Դատարանը դռնփակ ռեժիմով շարունակում է քննել Ռոբերտ Քոչարյանի գույքի կալանքը վերացնելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Մարտի 1-ի գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ դռնփակ ռեժիմով քննվել էր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ: Միջնորդության քննությունը, ըստ էության, ավարտվել էր, սակայն դատարանը խորհրդակցական սենյակ չէր հեռացել՝ հաշվի առնելով, որ որոշակի նյութերի, փաստաթղթերի ծանոթանալու անհրաժեշտություն կա:

Այս պահին նիստը դեռեւս շարունակվում է դռնփակ ռեժիմով:

Նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը նշեց, որ բուն միջնորդությունը դռնփակ ռեժիմով քննարկելու հիմնավորումները եւս դատարանին ներկայացվել են դռնփակ կարգով, ուստի այն ենթադրում է գաղտնիություն բոլորի համար. «Եթե ես հիմա ներկայացնեմ, թե ինչ է քննարկվել, ես կխախտեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները»,- ասաց նա՝ ընդգծելով միայն, որ անձնական տվյալներին, ինչպես նաեւ բանկային գաղտնիքին ուղղակիորեն վերաբերող տեղեկությունն արդեն իսկ հիմք է՝ նիստը դռնփակ կարգով քննելու. «Նույն ռեժիմը ենթադրում են նաեւ, օրինակ, ազգային անվտանգությանը, պետական գաղտնիքին վերաբերող հարցերը»:

Լրագրողներից մեկի հարցին՝ դատախազները առարկե՞լ են միջնորդությունը դռնփակ կարգով քննելու դեմ, պաշտպանն ասաց՝ քանի որ դատախազության դիրքորոշումը եւս ներկայացվել է դռնփակ կարգով, կոռեկտ չէ այդ մասին այժմ բարձրաձայնելը: Մյուս հարցին՝ հնարավո՞ր է, որ միջնորդությունը քննվեց դռնփակ ռեժիմով՝ հաշվի առնելով, որ դատավոր Աննա Դանիբեկյանը, ինչպես պաշտպանական կողմն է պնդում, մի առիթով հրապարակել է Քոչարյանի բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալներ, Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Իրավացի եք, եւ ես ուզում եմ ընդգծել, որ բժշկական գաղտնիքը եւս չհրապարակվող տեղեկատվություն է. կհիշեք, թե ԲԴԽ-ն ինչպիսի բծախնդիր եւ խիստ դիրքորոշում ցուցաբերեց Աննա Դանիբեկյանի ենթադրյալ բժշկական գաղտնիքի նկատմամբ»,- ասաց Վարդեւանյանը՝ հավելելով, որ դատական նիստերի ընթացքում ունեցել են թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Արմեն Գեւորգյանի կնոջ վերաբերյալ բժշկական գաղտնիքի հրապարակման խախտման դեպքեր:

Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը ներկայացվել էր հուլիսի 28-ին, դրա դեմ առարկել էր մեղադրող կողմը, որից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը նշել էր, որ միջնորդությունների լուծման համար անհրաժեշտ են գույքի կազմի, արժեքների, բանկային քաղվածքների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ, որոնք ներկայացնելու պատրաստակամություն պաշտպանները հայտնեցին նախորդ դատական նիստին: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1871 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը