Երևան
12 °C
Սեպտեմբերի 8-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի շրջանակներում 2-0 հաշվով պարտության մատնեց Էստոնիայի հավաքականին: Այդ, ինչպես և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ նախորդ հանդիպումը (1-2), բաց թողեց Հայաստանի հավաքականի ավագ, թիմի երկարամյա առաջատար ու պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, որը գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ զրույցում նշել էր, որ նոր է սկսել մարզվել իր թիմի՝ «Ռոմայի» կազմում ու լավ մարզավիճակում չէ:
Նշենք, որ Էստոնիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը առաջինն էր վերջին 13 տարվա մեջ, երբ Հայաստանի հավաքականը խաղում էր առանց Մխիթարյանի: Մխիթարյանն իր նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է 2007թ.-ի հունվարի 15-ին Պանամայի հետ ընկերական խաղում, երբ Հայաստանի հավաքականը գլխավորում էր շոտլանդացի Յան Պորտերֆիլդը:
Իսկ վերջին անգամ Հայաստանի հավաքականը առանց Մխիթարյանի հաղթանակ էր տարել 2007թ.-ի սեպտեմբերի 12-ին՝ Պորտերֆիլդի մահվան հաջորդ օրը՝ ընկերական խաղում պարտության մատնելով Մալթայի հավաքականին: Ինչ վերաբերում է պաշտոնական խաղերին, ապա վերջին հաղթանակը պաշտոնական խաղում առանց Մխիթարյանի Հայաստանի հավաքականը տարել էր նույն թվականի հունիսի 6-ին՝ սեփական հարկի տակ հաղթելով Լեհաստանի ընտրանուն: Ընդ որում, այդ ժամանակ Մխիթարյանը դեռ 18 տարեկան էր և չէր համարվում Հայաստանի հավաքականի հիմնական կազմի խաղացող:
Կարելի է ասել, որ Մխիթարյանը ամրապնդվեց Հայաստանի հավաքականի հիմնական կազմում 2009թ.-ի մարտի 28-ին: Այդ օրը Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ, իսկ ինքը Մխիթարյանը իր առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կազմում: Այդ օրվանից սկսած մինչ օրս՝ Հայաստանի հավաքականը տարել էր 30 հաղթանակ, որոնց բոլորում իր մասնակցությունն էր ունեցել Մխիթարյանը: Ընդ որում, այդ 11 տարիների ընթացքում Հենրիխը բաց էր թողել Հայաստանի հավաքականի միայն 15 հանդիպում, որոնցում Հայաստանի հավաքականը 13 պարտություն է կրել և միայն երկուսը ավարտել ոչ-ոքի (2016թ.-ին՝ Սերբիայի և 2019թ.-ին՝ Լիխտեյշտեյնի հավաքականների հետ):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT