Տնական օղու վաճառքն արգելվում է. վերահսկողական գործառույթը Ոստիկանությանն ու ՏԻՄ-ինն է

Արմավիրում տնային պայմաններում պատրաստված օղուց երեկ թունավորվել ու հիվանդանոց էր տեղափոխվել 20 մարդ, որոնցից 9-ը մահացել է: Հնարավո՞ր էր կանխել նման ողբերգությունը, ով պիտի վերահսկեր եւ ով է պատասխանատու. «Հայկական ժամանակ»-ը փորձեց պատասխաններ ստանալ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Ոստիկանությունից ու Քննչական կոմիտեից:

ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն, ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս է կատարվում տանն արտադրված ապրանքների վերահսկողությունը, նշեց. «Մեր կողմից չի կատարվում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ունի գործառույթներ միայն իրավանբանական անձանց հետ կապված. եթե մարդն իր արտադրանքը դնում է խանութում վաճառքի, ապա վերահսկման գործառույթը մերն է, եթե նա վաճառում է փողոցում, ապա մեզ օրենքով վերահսկողական գործառույթ վերապահված չէ: Այս պարագայում վերահսկում են Ոստիկանությունն ու Տեղական ինքնակառավարման մարմինները, որ պիտի թույլ չտան փողոցում եւ տներից կատարվի վաճառք, թեպետ պիտի նշենք նաեւ, որ տներից կատարվող վաճառքն իրականում անհնար է լիարժեք վերահսկել, քանի որ մարդիկ այդ առեւտուրն անում են իրենց նախաձեռնությամբ եւ իրենց պատասխանատվությամբ: Եթե ես խնձոր եմ վաճառում տնից, մեկն էլ գալիս-տնից առնում է, երկուսս էլ այս փոխանակությունը-գործարքը կատարում ենք անձնական պատասխանատվությամբ: Բայց եթե խոսքը վերաբերում է անհայտ ծագման օղիների վաճառքին, ապա պիտի նշենք, որ օղու վաճառքն առհասարակ արգելված է: Սա վերահսկելը ոստիկանության գործառույթն է, որը կատարելու համար էլ իրենք ունեն թաղայիններ, առանձին ստորաբաժանումներ, որ հսկում են, նայում են, հետեւում են: Եթե մարդն ինքն իր համար օղի է քաշում ու խմում է, դա իր պատասխանատվության ներքո է, բայց եթե մարդը բերում է մեթիլ սպիրտ, բացում է, շշալցում կատարում, կամ կոլայի շշերով բաժանում կամ վաճառում մարդկանց, դա արդեն հանցագործություն է»:

Հնարավո՞ր է, որ արտադրանքը թունավոր է դարձել թորման ընթացքում տեխնիկական ինչ-որ նորմեր խախտելու հետեւանքով, թե՞ արտադրողն ի սկզբանե չէր կարող չիմանալ իր արտադրանքի վնասակարության մասին, կարո՞ղ էր սա տեսականորեն լինել պատահականության արդյունք: «Սա այն հարցն է, որին ես չեմ կարող պատասխանել: Հիմա քննությունը պիտի պարզի՝ նա չի իմացել, որ սպիրտը տեխնիկական է, թե իմացել է, տեղյակ է եղել, որ իր արտադրանքը վտանգավոր է, թե չի եղել: Շատ հարցեր կան, որ պիտի պարզի քննությունը: Տեսականորեն, գուցե, կարող էր»,- նշեց Անուշ Հարությունյանը՝ չմանրամասնելով օղու մեջ տեխնիկական սպիրտի օգտագործման վարկածը:

Եթե մարդը տանը բուլկի է թխում, շարում մի սկուտեղի վրա, կախում վզից, շրջելով ու բուլկիների վրա արտաշնչելով՝ վաճառում, դա եւս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խնդիր չէ՞. «Ոչ, դա եւս Ոստիկանության ու ՏԻՄ-ի խնդիրն է. եթե մարդը վաճառում է, օրինակ, շուկայում շրջելով, ապա պիտի վերահսկի շուկայի տնօրինությունը՝ թույլ չտա այդ վաճառքը»:

Եթե աղտոտ տոպրակներով անհիշելի ժամանակներից օգտագործվող տարաներով բակերում կաթումածուն են վաճառում, հետո էլ՝ ինչը չի վաճառվում, թողնում են բակային խանութում, փաստորեն դրա մի մասը ՍԱՏՄ-ի վերահսկողության տիրույթում է, մի մասը՝ ո՞չ. «Այո, խանութում դնելու դեպքում մենք կարող ենք մեր գործառույթների շրջանակում պատասխանատվության ենթարկել այն իրավաբանական անձին, ով վերցրել է այդ ապրանքը: Եթե հնարավոր լինի գտնել առանց պիտակի վաճառվող այդ ապրանքի արտադրողին, նա եւս պատասխանատվության կենթարկվի: Մենք ցանկացած պահի ցանկացած բակային խանութում եթե նման բան տեսնենք, նախ իրացումը կկասեցնենք, իսկ իրացնողը, իրացման ցանցը պատասխանատվություն կկրի դրա համար»:

Ըստ Ոստիկանության՝ թունավորման պատճառ դարձած օղի արտադրողի տան տարածքում հիմա սահմանված է 24-ժամյա հսկողություն: Ի պատասխան այն հարցի, որ մարդն ունեցել է, պատրաստել է, իրացրել է օղու բավական մեծ քանակ. Ոստիկանությունը տեղյակ եղե՞լ է դրա մասին, այս մարդուն այց եղել է՝ պարզելու համար նա ի՞ր համար է պատրաստում, թե վաճառքի, քանի որ օղու՝ անձնական օգտագործման կամ վաճառքի նպատակով պատրաստելու խնդրի վերահսկողությունը Ոստիկանության տիրույթում է, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հրաժարվեցին որեւէ մանրամասն հաղորդել՝ նշելով, որ կա հարուցված գործ, եւ Ոստիկանությունը լիազորված չէ այս շրջանում նախկինում ասվածից ավելի տեղեկություններ տրամադրել:

Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը եւս հրաժարվեց մանրամասներ հաղորդել այս հարցերի մասին՝ նշելով. «Ձեր հարցերը նախաքննական գաղտնիքի շրջանակում են, որ չեմ կարող հրապարակել: Նախաքննությունը շարունակվում է, այս պահի դրությամբ նոր բան մեր հաղորդագրությանը ավելացնել չեմ կարող»:

Նշենք, որ օղու մեջ մեթիլային սպիրտի բարձր կոնցենտրացիայից թունավորումներ գրանցվում են պարբերաբար, աշխարհի ամենատարբեր կողմերում, քանի որ առավել մատչելի ոգելից հեղուկների գայթակղությունը միշտ էլ մեծ է: Զանգվածային թունավորումներն առավել հաճախադեպ են Ռուսաստանի Դաշնությունում: Այստեղ յուրաքանչյուր զանգվածային թունավորման դեպքից հետո հասարակական դժգոհության ալիքներ են բարձրանում, մի պահ հանրությունը բոյկոտում է տնական արտադրության օղիները, իսկ սննդի փորձագետները, քիմիկոսները հիշեցնում են, որ թունավորումներ առաջանում են ոչ միայն տեխնիկական մեթիլ սպիրտի կիրառմամբ օղու պատրաստման, այլեւ՝ օղու թորման տեխնոլոգիան խախտելու հետեւանքով: Նրանք կրկնում են, որ թորման «գլուխն ու պոչը» պետք է առանձնացնել. «գլուխը» հենց թունավոր նյութերի համախումբ է՝ արտահայտված ացետոնային հոտով: Մեթանոլ կա նաեւ «պոչային» հատվածներում, այն, սակայն, իր համուհոտով նման է թունդ «միջնամասին». կրկնաթորման ժամանակ օղու թնդությունն ավելացնելու համար «միջնամասին» ավելացվող «պոչն» էլ հենց կարող է լինել ողբերգական տեխնոլոգիական խախտումը: Տնական օղուց հրաժարվել չցանկացողներին մասնագետները հորդորում են ստուգել օղին շիկացած պղնձալարով, որը մեթանոլով հարուստ օղու մեջ ընկղմելուց անդուր հոտ է արձակում, կամ մաքրած կարտոֆիլով, որ դառնում է վարդագույն, սակայն հավելում են, որ եթե մեթանոլի առկայությունը շատ մեծ չլինի, նման ստուգման արդյունքները կարող են ակնառու չլինել:

Մասնագետները չեն դադարում հիշեցնել, որ մեթիլ սպիրտի օգտագործումից եթե նույնիսկ մարդը չմահանա, ապա մեծ հավանականությամբ, կկուրանա: Խորհրդային Միության տարբեր անկյուններում շրջանառվում էր մի պաստառ. «Մի խմիր մեթիլ սպիրտ» գրությամբ, որի վրա պատկերված էր սև ակնոց դրած կույր մարդ:

Եվ քանի դեռ մեր սպառողների զգալի մասն անհայտ ծագման օղի է գնում, կաթ-մածուն, ձկնեղեն, ձմերուկ է գնում արեւի տակ, փողոցի փոշու մեջ դրված արկղերից, կարո՞ղ է պետությունն ինչ-որ չափով առավել անվտանգ դարձնել այդ առեւտուրը օրենսդրական փոփոխություններ կատարելով վերահսկողական գործառույթների բաշխումներում. ՍԱՏՄ-ն՝ որպես գործնականում այդ ոլորտի հետ առօրյա շփում ունեցող մարմին, տեսնո՞ւմ է օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն. այս հարցին անդրադառնալով՝ ՍԱՏՄ-ի խոսնակն ասաց. «Օրենքով փողոցային առեւտուրն արգելվում է եւ վերջ. չի կարելի: Բայց եթե մեկն իր հարեւանից որոշել է օղի գնել, ապա երկուսն էլ գործում են իրենց պատասխանատվության շրջանակում այնքան ժամանակ, մինչեւ որ հասնում ենք մի դաժան դրվագի, երբ բոլորն սկսում են մտածել՝ ինչու ենք այսպես անում, այլեւս չենք գնելու: Եթե այս դեպքը լիներ խանութից գնված օղու հետ կապված, ապա պատասխանատվություն կկրեինք բոլորս՝ այդ թվում եւ մենք՝ ՍԱՏՄ-ն, որ չէինք հասցրել վերահսկել»:

Օրենսդրական բաց, այսինքն, չեք տեսնում. «Չէ, այնպես չէ, որ օրենսդրական բաց կա. իրականում բոլոր գործառույթները տարբեր մարմինների վրա դրված են, բայց եթե մեզ վրա դրվի նաեւ անհատների վերահսկելու գործառույթը՝ գյուղացու, ցանկացած սնունդ արտադրողի, այդ դեպքում մենք պիտի ունենանք նաեւ օպերատիվ խնդիրների լուծմանն ուղղված բաժիններ, աշխատակիցներ: Այսպես կազմակերպելը պետության քաղաքականության խնդիր է: Կարծում եմ, որ Ոստիկանությունն ու Տեղական ինքնակառավարման մարմիններն այդ գործառույթը անում են, եւ այնպես չէ, որ իրենք վատ են անում: Մենք համակցված գործողություններ ենք իրականացնում նրանց հետ: Երբ, օրինակ, մեզ բողոք է գալիս, որ փողոցային առեւտրի դեպք կա, մենք չենք ասում՝ դա մեզ չի վերաբերում ու անջատում հեռախոսը, մենք ընդունում ենք բողոքը, դա փոխանցում ենք Ոստիկանությանը, ՏԻՄ-ին, միանում ենք իրենց հետ, միասին ենք գնում նշված վայրերը, իրենց կողմից փողոցային առեւտուրը դադարեցվում է, մեր կողմից այդ վայրի ժողովրդին բացատրվում է, որ դա այսպիսի-այսպիսի վտանգներ է պարունակում: Ես կարծում եմ, որ համակցված աշխատելն իրականում աշխատանքի ավելի ճիշտ տարբերակ է, քան ամեն ինչ մեկ մարմնի ձեռքում կենտրոնացնելը, որ հետո էլ ստացվի, որ հետաքննողն ու այդ մարմնին վերահսկողն էլ նույն մարմինն է»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Դուք չե՞ք նկատում, որ փողոցային առեւտուրը բավական ակտիվ է. «Ոչ, բավականին նվազել է. առաջ համատարած էր, այդպիսի փողոցի անուն չէիք կարող տալ, որ վաճառք չլիներ: Իսկ հիմա փողոցային առեւտուրը հիմնականում մեծ խանութների, շուկաների կողքին է»:

Ըստ Հարությունյանի՝ շատ կարեւոր է հատկապես այն, որ մարդիկ չցանկանան հակահիգիենիկ, ոչ ճիշտ պայմաններում վաճառվող որեւէ բան գնել. «Պիտի հասկանան, որ փողոցից առեւտուր չանեն. քանի կա պահանջարկ, լինելու է առաջարկ: Երբ մարդն ամենալավ ապրանքն էլ փողոցից չի առնի, քանի որ վտանգ կա, քանի որ դա, այնուամենայնիվ, դրված է փողոցի փոշու, ցեխի, կեղտի մեջ, կկարողանանք մեծ փոփոխություն արձանագրել: Ես ինքս էլ հաճախ փողոցներում մարդկանց ասում եմ՝ արեւի տակ դրված այդ ձմերուկից հիմա թունավորվելու եք, այդ ձկների մեջ արդեն իսկ դիակային նյութեր են արտադրվում, որ դա ուտելը վնասակար է առողջությանը, իսկ իմ դեմքին նայում-ասում են՝ քայլի, աղջիկ ջան, քայլի»:

Տպել
1991 դիտում

Ցանկանում եմ ապագա սերունդներին թողնել ՀՀ կադաստրի լրացված և ամբողջական վկայական. Փաշինյան

Դեբեդ գետից քաղաքացու դի է դուրս են բերվել

«Աբովյան» ՔԿՀ-ում նշվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը

Դատախազը հանձնարարել է. կվերացվի 16-ամյա տղային ծեծող քրեականի պետի նկատմամբ հետապնդում չհարուցելու որոշումը

Հեռախոսազանգերի միջոցով փորձում են ԱՀ քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել. Արցախի ԱԱԾ

Մի անգամ ինձ հարցրին՝ ո՞վ է քաղաքական գործչի Ձեր իդեալը, ես երկու մարդու անուն եմ տվել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ինչ դիրքորոշում ունի Հայաստանը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացել

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչպիսի հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ

Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը հնգակողմ հանդիպման ժամանակ. վարչապետը ներկայացնում է Մոլդովայի հայ համայնքին

Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ անվտանգության գոտի. վարչապետի հարցազրույցը CNN primanews-ին

Մայիսի 27-ին Կոտայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացածներից մեկը մահացել է

Ինչ հարցեր են քննարկվել հնգակողմ հանդիպման ընթացքում

Կհանդիպենք Բրյուսելում. հնգակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարություն է արել

Այսօր նաև ադրբեջանական ագրեսիաներին զոհ գնացած հարյուրավոր երեխաների օրը պետք է լիներ, ԱՀ ՄԻՊ

Հետմահու պարգևատրվել է փոխգնդապետ Կարեն Հակոբյանը

Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Արսեն Ղայթմազյանի լիազորությունները կասեցվել են. տղային ծեծելու փաստը հաստատվել է․ ՆԳՆ ոստիկանության պարզաբանումը

ՊԵԿ-ը 2023 թ․ հունվար-մայիսին ապահովել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Քիշնևում մեկնարկել է հնգակողմ հանդիպումը (տեսանյութ)

Երևանում անցկացվելու է միջազգային վազքարշավ, կենտրոնական որոշ փողոցներ փակ կլինեն

Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ. հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Կնոջ եւ 1-ամյա երեխայի մահվան առթիվ նախաձեռնվել է վարույթ՝ սպանության եւ ինքնասպանության հասցնելու հատկանիշով

Այսօրվանից №100 ավտոբուսը Ֆրանսիայի հրապարակից «Զվարթնոց» և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրում կիրականացնի

Իլհամ Ալիևը «ոտքի վրա» զրուցել է Օլաֆ Շոլցի և Էմանուել Մակրոնի հետ

Ալլա Պուգաչովան այնքան է ուժասպառ եղել, որ երեխաներին վստահել է հոր խնամքին (լուսանկար, տեսանյութ)

«Մովսես Խորենացի» մեդալով են պարգևատրվել սփյուռքահայ մտավորական Արա Քեթիբյանը և Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը

Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը

Մեզ համար կարևոր էր, որ իշխանության ներկայացուցիչները քաղհասարակության հետ նստեն մի սեղանի շուրջ. Իոաննիսյան

«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն

Արցախից 14 բուժառու տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններ

Հունիսի 1-ին Անգլիական այգում երեխաներին զվարճաչրեց 77-ամյա լարախաղացը

Մայրաքաղաքում հատված թթենիները խանգարել են նոր բերված «ՄԱՆ» ավտոբուսների երթեւեկությանը. ՀՈԱԿ-ի պարզաբանումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները բխում են ողջ տարածաշրջանի շահերից. Իրակլի Ղարիբաշվիլի

Փաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրուցել են

Նիկոլ Փաշինյանը Քիշնևում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ (տեսանյութ)

Քրեականի պետը ամբողջությամբ զղջում է կատարածի համար. ՔԿ-ն աղմկահարույց դեպքից մանրամասներ է հայտնել

Ադրբեջանն ապատեղեկատվությամբ փորձում է հիմնավորել իր կրակը գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող քաղաքացիների վրա

ԱԺ բակն այսօր լի էր հունիսմեկյան գույներով. աղջիկներիս հետ միասին միջոցառումներին մասնակից դարձա նաև ես. Մանավազյան

Դոլարն ու եվրոն թանկացել են. աճ տարադրամի շուկայում

Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են առկա մարտահրավերները