ՄԻՊ արտահերթ զեկույցը կորոնավիրուսի պայմաններում եթերի ժամանակ տաղավարում դիմակ կրելու պարտադիր պահանջի վերաբերյալ

Եթերի ժամանակ դիմակ կրելուն վերաբերող կարգավորումների ուսումնասիրությունը Մարդու իրավունքների պաշտպանին թույլ է տալիս եզրահանգել, որ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից սահմանված են բարդ կամ հստակության բավարար աստիճան չունեցող ձևակերպումներ, որոնք լրագրողական մասնագիտական հանրության շրջանում կարող էին առաջացնել և առաջացրել են անորոշություններ:

Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է «Եթերի ժամանակ  տաղավարում նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում դիմակ կրելու պարտադիր պահանջի վերաբերյալ» արտահերթ զեկույցում:

Այն կազմելիս հիմք են ընդունվել Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքները, լրագրողների մտահոգությունները, Ժուռնալիստների միության նախագահի բողոքը, «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերությունների գրասենյակներ Ոստիկանության այցերը, հեռուստաեթերում լրագրողների դիմակ չկրելու համար վարչական իրավախախտում արձանագրելու իրավական հիմքերը, այդ առնչությամբ բողոքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումների արդյունքները։

Պաշտպանին հասցեագրված բողոքների գլխավոր հարցն առնչվում է եթերի ժամանակ հեռուստատեսային տաղավարում լրագրողների և հարցազրույցի կամ քննարկման հրավիրված հյուրերի դիմակ կրելու պարտադիր պահանջին, ինչպես նաև այդ պահանջի իրավական հիմքերի անորոշությանը և հատուկ կարգավորումների բացակայությանը:

Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ն ու ընդգծում, որ զեկույցը նպատակ չունի գնահատելու դիմակ կրելու արդյունավետությունը վարակը կանխարգելելու տեսանկյունից կամ որոնք պետք է լինեն վարակի կանխարգելման միջոցները։

Արտահերթ հրապարակային զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ լրագրողական պաշտպանված աշխատանքը երաշխավորելու պետության պարտավորությունը յուրահատուկ բնույթ է ստանում այնպիսի բարդ իրավիճակներում, ինչպիսիք են արտակարգ իրավիճակները, համաճարակները, արտակարգ դրությունները և այլն:

Բանն այն է, որ նման իրավիճակներում մարդու համար լայն ծավալի սահմանափակումներ ու նրա իրավունքներին բարձր աստիճանի միջամտություններ սահմանելը չի նշանակում, թե պետությունը դրանով մարդու նկատմամբ ձեռք է բերում առավելություններ կամ արտոնություններ: Հակառակը՝ պետությունն այդ կերպ ավելի է մեծացնում իր իրավական բեռը, մարդու հանդեպ պատասխանատվության աստիճանն ու ջանասիրության չափանիշը:

Մարդու իրավունքների պաշտպանը դիմումների, լրագրողների բողոքների, ինչպես նաև անկախ դիտարկումների եւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա նախաձեռնել է նպատակային ուսումնասիրություն, ինչպես նաեւ Պաշտպանի նախաձեռնությամբ նկարագրված հարցերը քննարկվել են Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարի, ինչպես նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի, նշված լրատվական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի եզրահանգումները վերաբերում են հիմնականում հետևյալին.

1. Լրատվական գործունեություն իրականացնողների  ու լրագրողների համար մասնագիտական աշխատանքի հատուկ կանոններ  սահմանված չեն: Խոսքը վերաբերում է ինչպես աշխատանքի ընդհանուր կազմակերպմանը, այնպես էլ առանձին պահանջների ապահովմանը լրագրողական աշխատանքում: Այսինքն՝ ստացվում է, որ մեր երկրում գործող կարգավորումների պայմաններում լրատվական գործունեություն իրականացնողների կամ լրագրողն իր աշխատանքային պարտականությունները կատարելիս ստիպված է առաջնորդվել միայն ընդհանուր բնույթի կամ գործունեության այլ տեսակների, ոչ իր համար սահմանված կանոններով: Ասվածը վերաբերում է ինչպես դիմակ կրելու պարտադիր պահանջին, այնպես էլ մյուս կանոններին:

Այդ կանոններն, իհարկե, հաշվի չեն առնում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունները: Այս ամենն էլ իր հերթին լրագրողական աշխատանքում ներգրավված անձանց ու կազմակերպություններին զրկում է կանխատեսելիությունից, ստեղծում է անորոշ վիճակ, հնարավորություն չի տալիս հստակ պատկերացում կազմելու իրենց վարքագծի իրավական հետևանքների մասին:

2.Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումը վկայում է, որ որևէ պետական մարմին լրագրողների համար չի իրականացրել իրենց մասնագիտական աշխատանքին վերաբերող անհրաժեշտ իրազեկման աշխատանքներ: Առավելագույնը հարցը սահմանափակվել է որևէ պետական մարմնի մեկ կամ երկու ու այն էլ առանձին դեպքերում հակասական հայտարարությամբ կամ էլ իրավական ակտերի բարդ տեքստերի պաշտոնական հրապարակմամբ:

Մինչդեռ, լայն իրազեկման ու պարզաբանող աշխատանքները կարևոր էին՝ հատկապես հաշվի առնելով, որ առանց այդ էլ առկա չեն համավարակի պայմաններում հատուկ կանոններ, չկան աշխատանքի իրավական ուղեցույցեր:

3.Այս վիճակն անընդունելի է նաև այն առումով, որ անորոշ վիճակում են հայտնվում պետական այն մարմիններն ու պաշտոնատար անձինք (Ոստիկանություն, Տեսչական մարմին և այլն), որոնք պարտականություն ունեն ապահովելու համավարակի դեմ պայքարի նպատակով սահմանված պահանջների պատշաճ կիրառությունը կամ վերահսկողություն իրականացնելու դրանց նկատմամբ:

Մասնավորապես, դիտարկումը վկայում է, որ նրանց համար առկա չէ հստակություն, թե ինչպես պետք է իրականացվի այս կամ այն կանոնի կիրառությունը, օրինակ, լրագրողների աշխատանքում: Իրավական կոնկրետության, հստակության բացակայությունն էլ վտանգավոր է այն առումով, որ կարող է կասկածի տակ դնել պետական մարմնի կամ պաշտոնատար անձի իրավասության առկայության հարցն առհասարակ (հատկապես, երբ խոսքը վերաբերում է վերահսկողությանը կամ պատասխանատվության միջոցների կիրառությանը):

4.Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անթույլատրելի է  լրատվական գործունեություն իրականացնողների գործունեությունը կամ լրագրողական աշխատանքը զուտ տնտեսական դիտարկելը՝ առանց հաշվի առնելու այդ աշխատանքի առանձնահատկություններն ու հանրային նշանակությունը:

Դա անթույլատրելի է լրագրողական գործունեության բովանդակության և դրա կազմակերպական առանձնահատկությունների հաշվառմամբ: Նշենք, որ հենց այդ հիմքով են տուգանվել նաև «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները:

5.Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ այնուամենայնիվ, գոյություն ունի լրագրողական մասնագիտական գործունեությանն առնչվող հատուկ կանոններ ամրագրելու փորձ: Այդ գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ տարբեր երկրներում մշակվել են COVID-19-ի պայմաններում հեռուստատեսության կամ այլ տեսակի լրատվական կազմակերպությունների աշխատանքին վերաբերող ուղեցույցներ: Ընդ որում, գրեթե բոլոր ուղեցույցներով անհատական պաշտպանիչ միջոցներ, այդ թվում՝ դիմակներ կրելու պարտականություն նախատեսված է միայն, երբ աշխատանքային տարածքում հնարավոր չէ այլ անձանցից պահպանել ֆիզիկական (սոցիալական) հեռավորություն:

6.Գործող կարգավորմամբ, դիմակ կարող են չկրել հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ, ինչպես նաև հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները: Նոր կարգավորումից պարզ չէ, սակայն, թե ինչ է նշանակում «տաղավարում գտնվում են մենակ» կամ կոնկրետ ում է դա վերաբերում:

Բանն այն է, որ հեռուստատեսային տաղավարում նկարահանման պահին մեկնաբանից կամ հաղորդավարից բացի կարող են գտնվել այլ աշխատակիցներ ևս, օրինակ՝ օպերատորներ: Պարզ չէ, թե այս եզրույթը ներառում է տաղավարում միայնակ գտնվելը, թե հեռուստադիտողի համար տեսանելի հատվածում միայնակ գտնվելը: Չի բացառվում, որ, օրինակ, հեռարձակման ժամանակ հեռուստահաղորդավարին 1.5 մետր հեռավորությունից մոտ գտնվի նաև այլ աշխատակից, սակայն հեռուստադիտողի համար դա տեսանելի չլինի:

Ուստի, եթե հարցը դիտարկում ենք համավարակի կանխարգելման զուտ առողջապահական տեսանկյունից, ապա այս կարգավորման արդյունավետությունը թվում է խնդրահարույց:

7.Այն պայմաններում, երբ երկրում առկա է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, անընդունելի է Հանձնաժողովի համար նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների կիրառման հարցում անհրաժեշտ լիազորություններ չվերապահելը: Հանձնաժողովն է այս ոլորտի մասնագիտական հիմնական մարմինը, ուստի հենց նա է օժտված նաև անհրաժեշտ մասնագիտական կարողություններով ու լրատվական գործունեություն իրականացնողների, լրագրողների հետ աշխատանքի անհրաժեշտ հմտություններով:

Այլ հարց է, որ նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում հանձնաժողովը պետք է ունենա լրացուցիչ մասնագիտական հմտություններ. դրա հնարավոր բացակայությունն էլ, սակայն կարող է պայմանավորված լինել նրանով, որ Հանձնաժողովին վերապահված չեն անհրաժեշտ լիազորություններ:

8.Հանձնաժողովը պետք է ունենա համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ու նաև արտակարգ դրությունից հետո հատուկ կանոններ կամ չափանիշներ սահմանելու իրավասություն, որոնք կվերաբերեն լրագրողական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը: Հանձնաժողովն ինքը պետք է իրավասություն ունենա իրականացնելու այդ կանոնների պահպանության նկատմամբ վերահսկողություն ու անհրաժեշտության դեպքում՝ կիրառել պատասխանատվության միջոցներ:

Խոսքը հավասարապես վերաբերում է նաև հեռուստաեթերի ընթացքում դիմակ կրելու պահանջի հետ կապված հարցերին ու դրա հետ կապված՝ պատասխանատվության միջոցներ կիրառելուն: Նման դիրքորոշում է հայտնել նաև Հանձնաժողովի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկումների ընթացքում:

9.Ուստի, անընդունելի է հատուկ կարգավիճակով օժտված (և սահմանադրական մակարդակում ամրագրված) մարմնի առկայության պայմաններում որևէ այլ մարմնի ու առավել ևս Ոստիկանության կողմից նման որևէ տեսակի իրավասություն իրականացնելը:

Այս արձանագրումն առավել ևս արդիական է՝ հաշվի առնելով, որ այդ մարմինները չունեն հստակ ամրագրում ունեցող նման լիազորություններ (հնարավոր խախտումներ վեր հանելու նպատակով հեռուստատեսության աշխատանքը մշտադիտարկման ենթարկելը, հեռուստատեսության գրասենյակ այցելելը և այլն):

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակն այնպիսին է, որ դրա պայմաններում լրագրողական մասնագիտական աշխատանքի երաշխավորման հարցերը շարունակելու են լինել Պաշտպանի ուշադրության ներքո նաև արտակարգ դրության ավարտից հետո:

Ուստի, սույն արտահերթ զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծություններն ու առաջարկները ներկայացված են հենց այդպիսի հեռահար լույսի ներքո:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1784 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է