանագրվել է տնտեսության 5.7 տոկոսանոց անկում:
Մի շարք գործոններ կան, որոնք առաջին հայացքից խոսում են Վրաստանի օգտին: Առողջապահական առումով կորոնավիրուսի շրջանում իրավիճակը Վրաստանում համեմատաբար ավելի լավ է եղել, ավելի խիստ կարանտին էր սահմանվել, ու այս 5.8 տոկոսանոց անկումը այդ համատեքստում այդքան էլ բացասական չէ: Մյուս կողմից զուտ ամիսը ամսվա հետ համեմատելով՝ հուլիսին Հայաստանի տնտեսությունն արձանագրել է 10.2 տոկոսանոց անկում, իսկ Վրաստանինը՝ 5.5:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հուլիսի վերջին հայտարարել էր, որ Հայաստանում 2020-ին կլինի 4 տոկոս անկում, սակայն, ինչպես տեսնում ենք, պատկերն ավելի վատ է:
Հայաստանի տնտեսական անկումային շրջանի, ինչպես նաեւ ՀՀ-Վրաստան տնտեսական վիճակի համեմատությունների վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ:
- Պարո՛ն Մանուկյան, Հայաստանում հուլիսին 2019-ի հուլիսի համեմատ արձանագրվել է 10.2 տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում: Հունիսին արձանագրված համեմատաբար փոքր անկումից հետո սպասվում էր, որ աստիճանաբար կնվազի անկման տեմպը: Ինչո՞վ եք բացատրում այս երկնիշ անկումը:
- Արդյունաբերությունը համեմատաբար բարձր կշիռ ունի մեր ՀՆԱ-ի մեջ, եւ նախորդ տարվա ընթացքում միայն հուլիսին էր, որ Թեղուտի հանքավայրը իր լիարժեք հզորությունով աշխատեց: Նախորդ տարվա հուլիսի դրական վիճակն այս դեպքում իր ազդեցությունն ունեցավ այս տարվա հուլիսի ընդհանուր տնտեսական վիճակի պատկերի վատթարացման վրա: Շինարարական նախագծերը, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, հատկապես՝ մարտ, ապրիլ ամիսներին, կանգառի փուլում էին, եւ մայիսից սկսած՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվել: Սա հետագայում կունենա իր արտացոլումը: Այսինքն, ճիշտ է, Թեղուտի գործոնը կա, բայց կան նաեւ դրական գործոններ. շինարարությունը, ավելի բերքառատ գյուղատնտեսական տարին:
- Ընդհանուր առմամբ հունվար-հուլիսին ունենք 5.7 տոկոս անկում, ինչը ԿԲ-ի անկման կանխատեսումներից ավելի մեծ է: Հնարավո՞ր է՝ տարեվերջին ավելի վատատեսական սցենար ունենանք:
- Եթե ուսումնասիրեք Կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագիրը 2020-2023 թթ. համար, կտեսնեք, որ այդտեղ դրված սցենարներում ավելի թարմ կանխատեսումներ են, քան այն ժամանակ, երբ ԱԺ-ն փոփոխեց «Բյուջեի մասին» օրենքը եւ 2 տոկոսանոց անկում կանխատեսեց: Այդ փաստաթղթում խոսվում էր 4-6 տոկոս անկման մասին: Սրանով հանդերձ՝ ես պետք է փաստեմ, որ ֆինանսների նախարարությունը եւս կարծում է, որ իր կանխատեսած 2 տոկոսանոց անկումը ներկա պայմաններում բավականաչափ լավատեսական է, ինչը, իհարկե, իր օբյեկտիվ բացատրությունն ունի:
Այդ օբյեկտիվ բացատրությունն այն է, որ տնտեսություններն ակնկալում էին, որ համավարակը խոր հարված կհասցնի աշխարհի տնտեսությանը, սակայն համեմատաբար արագ վերականգնում կլինի, բայց այդպես չեղավ: Տեսնում եք, որ համավարակը, ըստ էության, ձգձգվում է: Երկրներ կան, որոնք հայտարարել էին, թե հաղթահարել են համավարակը, սակայն իրականությունն այլ է: Երկրորդ ալիքը չի կարող իր ազդեցությունը չունենալ ընդհանուր աշխարհի եւ Հայաստանի տնտեսության վրա: Սա այնպիսի երեւույթ չէ, որ միայն Հայաստանին է բնորոշ: Պարզ ցուցանիշ ասեմ. եթե դուք ուսումնասիրեք Արժույթի միջազգային հիմնադրամի մայիսի եւ հունիսի կանխատեսումները, կտեսնեք, որ մայիսին աշխարհի մակարդակով կանխատեսվում էր միջինում 3 տոկոս անկում, հունիսի 24-ին արված հրապարակմամբ էլ արդեն խոսվում էր 4.9 տոկոսանոց անկման մասին: Ամեն ամիս, ամեն օր, ըստ էության, նորանոր զարգացումներ են լինում ու, ցավոք սրտի, այդ զարգացումները բերում են ոչ թե դրական կանխատեսումների, այլ հակառակը:
- Սովորաբար Հայաստանը շատ է համեմատվում Վրաստանի հետ, որտեղ հուլիսին արձանագրվել է 5.5 տոկոս անկում: Հայաստանի եւ Վրաստանի հուլիսյան ցուցանիշների էական տարբերությունն ինչո՞վ է պայմանավորված:
- Երբ մենք փորձում ենք համեմատել Հայաստանը եւ Վրաստանը, առաջին հերթին պիտի համեմատենք առողջապահական համակարգերի ու դրանց կանոնների պահպանման խստության տեսանկյունից տարբերությունները: Այս առումով ակնհայտ է, որ Վրաստանի եւ Հայաստանի ընտրած մոդելը տարբեր է, այսինքն՝ Վրաստանում ֆորմալ օրենքի շատ չոր կատարում կար, պայմանների հստակ խստություն, ընդհուպ՝ մինչեւ 1000 եւ ավելի դոլարին համարժեք տուգանքներ ինչպես բիզնեսի, այնպես էլ՝ շարքային քաղաքացիների նկատմամբ: Այսինքն՝ ոստիկանությունն օժտված էր չափազանց կոշտ գործիքակազմով եւ վարչարարությամբ, դա իրականացնում էր օրենքով դրված խստության պայմաններում: Վրաստանի տնտեսությունը մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում մոտ 900 մլն դոլարի չափով միայն մեծացրել է արտաքին պետական պարտքը: Հայաստանի դեպքում մոտավորապես 357 մլն դոլարով է պետական պարտքի արտաքին բաղադրիչն աճել: Այսինքն՝ երբ փորձում ենք հունվար-հուլիս ամիսների համեմատական տանել՝ գնահատականներ տալու համար, ցանկալի կլինի նաեւ ճեղքի մեծության մասին խոսել:
- Ձեր կանխատեսմամբ՝ ո՞ր երկիրը կկարողանա կորոնավիրուսից հետո ավելի արագ տեմպով վերականգնվել՝ Հայաստա՞նը, թե՞ Վրաստանը:
- Շատ բարդ հարց եք տալիս: Կորոնավիրուսից ավելի արագ վերականգնվելու համար պետք է հասկանանք, թե որ երկրի բիզնեսմեններն ավելի ճիշտ կկանխատեսեն ապագան:
- Հաշվի առնելով, որ հիմնական տուժած ոլորտը զբոսաշրջությունն է՝ արդյոք անկումային վիճակը միայն ա՞յդ ոլորտի պատճառով է:
- Ո՛չ, միայն այդ ոլորտի պատճառով չէ: Ծառայությունների ոլորտի անկում կար, ռիսկային մոտեցում կար մշակող արդյունաբերությունում: Այս պահին միակ երկարաժամկետ ռիսկային ազդակը ծառայությունների ոլորտում է: Երբ մենք ասում ենք՝ զբոսաշրջություն, շատ նեղ սեգմենտ ենք դիտարկում, բայց զբոսաշրջությունն իր հետ բերում է նաեւ զվարճանք, մշակույթ՝ թանգարանների այցելություն, հանրային սնունդ: Այս ողջ շղթան ծառայությունների ոլորտի բաղադրիչներ են, ու նաեւ սրանով է պայմանավորված անկումը: Իհարկե, հիմա ներքին զբոսաշրջության միջոցով ինչ-որ չափով փոխհատուցվում է, բայց այս ոլորտում ապագան ավելի անորոշ է, քան, օրինակ, գյուղատնտեսության կամ շինարարության առումով: Առնվազն տեսնում եմ, որ շինարարության եւ գյուղատնտեսության առումով ամեն հաջորդ ամիսն ավելի լավ է լինելու, եթե առողջապահական իրավիճակն առնվազն այսպես մնա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT