Երևան
12 °C
Վերջին մի քանի օրվա ընթացքում լրահոսում շարունակ թարմացվում են ալկոհոլային խմիչքներից թունավորված ու մահացած անձանց մասին լուրերը։
Տեղի ունեցած դեպքերը սկզբում Արմավիրի մարզում էին, այնուհետեւ Երեւանում ու Կոտայքի մարզում։
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այսօր առավոտվա դրությամբ՝ թունավորման նոր դեպքեր չկան։ Այսպիսով՝ օգոստոսի 31-ից ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 17-ը մահվան ելքով։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երեւանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:
Այժմ Երեւանի տարբեր բժշկական կենտրոններում շարունակում է բուժում ստանալ 7 հոգի։ Նրանց վիճակը ծանր եւ ծայրահեղ ծանր է։ Թունավորվածներից 3-ը «Արմենիա» հանրապետական ԲԿ-ում են, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր, վերջինների մոտ առկա է կուրություն։ «Էրեբունի» ԲԿ-ում գտնվող երկու մարդկանց վիճակն էլ ծայրահեղ ծանր է, մեկի մոտ առկա է կուրություն։ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է գտնվում մեկ հոգի, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գտնվող մեկ քաղաքացու վիճակը՝ ծանր։
Օրերս ԱՆ-ի լրատվական ծառայությունը հայտնել էր, որ Երեւանում տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ`որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաեւ Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար՝ համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:
Այսօր մեզ հետ զրույցում նախարարությունից հայտնեցին, որ օրերս թունավորման դեպքերում նույնպես հայտնաբերվել է մեթանոլ, այդ պատճառով ալկոհոլային թունավորումների մասին լուրերը հայտնում են ընդհանուր։
Թունավորումներց տուժածների մոտ նկատվել են նյարդաբանական ախտանշաններ՝ սրտխառնոց, գիտակցության մթագնում, գլխապտույտ, կոմատոզ վիճակ, կուրություն։ Այս բոլոր նախանշանները բնորոշ են մեթանոլով թունավորմանը:
Երեւանում եւ Կոտայքի մարզում տեղի ունեցած թունավորումներն արդյո՞ք կապված են որեւէ զանգվածային միջոցառման հետ, հարցին ԱՆ-ից չկարողացան պատասխանել՝ նշելով, որ քննչական մարմիններում գործով նախաքննություն է ընթանում։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում տեղի ունեցած թունավորումներից հետո փորձաքննությունով պարզ էր դարձել, որ տան պայմաններում պատրաստված օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը:
Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվել է Արմավիրի դեպքով։ Կոմիտեի լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ իրենց մոտ այս պահի դրությամբ հարուցված քրեական գործ չկա Երեւանում եւ Կոտայքի մարզում տեղի ունեցած թունավորումների հետ կապված։
Ինչ վերաբերում է Արմավիրի դեպքին, Աշոտ Հովսեփյանը, որը ձերբակալվել էր՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով եւ ձերբակալված եւս երկու քաղաքացի կալանավորվել են։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ
Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել
Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով
Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած
Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT