Բացահայտվել են Փարաքար համայնքի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնյաների կողմից խոշոր գումարների հափշտակման դեպքեր

02/09/2020 schedule11:27

Բացահայտվել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու բազմաթիվ դեպքեր: Խոսքը համայնքին պատկանող 12.935.000 ՀՀ դրամի մասին է:

Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն՝ ներկայացնելով մանրամասներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով, հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները:

Մասնավորապես՝ Փարաքար համայնքի ղեկավարը շահադիտական դրդումներով, համայնքի առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Ս. Ղ.-ի հետ, 2013 թվականին իր ներկայացմամբ և ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերջինին նշանակել է համայնքի ղեկավարի տեղակալ՝ ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Հաստատապես իմանալով Ս. Ղ.-ի կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունում աշխատելու, հետևաբար նաև վերջինի կողմից համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել և վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու, իր գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Ս. Ղ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել և վատնման եղանակով 2014-2017 թթ. ընթացքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 6.925.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, նույն համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով ազգականի Գ. Հ.-ի հետ, 2013 թ. վերջինին Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հրամանագրել է որպես համայնքի ղեկավարի վարորդ, որից հետո Գ. Հ.-ի կողմից համայնքապետարանում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա տվյալ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Գ. Հ.-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել և ապօրինի անհատույց, շահադիտական դրդումներով, 2013-2018 թթ. ընթացքում, վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 5.970.000 ՀՀ դրամ գումար:

Վերոգրյալից բացի, Փարաքար համայնքի ղեկավարը, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, համայնքի սոցիալապես անապահով անձանցից Դ. Մ.-ի և Լ. Ս.-ի անուններով, համապատասխանաբար 2015 և 2018 թվականներին, որպես սոցիալական աջակցություն տրամադրել է 40.000 ՀՀ դրամ գումար և շահադիտական դրդումներով ելքագրված գումարն օգտագործել է իր անձնական կարիքների համար, այդ կերպ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է նշված գումարները: 

Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Է. Ե.-ն, հանդիսանալով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամ, 2015 թ. հունիսի 8-ից մինչև նույն թվականի հունիսի 11-ը և 2015 թ. օգոստոսի 5-ից մինչև նույն թվականի օգոստոսի 24-ը բացակայել է ՀՀ տարածքից, չի մասնակցել այդ ընթացքում կայացած ավագանու նիստերին, սակայն 11.06.2015 թվականին Փարաքար համայնքի ավագանու կողմից ընդունված որոշումներում և կայացած նիստի արձանագրությունում Է. Ե.-ն նշվել է որպես նիստին մասնակից ավագանու անդամ, և վերջինի անվան դիմաց դրվել է ստորագրություն. այդ կերպ կազմվել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված այլ նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը: Հիշյալ պաշտոնատար անձը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ 2019 թ. տարեկան գնումների պլանով նախատեսված «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատարների ձեռք բերման համար 2019 թ. ապրիլի 16-ին «gnumner.am» կայքում հրապարակված հայտի հիման վրա կայացած մրցույթի միակ մասնակից ընկերության հետ 2019 թ. օգոստոսի 1-ին կնքել է ապրանքի գնման պայմանագիր և «Կովկասի բնության հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից հիշյալ ՊՈԱԿ-ին հատկացված դրամաշնորհների հաշվին, 2019 թ. սեպտեմբերի 27-ին յուրաքանչյուրը 7,000,000 ՀՀ դրամով ձեռք է բերել (իրականում 2,400,000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեք ունեցող) «Գազ 66-11» մակնիշի չորս բեռնատար ավտոմեքենա՝ քաջատեղյակ լինելով շուկայում վերջինի անհամեմատ էժան գնի մասին:

Վերոհիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և դրանք օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել են երկու քրեական գործեր:

Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետական կազմակերպությանը կամ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:

Նշենք, որ խոսքը Փարաքար համայնքի նախկին ղեկավար Սամվել Վարդանյանի մասին է: Այժմ համայնքի ղեկավարը Դավիթ Մինասյանն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2148 դիտում

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ