Երևան
12 °C
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ, այնտեղ հնարավոր է դիտարկեն նաեւ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Բելառուսի իրադարձություններին Մոսկվայի բացահայտ միջամտության պատճառով: Այդ մասին այսօր հաղորդել Է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Նրա խոսքով ՝ վարչակազմը քննարկում է նաեւ 7 բելառուսցիների դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, որոնք, ըստ Վաշինգտոնի մասնակցում են ենթադրյալ ընտրակեղծիքներին Բելառուսում: «Մենք ունենք յոթ հոգուց բաղկացած ցուցակ, մենք աշխատում ենք Ֆինանսների նախարարության հետ ապացույցների բազան պատրաստելու համար», - ասել է պաշտոնյան:
«Սա նվազագույն փորձ է ոչ միայն այս մարդկանց անունները բարձրաձայնելու եւ ամոթանք տալու, այլ նաեւ ցույց տալու համար, որ երբ ընտրությունները կեղծվում են եւ բռնության է կիրառվում հավաքների ու արտահայտվելու ազատության հիմնարար իրավունքն իրականացնող խաղաղ ցուցարարների դեմ, պետք է որեւէ կերպ պատասխանատվություն լինի», - ավելացրել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:
Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառել է պատրաստվում նաեւ Եվրամիությունը: Օգոստոսի 28-ին Բեռլինում համայնքի երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը լրագրողներին ասել է, որ իր գործընկերները ծրագրում են 20 հոգու ներառող ցուցակ կազմել՝ այդ անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար, բայց ցանկը հետագայում կարող է աստիճանաբար ընդլայնվել: Բորելը ձեռնպահ է մնացել պատասխանել այն հարցին, թե երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներառվի՞ բելառուսցի 20 անձանց սեւ ցուցակում:
Euronews-ն էլ փոխանցում է, որ Միացյալ Ազգերի կազմակերպությունը հայտնել է Բելառուսում մարդկանց տանջելու եւ կտտանքների ենթարկելու 450 բացահայտված դեպքի մասին: Բոլոր դեպքերը եղել են ընտրություններից հետո, օգոստոսի ընթացքում:
Այս մասին հաղորդվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ փորձագետները տեղեկատվություն են ստացել բռնությունների եւ կտտանքների թվում նաեւ կանանց եւ երեխաների նկատմամբ բռնության, այդ թվում` սեռական բռնության եւ ռետինե մահակներով բռնաբարության դեպքերի մասին:
Կազմակերպությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք անպատիժ կերպով նվաստացնում եւ ծեծում են ցուցարարներին կալանավայրերում, բռնության ենթարկում նրանց:
ՄԱԿ-ը նշել է, որ եղել են ցույցերի վայրերից բազմաթիվ անհայտ կորածներ, «այդ մարդկանց մեծ մասը հայտնաբերվել է, բայց մտահոգիչ է այն, որ հաղորդվում է, թե առնվազն 6 մարդու գտնվելու վայրը եւ առողջական վիճակը նրանց հարազատներին շարունակում է անհայտ մնալ»:
Ավելին, կազմակերպությունը նշում է, որ վերջին շաբաթների ընթացքում ձերբակալված մոտավորապես 6700 մարդկանց թվում կան լրագրողներ եւ պատահական անցորդներ, որոնք կապ չեն ունեցել ցուցարարների հետ, բայց «նրանք կամայական կերպով ձերբակալվել են եւ հապճեպ դատապարտվել»:
«Բելառուսը պետք է դադարեցնի բողոքողի ձայնը բարձրացնող քաղաքացիների խոշտանգումները եւ կանխի քաղաքացիների բռնի անհետացումները»,-կոչ են արել ՄԱԿ-ի փորձագետները:
Բելառուսում զանգվածային ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ից, երբ երկրում ընթացած նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, ճնշող ձայներով կրկին հաղթանակ է տարել երկրի 26 տարվա անփոփոխ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմությունը պնդում է, որ քվեարկությունը կեղծված է եւ պահանջում են կրկնակի ընտրություններ: Բազմաթիվ երկրներ եւ միջազգային կառույցներ հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Անկախ փորձագետները հայտարարում են բազմաթիվ խախտումների մասին: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչեւ հիմա չի հրապարակել ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ ընտրատեղամասերի:
Ինքը Լուկաշենկոն քանիցս հայտարարել է, որ միանշանակ չեն կազմակերպվելու նոր ընտրություններ եւ լսել անգամ չի ուզում նախագահի պաշտոնը թողնելու մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT