«Արմավիրում տրամադրության անկում է». ըստ քաղաքապետի՝ բոլորս պետք է դասեր քաղենք կատարվածից

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի կարծիքով՝ ՀՀ պատկան մարմիններն ամեն ինչ կանեին, որ թունավորման հայտնի դեպքը տեղի չունենար, բայց եթե տեղի է ունեցել, նշանակում է՝ մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ տեղ ինչ-որ բան լավ չի վերահսկել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խուդաթյանը վստահություն հայտնեց, որ իրավապահները կտան այն հարցի պատասխանները, թե ում գործողությունների շրջանակում էր դա, եւ ովքեր են իրական մեղավորները:

Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ընկած հատվածում ՀՀ-ում թունավորման դեպքեր գրանցվեցին: Դրանց մի մասը Արմավիրում էր, մյուս մասը՝ Երեւանում: Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Արմավիրի եւ Երեւանի դեպքերն իրար հետ փոխկապակցված չեն. Արմավիրի բնակիչների թունավորման նախնական պատճառը օղու մեջ տեխնիկական՝ մեթիլ սպիրտի մեծ քանակությունն էր, որը հաստատվեց նաեւ փորձաքննությամբ, իսկ Երեւանի բնակիչների թունավորման պատճառը՝ բժշկական սպիրտը: Նախօրեին 1 դեպք էլ արձանագրվել է Կոտայքի մարզում. դեռեւս չի նշվել, թե դա կոնկրետ որ դեպքի հետ է փոխկապակցված:

Դեպքի վերաբերյալ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խութադյանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Խուդաթյան, ընդհանուր առմամբ, ի՞նչ իրավիճակ է քաղաքում, հաշվի առնելով թունավորման, նաեւ մահերի թիվը՝ մարդկանց մոտ խուճապ նկատվո՞ւմ է:

- Չէի ասի՝ խուճապ, ավելի շատ տրամադրության անկում կա քաղաքում, որովհետեւ տեղի ունեցածը քաղաքի համար սարսափելի դեպք է, մեր 9 քաղաքացի մահացել է:

Տեղյա՞կ եք՝ այսօր նոր դեպքեր արձանագրվել են, թե՝ ոչ:

- Վերջին ժամերի տվյալներով՝ նոր դեպքեր չեն արձանագրվել, 25 դեպք է, որոնցից 9՝ մահվան ելքով:

Բոլոր տուժածները Արմավիրի՞ց են թե՞ նաեւ մարզի այլ քաղաքներից:

- Եթե չեմ սխալվում, մեր մարզում գրանցված դեպքերը հենց մեր քաղաքից են, կոնկրետ 9 մահերը Արմավիր քաղաքից են:

Հնարավո՞ր է՝ տուժած ընտանիքներին հանդիպած լինեք, ի՞նչ են պատմում նրանք:

- Մահացածներից մեկը Քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինության աշխատակիցներից է եղել, մեկ այլ աշխատակից էլ այժմ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Մահացած աշխատակցի հոգեհանգստին եմ մասնակցել, պատմել են այն, ինչը հայտնի է. օգտագործել են խմիչք, որը ձեռք են բերել այն տնտեսվարողից, որի մասին Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, հիմնականում դա է եղել:

- Ինչ-որ ընդհանուր միջոցառման մասնակցե՞լ են:

- Չէ-չէ, բոլոր մարդկանց միավորել է այն, որ խմիչքը գնել են նույն մարդուց, մասշտաբային միջոցառում չի եղել, նույն վայրում չեն թունավորվել:

- Համաքաղաքացիները նշում են, որ գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը տասը տարի զբաղվել է օղու թորմամբ, նախկինում նման դեպք հիշո՞ւմ եք:

- Ես ինֆորմացիա չունեմ այն մասին, որ նման դեպք երբեւէ արձանագրվել է: Բնականաբար, այս մասշտաբների արձանագրված չի լինի, բայց նաեւ ավելի փոքր մասշտաբի դեպքի վերաբերյալ ինֆորմացիա չունեմ, ըստ երեւույթին, չի եղել:

- Պարո՛ն Խուդաթյան, հայտնի է, որ տնային պայմաններում արտադրված օղու վաճառքն օրենքով արգելվում է, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս են այսքան տարի քաղաքացիներն օգտվել նրանից, արդյո՞ք որեւէ վերահսկողություն մինչ այս չի եղել:

- Վերահսկողության գործընթացում բարդացնում է այն, որ որեւէ խանութ, արտադրություն չի եղել, վաճառքը կատարվել է տանից, եւ կարծում եմ՝ շատ մեծ շրջանակ չի ընդգրկել: Ըստ երեւույթին, եղել են մշտական հաճախորդներ, ովքեր գնել են նրանից, իսկ դա վերահսկելը բարդ է: Եթե այդ խմիչքը հայտնվեր խանութում, վերահսկելը հազար անգամ ավելի հեշտ կլիներ:

- Ամեն դեպքում, դա օրենքով արգելված է: Կատարվածի համար պատկան մարմինների մեղքը տեսնո՞ւմ եք:

- Մեղքի մասով ես չասեմ, նախաքննություն է ընթանում, դեպքը համակողմանի ուսումնասիրվում է, ու վստահ եմ՝ շատ հարցերի պատասխաններ կստանանք:

Համաքաղաքացիները լրագրողների հետ զրույցում նշել են, որ ընտանիք կա, որտեղ միանգամից երկու մահ է արձանագրվել կամ մահացածներից ոմանք ունեին անչափահաս երեխաներ: Հնարավո՞ր է՝ քաղաքային իշխանությունները նրանց օգնության ձեռք մեկնելու քայլեր ձեռնարկեն կամ քննարկվո՞ւմ է՝ նման հնարավորություն կա, թե ոչ:

- Քաղաքացիներին օգնություն տրամադրելու ծրագրեր իրականացնում ենք ոչ միայն այս դեպքի հետ կապված, այլ առհասարակ, եւ ըստ անհրաժեշտության՝ կարող ենք նաեւ այս դեպքի հետ կապված իրականացնել: Կարգը հետեւյալն է. քաղաքացին դիմում է քաղաքապետրան՝ սոցիալական օգնության, եւ քաղաքապետրանը քննարկում է: Մենք կաշկանդվածություն չունենք՝ մեկին հատկացնելու, մյուսին՝ ոչ, շատ հաճախ օգնություն է տրամադրվում հիվանդություն ունեցողին, օրվա հացի, ընտանիքում մահվան դեպք ունեցողին, այսինքն՝ կարող ենք նաեւ այս դեպքով քննարկել:

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկվեն հետագայում նման սցենարից խուսափելու համար:

- Հսկողությունը պիտի մեծացվի, եւ ինչպես պատկան մարմինները, այնպես էլ քաղաքացիները պիտի դասեր քաղեն եղածից: Եւ խոսքը չի վերաբերում միայն խմիչքին, մենք այն օրը զրուցում էինք այն մասին, որ կան մարդիկ, ովքեր նույն կերպ թխվածքաբլիթ կամ չիր են արտադրում ու վաճառում... Հազարավոր օրինակներ կան մեր երկրում, որոնցից ամեն դեպքում, պետք է զգուշանալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3779 դիտում

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկտամամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան