Պատրաստ եմ վերցնել մանդատը․ Նարեկ Ղահրամանյանը առաջիկայում հանդիպելու է խմբակցության պատգամավորների հետ

Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մանդատը վայր դնելու դիմումը հետ չվերցնի, ապա ցուցակում հաջորդը՝ Նարեկ Ղահրամանյանը, պատրաստ է ստանալ մանդատը:

Այս մասին քիչ առաջ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ղահրամանյանը։ Նա 2018-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնակատար, իսկ վերջին խորհրդարանական ընտրություններում՝ հավաքել ավելի քան 4000 ձայն։

Այն, որ Ջուլֆալակյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, Ղահրամանյանն իմացել է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանից։ Վերջինս նաեւ հայտնել է, որ ցուցակով հենց նա է հաջորդը եւ կարող է վերցնել մանդատը։

«Շատ ցավում եմ, որ Ջուլֆալակյանը նման որոշում է կայացրել, նա իր մեծ ներդրումն է ունեցել խորհրդարանում՝ որպես պատգամավոր, եւ հույս ունեմ, որ այսպիսով չի ավարտվի նրա գործունեությունը»,- ասաց Ղահրամանյանը։

Մեր զրույցում քաղաքապետի նախկին պաշտոնակատարը հայտնեց, որ վաղը կամ մյուս օրը ոչ պաշտոնական հանդիպում է նախատեսվում «Իմ քայլը» խմբակցության հետ։ Հարցին, թե մինչ այս պահը որեւէ զրույց եղե՞լ է պատգամավորներից որեւէ մեկի հետ, Ղահրամանյանը տվեց բացասական պատասխան․ «Խոսել եմ միայն Հակոբ Սիմիդյանի հետ, պայմանավորվածությունները եղել են նրա հետ»։

Հարցին, թե կա՞ արդյոք կոնֆլիկտ իշխող ուժի որեւէ անդամի հետ, Ղահրամանյանը պատասխանեց, որ կարող են լինել առանձին մարդիկ, որոնց հետ կան անհամաձայնություններ, բայց ամբողջ քաղաքական թիմի հետ որեւէ կոնֆլիկտ չկա եւ չի եղել։

Ղահրամանյանը Կապանից է, սակայն պատգամավորի մանդատը ստանձնելուց հետո կտեղափոխվի Երեւան։ Թե որտեղ է ապրելու, դեռ հստակ չգիտի։ Նրա խոսքով՝ ամեն բան կկարգավորվի, երբ անցնի Ջուլֆալակյանի՝ դիմումը հետ վերցնելու համար նախատեսված 1 շաբաթյա ժամկետը։

Չնայած, որ Ղահրամանյանն աշխատել է գործադիր մարմնում, այնուամենայնիվ, օրենսդիրում նույնպես պատկերացնում է իրեն։ Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ ծառայում է ժողովրդին, սակայն կան տեխնիկական տարբերություններ։ «Մի դեպքում դու համայնքի ղեկավար ես, որոշումները կայացնում ես ինքնուրույն, մյուսն ավելի թիմային աշխատանք է»,- ասաց Ղահրամանյանը՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ իրեն պատկերացնում է այդ պաշտոնին, եւ խնդիրներ հավանաբար չեն լինի։

Հարցին, թե ծանո՞թ է օրակարգում ընդգրկված օրենքի նախագծերին, ունի՞ արդյոք ձեւավորված դիրքորոշում, Ղահրամանյանը պատասխանեց, որ կան օրենքի նախագծեր, որոնց ինքը դեմ է, սակայն քննարկումների արդյունքում հնարավոր է՝ ստեղծվի մի իրավիճակ, երբ անհրաժեշտ լինի դրանց ընդունումը, հենց դրա համար էլ նա զերծ մնաց դրանք թվարկելուց։ Ղահրամանյանը նաեւ հավելեց, որ արդեն ունի որոշ օրինագծերի գաղափարներ եւ առաջիկայում պատգամավորի մանդատը ստանձնելու դեպքում անպայման դրանք կներկայացնի։

Նշենք, որ Ղահրամանյանը ՔՊ-ի համահիմնադիրներից է, նա կուսակցությունում է 2015 թվականից առ այսօր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5098 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը