Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Արշակ Կորյանը. ՀՖՖ

06/09/2020 schedule14:33

Սեպտեմբերի 8-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 2-րդ տուրի հանդիպումը՝ Երևանում հյուրընկալելով Էստոնիայի ընտրանուն:

Ինչպես, Էստոնիայի, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչների և ֆուտբոլիստների ասուլիսներն անցկացվելու են հեռավար կարգով: Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Արշակ Կորյանը:

Երկու գլխավոր մարզիչների և ֆուտբոլիստների ասուլիսները հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ դիտել սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում և ալիքներում: Այս մասին իր պաշտոնական կայքում տեղեկացնում է ՀՖՖ-ն:

«Բոլոր այն լրատվամիջոցները, որոնց ներկայացուցիչները հավատարմագրվել են Հայաստան-Էստոնիա հանդիպման, կամ Հայաստանի և Էստոնիայի հավաքականների նախախաղային մարզումների լուսաբանման համար կարող են մինչև սեպտեմբերի 7-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզչին, ֆուտբոլիստին, Խոակին Կապառոսին թե Արշակ Կորյանին) է ուղղված հարցը: Հարցեր կարող են ուղարկել միմիայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչները: Սահմանված կարգի խախտումով ուղարկված նամակները համարվելու են անվավեր, իսկ հարցերը չեն ընթերցվելու:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս անգամ չի գործելու մեդիա աշխատանքային սենյակը: Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել էստոնիայի հավաքականի նախախաղային մարզմանը, առաջին 15 րոպեից հետո պետք է լքեն մարզադաշտի տարածքը:

Նրանք հնարավորություն կստանան վերադառնալ մարզադաշտ՝ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզման սկզբից և մնալ մարզադաշտի տարածքում առաջին 15 րոպեների ընթացքում:

Նախախաղային մարզումների ընթացքում ֆոտոթղթակիցները և օպերատորները պետք է գտնվեն ոչ թե եզրային գծերի մոտ, այլ դիրքավորվեն մեդիա տրիբունայում: Գրող լրագրողները նույնպես պետք է գտնվեն տրիբունայում»,-տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Ֆեդերացիան նաև ներկայացրել է հանդիպման նախախաղային մեդիա միջացառումների անցկացման ժամանակացույցը և կարգը: Այն հետևյալն է.

07․09.2020, ժամը՝ 17։15` Էստոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Վոլայդի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։

07․09.2020, ժամը՝ 18։00` Էստոնիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

07․09.2020, ժամը՝ 19։15` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արշակ Կորյանի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում։

07․09.2020, ժամը՝ 20:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1686 դիտում

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել