Երևան
12 °C
Արարատի մարզի խաղողագործները ընդհանուր առմամբ գոհ են մնացել խաղողի մթերման վերաբերյալ մարզպետարանում տեղի ունեցած քննարկումից։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հանդիպմանը ներկա խաղողագործներից Արմեն Մարգարյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան Արարատի մարզի խաղողագործները փակել էին Երեւան-Երասխավան ավտոճանապարհի Խոր Վիրապի խաչմերուկի գլխավոր ճանապարհը՝ այդպիսով իրենց դժգոհությունը հայտնելով խաղողի մթերման գների վերաբերյալ։ Նրանք նաեւ մտահոգություն ունեին, որ այս տարվա շատ բերքով պայմանավորված մթերման հետ կապված խնդիրներ կառաջանան։
Գյուղացիներին էր այցելել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ հորդորելով բացել ճանապարհը եւ ժամը 15։00-ին այցելել մարզպետարան՝ հարցը քննարկելու։ Գյուղացիները այդպես էլ արեցին։ Մարզպետարանում՝ Գարիկ Սարգսյանի, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի, մարզից ընտրված պատգամավորներ՝ Ռուստամ Բաքոյանի, Սեդրակ Թեւոնյանի, խաղողագործների եւ մթերողների մասնակցությամբ քննարկում տեղի ունեցավ։
Քննարկումից հետո Արարատի մարզպետը տեղեկացրեց, թե խաղող մթերող ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ գյուղացիների խաղողը դաշտում չի մնա եւ գնային քաղաքականությունից դժգոհելու առիթ նույնպես գյուղացիները չեն ունենա:
Հանդիպմանը մասնակցած խաղողագործ Արմեն Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ներկայացնելով խնդրի նախապատմությունն ասաց, որ նախորդ տարի գործարարները խաղողը մթերում էին կիլոգրամը 155-ից 160 դրամով, բայց այս տարի 130-135 դրամով են ցանկանում մթերել։
«Այդ պատճառով էլ մենք փակել էինք ճանապարհը, որից հետո մեզ կանչեցին մարզպետարան գինու եւ կոնյակի գործարանատերերի հետ խնդիրը քննարկելու համար»,- ասաց խաղողագործը։
Հարցին՝ քննարկման ժամանակ ի՞նչ է որոշվել, Մարգարյանը պատասխանեց. «Հանդիպման ժամանակ Տափերական համայնքի գործարանի տերերը ասացին, որ դեռեւս վարկ չեն ստացել եւ 140 դրամով կարող են մթերել, սակայն խաղողագործները մերժեցին այդ առաջարկը։ Դավալուի գործարանի տնօրենը ասաց 160 դրամով պատրաստ եմ մթերել ամբողջ խաղողը»։
Նրա խոսքով՝ Արալեզ եւ Այգեվան համայնքի գործարանատերերն էլ հայտնել են, որ պատրաստ են 150-ից 155 դրամով մթերել։
«Հանդիպմանը ներկա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանն ասաց, որ իրենք էլ խաղողի այգիներ ունեն եւ մշակելն իրենց վրա 125 դրամ է արժենում եւ 135 դրամով մթերելը քիչ է։ Նա առաջարկեց գոնե 150 դրամով մթերել կիլոգրամը»,- պատմեց խաղողագործը։
Մարգարյանի խոսքով՝ քննարկման ժամանակ գրեթե բոլոր գործարարները խոստացան, որ խաղողը կմթերեն առնվազն 150 դրամով։
Հարցին՝ հանդիպման արդյունքները բավարարո՞ւմ են խաղողագործներին, նա պատասխանեց. «Կոնկրետ Տափերականի առումով չի բավարարում։ «Վեդի ալկո» գործարանից էլ ասացին, թե 150 դրամով կմթերեն, սակայն խաղողի գրադուսը պետք է 20 եւ ավելի լինի, եթե դրանից ցածր լինի՝ 140 դրամ։ Բայց դե էլի գոհ չենք, դա գին չէ, ամբողջ տարին մշակում ենք, չարչարվում, գալիս է վերջը այսպես են անում»։
Խաղողագործն ասաց, որ նախանցած տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մթերողները գարնանը պետք է արդեն խաղողագործներին ասեն, թե որքանով են մթերելու, սակայն վարչապետի հորդորից հետո էլ՝ չեն ասում. «Գալիս է վերջին պահը գին են ասում եւ խառնվում ենք իրար»։
Մարգարյանը նշեց, որ գործարարները խոստացել են ամբողջ քանակությամբ մթերել խաղողը եւ այստեղ իրենց ակնկալիքն է, որ գոնե կիլոգրամը 150 դրամով մթերեն։
Նա չգիտի, թե որն է պատճառը, որ ի սկզբանե գործարանատերերը ցանկացել են էժան գնով մթերել խաղողը. «Մեզ ասում են՝ անցած տարի վարկ ենք վերցրել, այս տարի չենք կարող գործարանները գրավի տակ են։ Մեր վարչապետը մեծատառով տղա է առաջարկել է անտոկոս վարկ մթերողներին, բայց մարդիկ չեն ուզում վերցնել»։
Խաղողագործը նաեւ գոհունակություն հայտնեց հանդիպմանը ներկա պաշտոնատար անձանցից՝ նշելով, որ բավականին լավ վերաբերմունք են ցույց տվել. «Մարդիկ ամեն ինչ անում էին։ Մարզում 2 պատգամավոր կա եկել մեր կողքին կանգնել էին»։
Հարցին՝ քննարկման ժամանակ տրված խոստումներն իրականանան արդյո՞ք դժգոհություն կունենան, Մարգարյանը պատասխանեց. «Եթե խոստումները կատարեն գոհ կլինենք»։
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը մի քանի հարց է ուղղել«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի հետ։
- Պարոն Թեւոնյան, խաղողագործների եւ մթերողների հանդիպումն ինչպե՞ս անցավ։ Երկու կողմերն էլ գոհ մնացի՞ն։
- Այո՛, ոչ մի խնդիր չկա, բոլոր հարցերը պարզաբանված են։ Ժողովուրդն իրենց խաղողը կբերի կհանձնի։
- Իսկ ո՞րն էր պատճառը, որ այսպիսի խնդիր էր ստեղծվել։ Խաղողագործները պնդում են, որ մթերողները սովորականից ավելի էժան գնով են ցանկացել մթերել։
- Իմ կարծիքով, այսօրվա բողոքի ակցիան ավելի շատ խաղողագործներն արեցին իրենց ապահովության համար։ Նրանք մտավախություն ունեին, որ հնարավոր է սեզոնի բացումից հետո խնդիր առաջանա, բայց չկա նման խնդիր։ Այսօր բոլոր գործարարների հետ հանդիպել ենք, ամեն ինչ պարզված է եւ որեւէ խնդիր չկա։ Այստեղ որակի եւ գրադուսի հետ կապված խնդիր կա միայն։ Բայց, կարծում եմ, որ Արարատի մարզում մթերման խնդրի առաջ չենք կանգնի։ Ժողովրդի հիմնական մտահոգությունը մթերման 135 դրամ գնի վերաբերյալ էր։ Իրենք ասում էին, որ համաձայն են 150 դրամին։ Մնաց գրադուսի հետ կապված ստանդարտները պարզվեն եւ ոչ մի խնդիր չի լինի ո՛չ տնտեսվարողների եւ ո՛չ էլ խաղողագործների կողմից։
- Հանդիպումից հետո դուք վստա՞հ եք, որ Արարատում այս տարի խաղողի մթերման խնդիր չի առաջանա եւ գյուղացիները դարձյալ բողոքի ակցիա չեն իրականացնի։
- Իհարկե՛, ոչ մի խնդիր չկա։ Ես վստահ եմ, որ ո՛չ գնային, ո՛չ քանակի եւ ոչ էլ մնացած առումներով որեւէ խնդիր չի լինի։ Բոլոր մտավախությունների պատասխանները մարդիկ ստացել են։ Վստահ եմ, որ այս հարցով բողոքի ակցիա չենք ունենա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT