Եթե անհրաժեշտ լինի, կնախաձեռնեմ Ջուլֆալակյանի հետ հանդիպում, կխնդրեմ հետ կանգնել մանդատը վայր դնելու մտքից. պատգամավոր

Մանդատը վայր դնելու մասին ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունը խմբակցության պատգամավորների համար անակնկալ է եղել: Նրա հետ նույն՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկված պատգամավոր Արթուր Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ ցավ է իր համար, որ Ջուլֆալակյանը նման որոշում է կայացրել:

Ավելին՝ պատգամավորը վստահեցրեց, որ եթե անհրաժեշտ լինի՝ կխնդրի հանձնաժողովում կամ խմբակցությունում նրա մասնակցությամբ նիստ հրավիրել, խնդրել, որ հետ կանգնի մանդատը վայր դնելու քայլից:

Հարցին՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում երբեւէ եղե՞լ է քննարկում, որի ժամանակ Ջուլֆալակյանն ու ԿԳՄՍ նախարարը համաձայնության չեն եկել, բանավիճել են՝ Մկրտչյանը պատասխանեց, թե նման տեղեկություն չի կարող տրամադրել: Կոնկրետ իր մասով Մանուկյանը հավելեց.

«Տարաձայնություններ բոլորս էլ ունենում ենք, բայց ես դրանց նայում եմ որպես աշխատանքային պրոցես: Անհնարին է, ո՞նց կրող ես տարաձայնություն չունենալ, նույնիսկ ամենամտերիմ մարդիկ նույն գործը անելիս ունենում են տարաձայնություն: Ես շատ եմ ցավում, որ այսպես է լուծումը գտնվել: Օրինակ մենք հիմա տարաձայնություն ունենք «Կինոյի մասին» օրենքի վերաբերյալ, ես այդ հանգամանքով ուրախ եմ, որ կա ուրիշ կարծիք: Ես շատ ուրախ եմ, որ կա ուրիշ կարծիք եւ այս տարաձայնությունների, փաստարկների դաշտում մենք կգտնենք լավագույն լուծումը: Ինձ համար սա ուրախալի բան է, ոգեւորող է: Իսկ մանդատը դնելը լրիվ ուրիշ բան է»:

Հարցին, թե այդ դեպքում ինչը կարող է պատգամավորին հասցնել մանդատից հրաժարվելուն՝ դերասան-պատգամավորը նկատեց.  

«Գիտեք, դա այնքան լուրջ քայլ է, որ ինքը պետք է պարզաբանի: Խոսակցությունների մեջ կարող է ինքը ասել՝ էսպես պետք է լինի, կարող եմ ես ասել, ոչ, այսպես պետք է լինի, սա ուրիշ խոսակցություն է, իսկ մանդատը դնելը արդեն ուրիշ խոսակցություն է: Ողջամիտ չէ, որ բոլորը ամեն ինչում համաձայն լինեն: Իհարկե խոսում ենք, քննարկում ենք, փաստարկում ենք, համաձայնում ենք, չենք համաձայնում այդպես էլ, բայց մանդատը դնելը շատ ծանր քայլ է: Ցավում եմ այդքան բանիմաց, գրագետ պատգամավոր կորցնելու կապակցությամբ»: 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ըմբշամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը երեկ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։

Նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ նման քայլի հիմնապատճառը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Եթե մեկ շաբաթվա ընթացքում Ջուլֆալակյանը հետ չվերցնի դիմումը, նրա մանդատը կհանձնվի «Իմ քայլը» դաշինքի ցուցակի հաջորդ համարին՝ Կապանի քաղաքապետի նախկին պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4028 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը