Երևան
12 °C
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի կարծիքով՝ եթե պաշտպանության կողմին տրամադրվեն նախաքննության փուլում գտնվող մայր գործի ողջ նյութերը, իրենք կգտնեն այն ապացույցները, որոնցով կկարողանան արդարացնել իրենց պաշտպանյալներին:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս մասին այսօր հայտարարեց պաշտպան Մեժլումյանը՝ դատարանին միջնորդելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջել եւ իրենց տրամադրել Մարտի 1-ի մայր գործի ողջ նյութերը:
Կարեն Մեժլումյանը նախ նշեց, որ մեղադրանքների որոշումներում, ինչպես նաեւ մեղադրական եզրակացության մեջ, կարմիր թելով անցնում է այն, որ 2008 թ. մարտի 1-ի երեկոյան, ընդհուպ՝ մարտի 2-ի գիշերը, տեղի են ունեցել խաղաղ հավաքներ, ինչը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու համար զինված ուժերի եւ ոստիկանության ստորաբաժանումները Երեւանի կենտրոնական փողոցներում գործողություններ են իրականացրել՝ գործածելով զենք, պայթուցիկ նյութեր եւ այլ հատուկ միջոցներ: Պաշտպանը նշեց, որ որպես այդ մեղադրանքը հիմնավորող ապացույցներ՝ դատարան է ուղարկել 79 հատոր գործ՝ կից 3 հատոր մեղադրական եզրակացությամբ. «Մինչդեռ, իմ տեղեկություններով, մայր քրեական գործը ավելի քան 500 հատոր է կազմել դեռ այդ ժամանակ, եւ դրանում կան բազմաթիվ ապացույցներ, ըստ որոնց՝ հավաքները որոշակի ժամանակահատվածում եղել են ոչ խաղաղ բնույթի, եւ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, ինչի հետ կապված բազմաթիվ գործեր են մայր գործից առանձնացվել եւ ուղարկվել դատարան»:
Ըստ Մեժլումյանի՝ իրենց վերաբերյալ գործով դատարան ուղարկված 79 հատորում այդ ապացույցները կամ դրանց մեծամասնությունը չեն ներառվել. «Այսինքն՝ թաքցվել են նախաքննության մարմնի կողմից, մինչդեռ դրանք կարող են էական նշանակություն ունենալ՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու եւ պարոն Օհանյանի պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար, քանի որ կհերքվի մեղադրանքի այն պնդումը, թե զինված ուժերի եւ ոստիկանության ստորաբաժանումները անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու համար են գործողություններ իրականացրել»:
Նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ դարձյալ շեշտելով, որ բացառված չէ, որ պաշտպանության կողմին չտրամադրված նյութերում առկա լինեն այնպիսի ապացույցներ, որոնք առհասարակ բացառեն քրեական հետապնդումը:
Ըստ պաշտպանական կողմի պնդման՝ քննիչը դատարան է ուղարկել միայն մեղադրանքը հիմնավորող ապացույցները, իսկ հերքող ապացույցները չի ուղարկել:
Հիշեցնենք, որ նախաքննության փուլում գտնվող մայր գործի նյութերը իրենց տրամադրելու միջնորդություն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նախկինում ներկայացրել են նաեւ քննիչին՝ նշելով, որ պաշտպանության լիարժեք իրականացումը հնարավոր չէ առանց բուն գործի նյութերին ամբողջությամբ ծանոթ լինելու: 2019 թվականի ապրիլի 15-ին, սակայն, ՀՔԾ քննիչ Հրաչյա Մուշեղյանը միջնորդությունը մերժել էր, ինչը պաշտպանը բողոքարկել էր հսկող դատախազին: Դատախազից մերժում ստանալուց հետո որոշումը բողոքարկվել էր դատական կարգով, եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, նոյեմբերի 25-ին բավարարել էր այն՝ ճանաչելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը եւ պարտավորեցնելով քննիչին պաշտպանության կողմին տրամադրել ամբողջ նյութերը: Դատարանի այդ որոշման դեմ այդ անգամ էլ բողոք էր ներկայացրել ՀՀ դատախազությունը՝ նշելով, որ գործի ողջ նյութերը պաշտպանին տրամադրելու թույլտվություն տալով՝ Ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը՝ այդպիսով բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Արդյունքում, նախաքննության փուլում գտնվող նյութերը պաշտպանության կողմին չէին տրամադրվել: Հետագայում Վճռաբեկ դատարանը վարույթ չէր ընդունել Վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ պաշտպանների բողոքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT