Երևան
12 °C
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» իր հեղինակած նախագծին, ասաց, որ սա կարող է կարգավորել ներկայումս դաշտում առկա խնդիրը:
«Օգտատերը կամ որևէ քաղաքացի որևէ հայտնի մարդու հետ կապված վիրավորանք հնչեցնելուց առաջ երկու-երեք անգամ ավելի շատ կմտածի կամ զրպարտություն հնչեցնելուց առաջ երկու-երեք անգամ ավելի շատ կմտածի։ Մի կարևոր բան նորից եմ ուզում շեշտել, դա վերաբերում է նաև քաղաքական գործիչներին, յուրաքանչյուր մարդու է վերաբերում, և ես, օրինակ, իմ գործընկերոջը ինչ-որ բանում մեղադրելուց առաջ նույնպես պետք է զգույշ լինեմ, որովհետև հնարավոր է՝ պատասխանատվություն վրա հասնի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սիմոնյանի առաջարկած նախագծով նախատեսվում է ավելացնել վիրավորելու և զրպարտելու դեպքում նախատեսվող պատժաչափը։
Ինչպես նշեց Ալեն Սիմոնյանը, վիրավորանքի համար նախկինում նախատեսվում էր 1 միլիոն դրամ, իր առաջարկով 5 միլիոն է դառնում, իսկ զրպարտության պարագայում նախկին 2 միլիոնը բարձրանում է՝ դառնալով մինչև 10 միլիոն դրամ։ «Սա նախնական առաջարկ է: Կառավարությունը իր հերթին առաջարկում է 2 միլիոն և 3 միլիոն բարձրացնել, որը որպես առաջարկ ես կարծում եմ՝ պետք է քննարկենք լիագումար նիստին, որովհետև կարծում եմ, որ այդ քննարկումը պետք է ավելի լայն մասնակցություն ապահովի: Կուզենամ «Լուսավոր Հայաստան»-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի, ինչպես նաև «Իմ քայլի» պատգամավորների կողմից լսել կարծիքներ»,- ընդգծեց նա։
Արձագանքելով դիտարկմանը, որ նախագիծը խորքային լուծում չի տա՝ Սիմոնյանը նշեց, որ նույն պնդումը կարելի է անել յուրաքանչյուր նախագծի վերաբերյալ։ «Ես՝ որպես մարդ, որը ունի 6 դատական հայց՝ զրպարտության և վիրավորանքի հետ կապված, վստահեցնում եմ ձեզ՝ շատ ավելի կզսպվի մարդկանց գայթակղությունը, որպեսզի նրանք ստահոդ տեղեկություններ չտարածեն, չվիրավորեն, ինչպես նաև կազատի մեր հարգարժան քաղաքացիներին այդ աղբից, որը այսօր լցված է համացանցում։ Կարծում եմ՝ քայլը անհրաժեշտ է, ինչ-որ չափով՝ ուշացած»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Ի դեպ, այս նախագիծը չի վերաբերում կեղծ (ֆեյք) էջերին:
Կար նաև կարծիք, որ նոր նախագծով շատ է մեծացել նախատեսվող գումարի չափը։ Ալեն Սիմոնյանը նշեց, որ գումարը կարող է զսպել։ «Բավականին լավ գիտեմ այդ հարաբերությունները, որոնք այսօր գոյություն ունեն աշխատանքի, աշխատավարձով աշխատողների, տպավորություն ստեղծող անձանց մոտ, որոնք զբաղվում են համացանցով վիրավորանք, զրպարտություն տարածելով, ներկայանում են որպես քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, և կարծում եմ, որ նախագիծը իրենց կզսպի և հետագայում լուրջ խնդիրներ կառաջացնի»,- վստահություն հայտնեց Սիմոնյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի՝ հանրահավաքներ անցկացնելու մասին հայտարարությանը և ԲՀԿ-ական Արման Աբովյանի հայտարարությանն այն մասին, որ մինչև վերջ գնալու են՝ Սիմոնյանը նկատեց․ «Իսկ ո՞ւր են գնալու մինչև վերջ։ Թող մինչև վերջ գնան, ես կարող եմ ասել՝ միայն ուրախ կլինեմ, որ իրենք մինչև վերջ գնան, մենք էլ կտեսնենք, թե ի վերջո քաղաքական դաշտում ինչ կատարվեց, և վստահ եմ՝ նաև քաղաքական դաշտի բյուրեղացում տեղի կունենա։ Իսկ մինչև վերջ չգնալու այլընտրանք որևիցե մեկը այսօր քաղաքական դաշտում չունի, որովհետև այսօրվա իշխանությունը սակարկումների չի գնում ու չի գնալու, ուստի այդ շահարկումը՝ մենք մինչև վերջ ենք գնալու և մեզ կանգնեցնել չի լինի... իրենց ոչ ոք չի էլ ուզում կանգնեցնել»։
Նանե Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT