Անասնապահը կոտրել է գոմի դռան փականը և խոշոր եղջերավորների գողության մասին կեղծ հաղորդում ներկայացրել

27/12/2024 schedule18:51

Դեկտեմբերի 22-ին Ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Լուսակն գյուղի 50-ամյա բնակիչը հայտնել է, թե վարչական տարածքում գտնվող գոմի դուռը կոտրելու միջոցով գողացել են խոշոր եղջերավոր անասուններ:

Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Թալինի բաժին:

Մեկնած ոստիկաններին ահազանգողը հայտնել է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:10-ից մինչև 18:15-ն ընկած ժամանակահատվածում, Լուսակն գյուղի վարչական տարածքում գտնվող գոմի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելու միջոցով գողացել են իրեն վստահված 45 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից 17-ը:

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Թալինի և Արմավիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 26-ի գիշերը Արմավիրի մարզի Լուկաշին բնակավայրի վարչական տարածքի հանդամասում հայտնաբերվել են խոշոր եղջերավոր անասուններից 7-ը, իսկ առավոտյան Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի արոտավայրում՝ մնացած 10-ը:

«Պարզվել է, որ իրականում գողություն տեղի չի ունեցել: Անասնապահը, ում վստահված էր գոմում գտնվող անասունների պահպանությունը, դեկտեմբերի 22-ին մոտ մեկ ժամ բացակայել է՝ անասուններին թողնելով առանց հսկողության, իսկ երբ վերադարձել ու նկատել է անասունների բացակայությունը, գողության պատրանք ստեղծելու նպատակով կոտրել է գոմի դռան կախովի փականը և տարածքը լուսավորող լամպերը, տեղյակ պահել գոմի տիրոջը և անասնատերերին, հետո ոստիկանությունում ներկայացրել իրականությանը չհամապատասխանող հաղորդում:

Թալինի քննչական բաժնում նա տվել է խոստովանական ցուցմունք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
885 դիտում

Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին

Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

Ունենալ առանց ծխի աշխարհ. Աբու Դաբիում կայացել է Philip Morris International ընկերության միջոցառումը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

ՀՀ-ում նկատվում է սուր շնչառական վարակների, շտապ օգնության կանչերի աճ. ինչ է հորդորում նախարարությունը

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. վարչապետը հայտնել է՝ երբ. տեսանյութ

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. որոշ տարածաշրջանում բուք է ու ձյուն

Սիսիան-Լծեն ճանապարհին ավտոբուս է կողաշրջվել

Արգելափակումից դուրս է բերվել 35 տրանսպորտային միջոց, 48 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել. տեսանյութ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորակը

Բանտային օրագիր. երկուսից երկու. Նիկոլ Փաշինյանը հերթական հատվածն է հրապարակել

Առաջին անգամ Գյումրու կոմունալ ծառայության աշխատակիցները Ամանորը նշել են բարձր տրամադրությամբ. Սարիկ Մինասյան

Որ կարողանում էիք 30 տարի Ղարաբաղն անկախացնել, հատուկ չեք անկախացրե՞լ, թե չեք ուզել. Խաչատուր Սուքիասյան

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է. AZAL

Ինչպես է պետությունից, այսինքն՝ յուրաքանչյուրիցդ գռփածը կամաց-կամաց վերադարձվում. Հակոբյանը թվեր է հրապարակել

Ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանը դեպի ՌԴ չվերթերը չի չեղարկի

Սպիտակ տունը հնարավոր է համարում Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից Բաքու-Գրոզնի ինքնաթիռի խոցումը

Ընթերցեցի դասագիրքը. վերահաստատվեց համոզմունքս՝ առարկան պետք է կոչվի Հայաստանի պատմություն. վարչապետ

Վանաձորում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը մահացել է

Ալեն Սիմոնյանի հանդիպումն անհետ կորածների հարազատների հետ ավարտվել է. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ինչպես խոստացել էի. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Ինչու այս տարի չկնքվեց Խաղաղության պայմանագիրը, և ինչու է Բաքուն ուզում լուծարել Մինսկի խումբը. տեսանյութ

«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվել է Կառավարությանը. կսկսվի Ամուլսարի հանքի շինաաշխատանքը

Աննա Հակոբյանի անունից արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաները ամանորյա նվերներ են ստացել

Կներդրվի ուժի կիրառման ստանդարտ. կվերապատրաստվեն համայնքային և հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները

Բուքը շարունակվում է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Շարունակելու ենք պայքարը հայ փախստականների իրավունքների վերականգնման ուղղությամբ. Վիլեն Գաբրիելյան

Բաղրամյանում երթևեկությունը վերականգնվել է. ԱԺ նախագահը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Բեռնատարն Աստվածընկալի ձորում կողաշրջվել և հայտնվել է ձորակում

Արագածոտնի մարզպետն անդրադարձել է թմրանյութ պահելու կասկածանքով իր օգնականին բերման ենթարկելուն

ՆԳՆ-ն անհետ կորած զինծառայողների ծնողներին հորդորել է բացել Բաղրամյան պողոտան

Չեչնիայի իշխանությունները դեկտեմբերի 28-ը հայտարարել են սգո օր՝ Ակտաուի մոտ ավիավթարի կապակցությամբ

Անասնապահը կոտրել է գոմի դռան փականը և խոշոր եղջերավորների գողության մասին կեղծ հաղորդում ներկայացրել

Կառավարությունը փոփոխություններ է կատարել. որ խմբի անձինք կարող են ստանալ ավանդի փոխհատուցում

Էրդողանի ավտոշարասյան ուղղությամբ հայհոյանքներ հնչեցրած 16-ամյա քաղաքացին կալանավորվել է

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում կառուցվելու է կրթահամալիր. ԿԳՄՍՆ-ն՝ անմխիթար վիճակում գտնվող դպրոցի մասին

Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի, ես մնում եմ. Զուրաբիշվիլին խոստացել է մանրամասներ հայտնել

Սահմանվել է ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների նոր ցանկը

Աննա Հակոբյանի օգնականներն այցելել են արյունաբանական կենտրոն. ինչու վարչապետի տիկինն անձամբ չի գնացել