Երևան
12 °C
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ձեռնարկված վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են համարժեք իրավական գնահատականներ:
Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում գործող մթերային խանութի բակային տարածքում Ա.Ս.-ն, իր ընկերների հետ, վիճաբանել է Վ.Ղ.-ի և նրա ընկեր Ռ.Վ.-ի հետ, որի ընթացքում, հայհոյանքներով խախտել են մարդկանց անդորրը՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք:
Քննությամբ պարզվել է, որ վիճաբանության պատճառ է դարձել հեռախոսով խոսելու ընթացքում բարձրաձայն հայհոյանք հնչեցնելու համար Վ.Ղ.-ի կողմից Ա.Ս.-ին դիտողություն անելը։ Դրանից հետո վերջինս իր ընկեր և միջադեպի մասնակից Ս.Ա.-ի հետ, չենթարկվելով հակահասարակական վարքագիծը դադարեցնելու վերաբերյալ իրենց ներկայացված պահանջին, շարունակաբար հայհոյել և քաշքշել են Վ.Ղ.-ին ու Ռ.Վ.-ին՝ այդ կերպ խախտելով հարակից շենքի և այդտեղ հավաքված այլ անձանց անդորրը:
Չբավարարվելով նշված վայրում տեղի ունեցածով՝ Ա.Ս.-ն առաջարկել է այլ վայրում պարզաբանումները շարունակել, ապա, Վ.Ղ.-ի կամքին հակառակ նրան խանութի դիմացից այլ վայր տեղափոխելու դիտավորությամբ, բռնել է նրա հագուստից և քաշելով մոտեցրել խանութից քիչ հեռու կայանված «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենային:
Այդ ընթացքում Ա.Ս.-ին են միացել նաև նրա ընկերներ Ս.Ա.-ն և Մ.Հ.-ն, ովքեր նույնպես բռնել են Վ.Ղ.-ի հագուստից և նրան քաշքշելով փորձել են նստեցնել «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան։ Ս.Ա.-ն, ձեռքը տանելով վերջինիս մեջքի հատված, նրա գոտկատեղից վերցրել է 9մմ տրամաչափի ատրճանակն ու այն պահել Վ.Ղ.-ի գլխի ուղղությամբ՝ պահանջելով նստել ավտոմեքենան: Այնուհետև Ս.Ա.-ն վերոհիշյալ ատրճանակից 1 անգամ օդ է կրակել, ապա ատրճանակի փողը կրկին ուղղել է Վ.Ղ.-ի գլխի ուղղությամբ, շարունակելով պահանջել նրանից՝ նստել մեքենան:
Այդ ընթացքում Մ.Հ.-ն, Ռ.Հ.-ն և Ա.Ս.-ն, խմբի կազմում, Վ.Ղ.-ին քաշքշելով և հարվածներ հասցնելով, նրա կամքին հակառակ, նստեցրել են նշված ավտոմեքենան, սակայն Ռ.Վ.-ն միջամտել է և Վ.Ղ.-ին մեքենայից դուրս բերելով հեռացրել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Ս.-ի և Ս.Ա.-ի, Մ.Հ.-ի և Ռ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել և նրանց մեղադրանքներ են ներկայացվել:
Միջնորդություններ են հարուցվել դատարան՝ վերոհիշյալ անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Դատարանի որոշումներով Ա.Ս.-ի և Ս.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Մ.Հ.-ի և Ռ.Հ.-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
ՌԴ-ում Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ինչի համար է գործարարը մեղադրվում
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. շրջանների զգալի մասում անձրև, լեռներում նաև ձյուն կտեղա
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 25-ին
Հայտնել է, թե հարբած վիճակում ընկել է, վնասվել. պարզվել է՝ վեճի ժամանակ դանակահարել են
Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ
Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանքի հետևանքով կան զոհեր
Նոր ձերբակալություն Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում
Առաջին անգամ պատգամավոր դարձած Իվանիշվիլիին Կոբախիձեն սովորեցրել է՝ ինչպես սեղմել քվեարկելու կոճակը. տեսանյութ
Պաշտպանության նախարարը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին (լուսանկարներ)
Բացահայտենք Ամանորին Հայաստանի մարզերում թաքնված գեղեցկությունը. Զբոսաշրջության կոմիտե
Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը
Զենքի կիրառմամբ, ծեծով փորձել են նստեցնել մեքենա. առևանգման փորձ Եղեգնաձորում, կան կալանավորվածներ (տեսանյութ)
Խոշոր ավտովթար Աշտարակ-Ապարան ճանապարհին. կա տուժածներ
Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահը չի բացել խորհրդարանի նիստը և հայտարարել է այն հակասահմանադրական
Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին
Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել
Աշխատանքային միգրանտները, ՌԴ-ում ունենալով հարաբերություն, վարակվում են սեռական ինֆեկցիաներով․ Արզաքանյան
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. որտեղ է եղել նա
Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին
Դավթաշենում ֆուտբոլի դաշտի տակ գործող 35-ից ավելի ավտոտնակ ողողվել է կեղտաջրով. կա դաշտի փլուզման վտանգ
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ
Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան
Վիլնյուսում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա (տեսանյութ)
Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը՝ հայտարարելով, որ նա «սև ցուցակում» է
Նույն համակարգով են դիզել միլիարդները՝ «ծակ շալվար + հայերենի չիմացություն = 6մլն դոլար Տանզանիայում». Չախոյան
Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է. ՌԴ դեսպան
Առաջին նիստից անմիջապես առաջ Վրաստանի խորհրդարանում անվտանգության դեղին մակարդակ է սահմանվել
Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը. Կոպիրկին
Ըստ Ալիևի՝ նավթն ու գազն «Աստծո նվերն են». COP29-ն ավարտվեց նույնքան աղմուկով ու սկանդալային, որքան ընթացել էր
Ինչպիսին են Հայաստանում 2024-ի երրորդ եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշները
Ռուսաստանը Հայաստանի հետ ռեկորդային՝ 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն է ակնկալում. Կոպիրկին
Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպեն. ինչ են քննարկելու նրանք
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը կազմակերպում է ամանորյա մեծ վիճակահանություն. ինչպես մասնակցել (տեսանյութ)
80:129. Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Ավստրիային
Միակը․ Ֆրանսիայի դեսպանը հրապարակել է Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում
2 բնակավայրում՝ մառախուղ, Արագածոտնում՝ փակ ճանապարհ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT