Մենք կարծես ուսուցիչների հետ մարտի դաշտում լինենք. վճարովի թեստավորվում են ու ասում՝ գնում ենք դպրոց

Ուսուցչուհի Գ. Ա.-ն թեպետ մայիսին եղել է կորոնավիրուսով վարակված, սակայն հիմա էլ ուսուցչական անձնակազմի հետ թեստավորվելով պոլիկլինիկայում, ստացել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխան: Որոշել է եւս մեկ անգամ թեստավորվել մասնավոր լաբորատորիայում, եւ այստեղից ստացել է թեստի բացասական պատասխան:

Նրան, սակայն, չի թույլատրվում դպրոց գնալ՝ աշակերտների հետ առկա դասընթաց վարելու: Որպես կոնտակտավոր՝ ստիպված են ինքնամեկուսանալ նաեւ իր հարազատները: Ինչո՞ւ հաշվի չի առնվում երկրորդ՝ ժամանակագրորեն ավելի նոր թեստի պատասխանը, այլ նրան պարտադրում են ինքնամեկուսանալ. այս հարցով դիմեցինք Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Երեւան քաղաքի մասնաճյուղի տնօրեն Գայանե Գեւորգյանին: Նա, լսելով ուսուցչուհու մասին, նախ ասաց, որ ինքն առավոտից զանգեր է ստացել թե ուսուցչուհուց եւ թե նրա եղբորից, որ փորձել են ահաբեկել իրեն՝ դասի գնալու թույլտվություն ստանալու համար:

«Պոլիկլինիկան նմուշառում է անում, տանում լաբորատորիա, լաբորատորիան հետազոտում է, դրական արդյունքը գրանցվում է ArmMed համակարգում. եւ ամեն առավոտյան մենք համակարգից ստանում ենք դրական պատասխաններն ու սկսում ենք նշված օջախների հետ աշխատել: Դրական արդյունք ունեցողի հետ մենք գործ չունենք, նրան ավտոմատ մեկուսացնում է ArmMed համակարգը, մեր գործն օջախի հետ աշխատանքն է, որ կոնտակտավորները չգնան աշխատանքի, դպրոց, վարակը չտարածվի: Հիմա տիկինն ինձ առավոտից ահաբեկում է. ես իրեն ասել եմ, որ վիրուսը չի կարող Ձեզ մոտ հայտնաբերվել, եթե վարակված չլինեք. դա մարդու մեջ բնությունից չկա: Կարող է թեստի արդյունքը կեղծ բացասական լինել, բայց կեղծ դրական արդյունք անհնար է: Թեստն այնքան զգայուն չէ, որ տա դրական արդյունք. դա ռապիդ թեստ չէ, դա ՊՇՌ թեստ է, եւ եթե տալիս է դրական, ապա Առողջապահության նախարարությունն ընդունում է դրականը: Հիմա այս ուսուցիչը գնացել է Prom-Test լաբորատորիայում թեստավորվել է, պատասխանը եկել է բացասական: Հնարավոր է՝ վատ են նմուշառել կամ որեւէ այլ հանգամանք է եղել, չեմ կարող ասել՝ ինչու է բացասական եկել»,- ասաց Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ հիմա ուսուցիչներից շատերն են այդպես անում. «Մենք կարծես ուսուցիչների հետ մարտի դաշտում լինենք. գնում-վճարովի են հանձնում. ինչպես է լինում բացասական, չգիտենք, եւ ասում են՝ գնում ենք դպրոց: Հիմա բոլոր տնօրեններին զգուշացրել ենք, որ նախարարությունը հիմք է ընդունում Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված եւ համակարգում գրանցված դրական արդյունքները. այսինքն՝ անկախ նրանից դա մեր ռեֆերենտ լաբորատորիայի արդյունքն է, թե մասնավորի, մենք հիմքն ընդունում ենք դրականները (թե մասնավոր-վճարովի, թե ԱՆ-ի թեստերի պատասխանները մուտքագրվում են ArmMed- խմբ.)»:

Գեւորգյանը նշեց, որ ինքն էլ վարակվել է, եւ իր թեստերի պատասխաներն էլ դրական են եկել շաբաթներ շարունակ, վարակի տարածման պատճառով փակ է եղել նաեւ իրենց կենտրոնը, աշխատակիցներից մեկը թեստերի՝ շարունակաբար դրական պատասխաններ ստանալու արդյունքում հոգեկան գերլարված վիճակում է հայտնվել, հոգեբանի աջակցության կարիք ունեցել: «Մեր կենտրոնն այս օրերին այսպիսի կարեւոր ծառայություն է մատուցում, բայց փակվել ենք, որ վարակը չտարածվի, ուսուցիչներինն էլ է շատ կարեւոր աշխատանք՝ երեխաների հետ, ու պիտի վտանգը հաշվի առնեն: Հիմա, որքան էլ ուսուցիչն ինձ զանգի, ես չեմ կարող վախից այդ թեստի պատասխանը փոխել կամ հաշվի չառնել: Համակարգն ինձ չի ենթարկվում, եւ այդպես ճիշտ չէ»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է, որ սա լինի կրկնավարակ, Գեւորգյան պատասխանեց, որ կարող է եւ լինի կրկնավարակ, կամ էլ այլ խնդիր, սակայն փաստը մեկն է, որ թեստավորման պահին մարդը եղել է վարակակիր. «Այս վարակը չհետազոտված է, եւ չենք կարող ասել է ինչպիսին կլինի զարգացումը: Միայն լավ զգալով՝ չենք կարող ասել, որ այն վտանգավոր չէ մեզ համար, մենք վտանգ չենք ներկայացնում շրջապատի համար: Երբեք չենք կարող ասել, թե այն ինչ զարգացում կունենա: Հենց նաեւ այն պատճառով, որ մարդը երեխաների հետ է աշխատում, պիտի 8-10 օրով ինքնամեկուսանա»:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսուցիչների համընդհանուր թեստավորման արդյունքում արդեն իսկ թեստավորված ուսուցիչների մոտ 1.5 տոկոսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ, եւ նրանք բոլորն էլ այդ մասին իմացել են լաբորատորիայից, փաստացի եղել են անախտանիշ վարակակիրներ:

Նրա խոսքով՝ ուսուցչուհի Ա.-ի թեստի պատասխանը, որ երեւում է համակարգում հունիսին, բացասական է, նրա մոտ դրական թեստի պատասխան չկա: «Իսկ այս դեպքն առաջինը չէ, որ մարդը մեկ օր կամ նույնիսկ ժամեր անց թեստ է հանձնում, եւ պատասխանը գալիս է բացասական: Պատճառ կարող է լինել այն, որ վիրուսային ծանրաբեռնվածությունը երկրորդ թեստավորման ժամանակ արդեն քիչ լինի, կարող է վիրուսը վերին շնչուղիներից՝ քիթ-ըմպան հատվածից (որտեղից մենք վերցնում ենք նմուշը), անցնի ստորին շնչուղիներ, եւ քսուկի վերցման ժամանակ չկարողանանք դա հայտնաբերել: Նշանակություն ունի նաեւ, թե տվյալ անձը այդ պահին բերանը ողողել է, թե՝ չէ, սնունդ ընդունել է, թե՝ չէ, քանի որ քիմքի այդ հատվածում միայն ողողում անելուց հետո որոշ ժամանակ այդ մասնիկները կարող են չլինել, իսկ հետո՝ ժամեր անց՝ լինել: Դեպք ունենք, որ մարդու մոտ թեստի արդյունքը մեկ ամիս շարունակ՝ մեկ դրական էր լինում, մեկ բացասական, մեկ դրական, մեկ բացասական, իսկ հետո երեւան եկան ախտանիշներ»:

Գայանե Սահակյանն ընդգծեց, որ հիվանդությունը նույնիսկ անախտանիշ կրելիս մարդը վարակակիր է լինում շրջապատի համար, այդ իսկ պատճառով պետք է չկորցնել զգոնությունն ու շրջապատի նկատմամբ հոգատարությամբ՝ պահել ինքնամեկուսացման կանոնները: «Մենք Լատվիայից ունենք տվյալներ, նրանց մոտ նման դեպքերի թիվը հասնում է 6 տոկոսի: Մեզ մոտ չեմ կարող ասել, թե քանի տոկոս է, սակայն նման խնդրի առնչվում ենք թեստավորման սկզբից: Անընդհատ խնդիր ենք ունենում համոզել մարդկանց, որ զգուշանան, նույնիսկ ընտանիքի հետ շփվելու առումով. ասում ենք՝ լա՞վ կլինի, որ ընտանիքիդ վարակես, ինչի՞ է պետք ինքնախաբեությամբ զբաղվել»:

Ճշտող հարցին, թե կարո՞ղ է մարդը մի անգամ էլ թեստ հանձնել, եւ եթե ստացվի բացասական պատասխան, ապա հաշվի առնվի դա, թե՞ միանշանակ է Առողջապահության նախարարության դիրքորոշումը՝ հաշվի առնել մարդու՝ տվյալ ժամանակահատվածում արված երկու կամ ավելի թեստերից միայն դրական պատասխանը՝ Գայանե Սահակյանը պատասխանեց. «Միանշանակ՝ այո, դրականն ենք հաշվի առնում, քանի որ մենք նմուշի մեջ փնտրում ենք վարակը. այն կարող ենք եւ չգտնել՝ կեղծ-բացասական պատասխան ստանանք: Բայց եթե գտնվում է, ուրեմն մարդը վարակակիր է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5525 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ