«Լի ենք խանդավառությամբ, կխաղանք նվիրումով». Խոակին Կապարոս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի Էստոնիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին:

Նա նշեց, որ դիտել է մրցակցի խաղը Վրաստանի հավաքականի հետ և այն կարծիքին է, որ խմբում հավասար մակարդակի թիմեր են հանդես գալիս. «Այստեղ մարզական բախտի գործոնն էլ կարող է դեր ունենալ, ինչպես նաև յուրաքանչյուր հաջող կամ անհաջող գործողություն կարող է վճռորոշ լինել հանդիպման ելքի համար»:

Խոսելով ակումբ և հավաքական մարզելու տարբերությունների մասին՝ Կապարոսը նշեց, որ հավաքականում շատ ժամանակ չի լինում ֆուտբոլիստների հետ աշխատելու համար, Ես հպարտ եմ  այս մեկ շաբաթը ֆուտբոլիստների հետ կատարած աշխատանքի համար, քանի որ տեսա՝ ֆուտբոլիստները մեծ նվիրումով են աշխատում և պատրաստ են պաշտպանել իրենց ազգի պատիվը»,- նշեց փորձառու մասնագետը:

Ըստ նրա, կորոնավիրուսը մեծ ազդեցություն է թողել հավաքականի նախապատրաստման վրա, բայց դա վերաբերում է բոլոր հավաքականներին, իսկ ՀՖՖ-ն արել է հնարավոր ամեն բան, որ ֆուտբոլիստները լավ վիճակում գան ու խաղան հավաքականի համար: Այն, որ հանդիպումներն անցնում են առանց հանդիսատեսի, նույնպես իր ազդեցությունն ունի, բայց այդ իրավիճակի հետ համակերպվել է պետք:

Խոսելով մրցակցի մասին՝ Կապարոսը նկատեց, որ թե՛ Հայաստանի, թե՛ Էստոնիայի հաքականները նմանատիպ մարտավարություն են կիրառում՝ 4-4-2, երկու թիմերն էլ խաղալու են նվիրված ու փորձելու են գոլային պահեր ունենալ, բայց կարևոր է նաև ուշադիր խաղալ պաշտպանությունում:

Մակեդոնիայի հավաքականից կրած պարտության մասին Կապարոսը նշեց. «Բնականաբար հեշտ չէ, երբ 4-րդ րոպեին գոլ ես բաց թողնում, բայց թիմը չկոտրվեց: Կարող էինք չպարտվել: Մեծ նշանակություն ուներ եղանակի գործոնը, շատ շոգ էր և ազդում էր ֆուտբոլիստների գործողությունների վրա: Բնականաբար, եթե քեզ հաղթում են, նշանակում է՝ քեզ գերազանցել են: Ֆուտբոլում նշանակություն ունեն գոլերը: Մենք պետք է կարողանանք խորապես վերլուծել այդ խաղը»:

«Շատ ուրախ ու երջանիկ եմ, որ գլխավորեցի Հայաստանի հավաքականը: Մենք պետք է նոր ֆուտբոլիստներ ներգրավենք թիմում, սերնդափոխություն անենք, բայց պետք է քայլ առ քայլ առաջ գնալ: Նորեկները շատ են, բայց մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի հավաքականը լավ խաղա»,- նշեց Կապարոսը՝ խոսելով իր ծրագրերի մասին:

Լրագրողներին հուզող հարցերից էր նաև Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը, ով Մակեդոնիայի հավաքականի հետ խաղի օրը ընկերական հանդիպման էր մասնակցել ու գոլի հեղինակ էր դարձել «Ռոմայի» կազմում: Կապարոսին խնդրեցին ևս մեկ անգամ հաստատել՝ արդյոք ոչ մի կոնֆլիկտ չկա ՀՖՖ-ի և Մխիթարյանի միջև:

«Դատելով իմ զրույցից իր հետ՝ ոչ մի կոնֆլիկտ չկա: Հենրիխը պատրաստ է միանալ հավաքականին, խաղալ իր երկրի համար և օգտակար լինել թիմին»,- հավաստիացրեց 64-ամյա մասնագետը:

Ինչ վերաբերում է հայ երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկին՝ Վահան Բիչախչյանին, ապա նա կարողացել է հաճելիորեն զարմացնել մարզչին թե՛ ֆուտբոլային առումով, թե՛ իր պրոֆեսիոնալիզմով:

«Բիչախչյանը շատ երիտասարդ է և շատ մեծ ապագա ունի, ինչը որ իրեն ասել եմ: Կարծում եմ՝ շատ արագ կսկսի կարևոր դեր խաղալ հավաքականի համար»:

Ըստ Կապարոսի՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը դեռ լիարժեք պատրաստ չէ ամբողջական հանդիպում անցկացնելու. «Նորբերտոն կարևոր ֆուտբոլիստ է հավաքականի համար, պարզապես Արգենտինայում վաղուց նորմալ մարզումներ չէր անցկացվել: Երևանում նա ավելի շատ անհատապես էր մարզվում: Դեռ ժամանակ կա որոշելու՝ արդյոք նա կլինի մեկնարկային կազմում, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ դեռ նորմալ խաղային ռիթմի մեջ չէ»,- նշեց իսպանացի մարզիչը:

Եզրափակելով իր խոսքը Էստոնիայի հավաքականի հետ հանդիպման մասին՝ Կապարոսը նշեց, որ փորձելու են հարձակողական ոճի ֆուտբոլ ցույց տալ «Բայց պետք չէ մոռանալ, որ կա մրցակից, որը խանգարում է քեզ: Ամեն դեպքում, լի ենք խանդավառությամբ, կխաղանք նվիրումով, և, ամենակարևորը, պետք է հասկանալ՝ ինչ անել խաղադաշտում երբ տիրում ես գնդակին, և երբ առանց գնդակ ես գործում»,- եզրափակեց Կապարոսը:

Հայաստան – Էստոնիա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1926 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել