Արսեն Ջուլֆալակյանի քայլը հարցի լուծում չէ․ Արթուր Հովհաննիսյանը անհաջող է համարում նաեւ գործընկերոջ արտահայտությունը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությունը միայն պարոն Հարությունյանի վարած քաղաքականությունը չէ, դա «Իմ քայլը» քաղաքական թիմի վարած քաղաքականությունն է։

Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Լրագրողների մեջբերմանը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը անվստահության գործընթաց է նախաձեռնել Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականության հանդեպ, Հովհաննիսյանի խոսքով՝ նրանց իրավունքն է։ «Թող սկսեն, տեսնենք՝ ինչ են նախաձեռնում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ԿԳՄՍՆ-ի տապալված քաղաքականության մասին խոսում են հիմնականում այն ուժերը, որոնք հնչեցնում են ամենատարբեր ոլորտների վերաբերյալ նման կարծիք։

Լրագրողները նկատեցին, որ նմանտիպ արտահայտություն արել է նաեւ իրենց խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որը նաեւ մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել։ Ի պատասխան այս պնդմանը՝ Հովհաննիսյանն ասաց․ «Պարոն Ջուլֆալակյանի նման մեկնաբանությունը ես անհաջող եմ համարում, ափսոսում եմ, որ նման մեկնաբանություն է հնչեցրել, բացառապես համամիտ չեմ  դրա հետ»։ Նա չհերքեց, որ խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք այս կամ այն որոշումների հետ ունեն անհամաձայնություն կամ այլ առաջարկներ, սակայն, ըստ պատգամավորի, դա չի նշանակում, որ ոլորտը տապալված է։ Նրա պնդմամբ՝ դա նշանակում է, որ տիրում է առողջ միջավայր, երբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները կարող են անհամաձայնություն ունենալ գործադիր մարմնի որոշումների հետ, ինչն էլ արտահայտվում է ԱԺ-ի ամբիոնից պատգամավորների հնչեցրած հարցերով։

Այն, որ Ջուլֆալակյանը վերը նշված տաբերակից օգտվելու փոխարեն վայր է դրել մանդատը, Հովհաննիսյանի պնդմամբ, հարցի լուծում չէ։ «Ես համաձայն չեմ նման քայլի հետ, կարծում եմ, որ ԱԺ պատգամավորը անհամաձայնություն ունենալու դեպքում ունի բոլոր լծակները այդ անհամաձայնությունը նաեւ հանրային կերպով արտահայտելու, ինչու չէ, հանրային ճնշման միջոցով տեղ հասցնելու»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս դեպքում այդ լծակները սպառված չէին, եւ կարելի էր դրանք օգտագործել։

Հարցին, թե այդ դեպքում չէի՞ն մեղադրի Ջուլֆալակյանին՝ սեփական թիմին դեմ դուրս գալու համար, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մեր խմբակցության բոլոր նիստերում հնչում են բազմաթիվ կարծիքներ, մենք անկաշկանդ արտահայտում ենք մեր մոտեցումները, եւ սեփական կարծիք արտահայտելը, որ կարող է հակասել մյուս գործընկերոջ կարծիքին, ամենեւին չի նշանակում, որ դու թիմին դեմ ես»։ Նա նաեւ շեշտեց, որ դա լինում է ոչ միայն փակ նիստերին եւ օրինակ բերեց դեպքեր, երբ ԱԺ-ում պատգամավորները բավականին սուր հարցեր են ուղղել գործադիր մարմնի ներկայացուցիչներին։

Հովհաննիսյանը շեշտեց նաեւ, որ այս թեմայի շուրջ նախարարի հետ դեռեւս քննարկում չի եղել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2078 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը