Երեւանի կենդանաբանական այգուն փոփոխություն պե՞տք է, թե չէ. տարակարծիք եւ թեժ քննարկում ավագանու նիստի ընթացքում

Այս տարի Երեւանի կենդանաբանական այգու 80-ամյակն է, ուստի այգու կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է այն ուշադրության կենտրոնում պահել, որը ենթադրում է կանոնադրության որոշակի փփոխություններ:

Երեւանի ավագանու այսօրվա նիստում նման կարծիք հայտնեց «Իմ քայը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը՝ ավագանու հաստատմանը ներկայացնելով «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը:  Առաջարկվող փոփոխությունները մասնավորապե վերաբերում էին Երևանի կենդանաբանական այգու կանոնադրության 3-րդ գլխի փոփոխությանը: Ըստ նախագծի՝ փոփոխություններն այգու կառավարումն ավելի արդյունավետ, նպատակային եւ թափանցիկ են դարձնելու: Անտոնյանը, նկատեց, որ եթե այն հավանության արժանանա՝ Կենդանաբանական այգին, բացի տնօրենից, կսկսի կառավարվել նաեւ արժանահավատ մասնագետների միջոցով:

Անտոնյանի ելույթն իր գործընկերներից որոշները անհասկանալի ու ոչ շեշտադրված համարեցին, հավելայալ հարցերի միջոցով նրանք անընդհատ փորձում էին պարզեցնել, թե նախագիծն իրենից ինչ է ենթադրում: «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկն էլ նկատեց, թե տպավորություն է, որ ավագանու անդամները նախագծերին ծանոթանում են նիստից մեկ օր առաջ, կա՛մ հենց նիստի օրը: Մինչդեռ մեկ տարի շարունակ այս նախագիծը մշակվել ու քննարկվել է:

Ավագանու ԲՀԿ խբակցության անդամներին խիստ վրդովվեցրեց այս նախագիծը, նրանք հերթով ելույթներ ունեցան, քննադատեցին Անտոնյանին, որ վերջինս չի զլացել ու Կենդանաբանական այգու այդ «անիմաստ» փոփոխության համար առնվազն 50 րոպե է վատնում՝ հետեւում թողնելով համայնքային բազում սոցիալական խնդիրներ: Նրանք շեշետեցին, որ քանի դեռ այգու տնօրենը հանգիստ աշխատում է, պետք չէ միջամտել ու խոչընդոտել:

«Կառավարման խորհուրդը բոլորովին չի խանգարում տնօրենի գործունեությանը, այլ խիստ հակառակը, քանի որ մասնագիտական կարծիքներով ու մոտեցմամբ կարող է միայն օգտակար լինել: Փոփոխությունները միտված են հեշտացնել կենդանաբանական այգու կառավարումն ու հետագա զարգացման պրոցեսը: Բացառում եմ այն կարծիքները, թե կառավարման խորհրդի այս առաջարկվող փոփոխությունները կխանգարեն տնօրենին»,-ասաց Անտոնյանը:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը արձագանքելով Անտոյանի ասածին ընդդիմացավ, հետաքրքրվելով, թե այդ ինչպե՞ս է բացառում խոչընդոտումը, եթե խորհուրդը դեռ չի գործում. «Խորհուրդը ինչ է անելու տնօրենին՝ օգնելու է, վերահսկելո՞ւ է, թե՞…  ի՞նչ է անելու: Ամիսը մեկ քառորդ մեծությամբ խորհուրդ հավաքելը միայն շատ մեծ աշխատանքային կարողություն է ուզում, առավելեւս շատ սահմանափակում է տնօրենին: Եթե կարծում եք, որ սխալ տնօրեն ենք այնտեղ նշանակում, դա լրիվ ուրշ հարց է, բաց եթե ճիշտ է՝ մենք պետք է նրան օգնենք, ոչ թե ամիսը մեկ խորհուրդ հավաքենք ու խոչընդոտենք: Խորհուրդը ռիսկեր է պարունակում նաեւ աշխատանքը կանգնեցնելու տեսանկյունից»,-ասաց նա:

Իսկ Անտոնյանը նկատեց. «Կենդանաբանական այգու տվյալ կենդանին մեղք չունի, թե ով է տնօրենը, կամ ով կգա եւ ինչ ծրագիր կբերի: Իսկ  արդյո՞ք տվյալ կենդանու պահպանման վիճակն ու պայմանները կբարելավեն: Անկախ տնօրենից, կառավարման խորհուրդը կլինի միշտ ու կաշխատի ի շահ կենդանիների վիճակի բարելավման»:

Անընդմեջ ձգձգվող խոսակցությանը միջամտեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը եւ նշեց, որ փոփոխվող կանոնադրության մասին քննարկումներ բազմիցս են ունեցել, իսկ ինքն իր կարծիքը հայտնել է: Այնուամենանիվ Վիրաբյանը որոշ կարեւոր դիտարկումներ արեց. «Եթե դասականը լիներ այստեղ (նկատի ունի Արթուր Մեսչյանին-խմբ.), ավագանու նիստին, կասեր՝ տղե՛րք, իսկ մեզնից հարցրե՞լ եք, սա մեզ օգո՞ւտ է, թե՞ վնաս: Մենք մեր կարծիքն ասել ենք, որ այն գործիքակազմը, որը փորձ է արվում ներդնել, կենդանաբանական այգին այս պահին դրա կարիքը չունի: Կառավարման խորհուրդը իրավասու է աշխատաքներն իրականացնել այս պահին առկա կանոնադրությամբ»:

Լսելով բոլոր կողմերի քննարկումները՝ նիստը վարող փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց այս հարցը հանել այսօրվա օրակարգից եւ ավելի ուշ անդրադառնալ դրան: Առաջարկը ակնհայտորեն դուր չեկավ Արման Անտոնյանին:  Ի վերջո շուրջ մեկ ժամ տեւած քննարկումներից հետո վերջապես ավագանու անդամները քվեարկեցին: 23 կողմ, 7 դեմ, 12 ձեռնպահ քվերակության արդյունքներով կենդանաբանական այգու կանոնադրությունը փոխելու մասին որոշումն ընդունվեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1502 դիտում

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային