Երևան
12 °C
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը «Արմենպրես»-ի հետ տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցում խոսել է 2024 թվականի ընթացքում միության գործունեության, հայ փախստականության հիմնախնդիրների և առաջիկա ծրագրերի մասին։
Անցնող տարվա ընթացքում փախստականության հիմնախնդիրը շարունակեց մնալ ընթացիկ համաշխարհային քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մասը՝ կապված աշխարհում փախստականական նորանոր զանգվածների առաջացման հետ։ Այս համատեքստում ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը անցյալի և ներկայի փախստականության խնդրի կապակցությամբ՝ հարցին ի պատասխան, Գաբրիելյանը նշել է, որ աշխարհը շարունակում է մնալ փախստականական ճգնաժամի մեջ, որի վկայությունն է պատերազմների, ռազմական գործողությունների, քաղաքացիական բախումների հետևանքով տեղահանված անձանց հսկայական թվաքանակը։
«Փախստականության առաջացումն իր հետ բերում է իրավունքների և կյանքի նվազագույն պայմանների ապահովման դժվարությունների փաթեթներ, որոնք ոչ միայն ընդունող երկրի ուսերին են դրվում, այլև միջազգային հանրության պատասխանատվությանը։ Եվ եթե ընդունող երկրները հումանիզմի և միջազգային պարտավորությունների հիմքով այլ ելք չեն ունենում, քան հոգալ տեղահանված անձանց ապահովության և իրավունքների պաշտպանության խնդիրները, ապա այսօր խիստ թեական է միջազգային հանրության և միջազգային իրավարարության պատասխանատվության իրականացման խնդիրը։
Այս առումով խնդիրը ամենևին նոր չէ, պարզապես սրված միջազգային քաղաքական իրավիճակներում նախկինում առաջացած բացերն էլ ավելի սուր կերպով են ընդգծվում։ Թեև դեռևս նախորդ դարի կեսերին միջազգային իրավունքը կարողացավ հասնել այնպիսի կարևորագույն փաստաթղթերի ընդունմանը, ինչպես, օրինակ, «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան», «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն» են, այնուհանդերձ թե՛ ցեղասպանությունների կանխարգելումը, թե՛ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակում են խոցելի մնալ դրանց վերահսկողության մեխանիզմների անկատարության պատճառով»
Միջազգային կոնվենցիաների և դրանց վերահսկման և խախտումների արձանագրման կամ պատասխանատվության ենթարկման խնդրին հայ փախստականությունը ևս քանիցս առերեսվել է։ Այս առումով ո՞րն է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության որդեգրած մոտեցումը։
«Հայ փախստականության խնդիրը մեր տարածաշրջանում ամենևին նոր չէ։ Դեռևս նախորդ դարի սկզբից հայության տարբեր զանգվածներ շարունակաբար և փուլային կերպով առերեսվել են բռնի տեղահանության և էթնիկ զտման երևույթին, որի հետևանքով հայության բնակության արեալը շարունակաբար կրճատվել է՝ հանգեցնելով կորսված բնակավայրերում հայկական մշակութային միջավայրի ոչնչացմանը։
Դեռևս 1905-1906 թթ․ սկսած նախկին Ռուսական կայսրության Կովկասյան նահանգներում հայությունը դարձավ նոր-նոր ձևավորվող կովկասյան թաթարական ազգայնականության թիրախը, որի արդյունքը եղան բազմաթիվ հրկիզված, հայաթափված, թալանված գյուղեր, քաղաքային թաղամասեր, կրոնական համալիրների, եկեղեցիների պղծումներ։ Նման գործողություններն էլ ավելի ինստիտուցիոնալ բնույթ ստացան 1918-1920 թթ․, երբ մենք արդեն գործ ունենք ոչ թե ավազակախմբային հարձակումների, այլ պետական քաղաքականության հետ՝ միտված շատ ավելի ծավալային գործողությունների, ինչպես, օրինակ, 1918 թ․ Բաքվի 30 հազար հայության կոտորածը, 1920 թ․ Շուշիի հայության կոտորածը և բռնի տեղահանումը, 1918-1920 թթ․ Նախիջևանի հայաթափումը, Նուխիի, Արեշի հայության կոտորածները և բազմաթիվ այլ տեղական դրվագներ, որոնք փաստաթղթավորված են արխիվային գործերով և վկայություններով։
Սակայն, խոսելով XX դարի առաջին կեսի իրողությունների մասին, հաշվի առնելով ժամանակի իրավական համակարգի թերզարգացվածությունը, դժվար է ձևակերպել մեծ ակնկալիքներ։
Մինչդեռ երբ խոսք է գնում 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության կոտորածների, էթնիկ զտումների, բռնի տեղահնամն, էթնոցիդի մասին, հարկ է վերհիշել, որ արդեն իսկ ընդունված էին միջազգային իրավապաշտպան փաստաթղթեր, որոնց հիմքով միանշանակ կարելի է 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի և հայկական ու հայաբնակ մյուս բոլոր շրջաններում տեղի ունեցած կոտորածները բնութագրել որպես կանխամտածված և ուղղորդված ցեղասպանություն՝ ռասիզմի և այլատյացության բարձրագույն դրսևորումների ուղեկցությամբ։ Մեր միությունն իր գործունեության առանցքում դրել է հայ փախստականության խնդիրների միջազգայնացման հայեցակարգը»,- ասել է նա։
Անցնող տարվա ընթացքում ի՞նչ քայլեր են կատարվել այդ ուղղությամբ հարցին Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է.
«Անցնող տարին նշանավորվել է մեր միության ակտիվ գործունեությամբ ինչպես արտերկրում՝ միջազգային գործընկերների հետ, այնպես էլ Հայաստանի ներսում։ Որպես «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ մասնակցել եմ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված Մարդկային հարթության II, III, IV կոնֆերանսներին։ IV կոնֆերանսի շրջանակներում միության համակազմակերպմամբ տեղի է ունեցել փախստականության իրավունքների և առկա խնդիրների բարձրաձայնման միջոցառում (side event)։ Միության կողմից հայ փախստականության պահանջներն արտահայտող 3 նամակներ հրապարակվել են որպես ՄԱԿ պաշտոնական փաստաթղթեր։ Միությունն ակտիվորեն համակազմակերպել և մասնակցել է նաև ԵՊՀ-ի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Հայաստանի պատմության թանգարանի միջոցառումներին և գիտաժողովներին՝ թեմատիկ զեկուցումներով։
Մենք մեր խնդիրները բարձրայնել ենք նաև Համաշխարհային Հայկական Գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպել և համագործակցության շուրջ զրույց ենք ունեցել ԱՄՆ-ի Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջի հետ։ Գիտական միջոցառումների շրջանակներում կապեր են հաստատվել նաև Վրաստանի մի շարք ինստիտուտների հետ: Հանդիպումներ ենք ունեցել նաև ՀՀ պաշտոնյաների՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հետ։
Գործարկվել է մեր միության գործունեության վերաբերյալ կայքը։ Միությունը պարբերաբար հանդես է եկել հայտարարություններով և կոչերով։ Հրապարակվել են պատմական ակնարկներ ինչպես ադրբեջանական վանդալիզմի, այնպես էլ այսօր հայաթափված հայկական գյուղերի պատմության, դրանց մշակութային միջավայրի հուշարձանների վերաբերյալ»:
Նման աշխատանքներից հետո ի՞նչ ուղղություններով է պատրաստվում համահայկական միությունը շարունակել իր գործունեությունը հաջորդ տարի։
«Անշուշտ, մեր միությունը շարունակելու է հավատարիմ մնալ այն առաքելությանը, որի համար ստեղծվել է՝ նպաստել 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության իրավունքների վերականգնման ուղղությամբ պայքարին, միջազգային հանրության շրջանում մեր խնդիրների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և արդար լուծումներ պահանջելուն։ Եվ այս նպատակով մենք նպատակադիր ենք մեր գործունեությունն արտերկրում կառուցել ամուր հիմքերի վրա։Հաջորդ տարի նախատեսում ենք ընդլայնել մեր գործունեության շրջանակները արտերկրում՝ ամրապնդելով համագործակցությունը հայ համայնքների հետ և ստեղծելով միջազգային աջակցություն ներգրավող նոր պլատֆորմներ։
Մենք կկենտրոնանանք համաշխարհային ազդեցիկ կառույցների, ինչպես նաև մարդու իրավունքների և փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների հետ կապերի սերտացման վրա։Հատուկ ուշադրություն ենք դարձնելու միջազգային մեդիա ոլորտին՝ ներկայացնելով մեր պատմական և արդի խնդիրները աշխարհին օբյեկտիվ և փաստերով հարուստ նյութերով։
Բացի այդ, նախատեսվում է կազմակերպել միջազգային գիտաժողովներ և ֆորումներ, որտեղ կխոսվի ոչ միայն անցյալի, այլև հայության ներկայիս մարտահրավերների մասին՝ նպատակ ունենալով ձևավորել միջազգային օրակարգում հայության հիմնախնդիրներին լուծումներ գտնելու հարցը։Համահայկական միության համար հատկապես կարևոր է արտերկրում երիտասարդ սերնդի ներգրավումը՝ սփյուռքի ապագա առաջնորդների պատրաստման և նրանց գիտակցության բարձրացման նպատակով»,- ասել է Գաբրիելյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆոր մանրամասներ Սիսիան-Լծեն ճանապարհին շրջված իրանական ավտոբուսի դեպքից. ովքեր են եղել ուղևորները
Հայտնի են Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի մրցանակակիրները
Շախմատի աշխարհի առաջնությունը մեկնարկել է խոշոր սկանդալով. ինչու է որակազրկվել Մագնուս Կառլսենը
Որ տոնը սրտեր ջերմացնի․ Իդրամը և IDBank-ը՝ հերոսների երեխաներին
Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Ունենալ առանց ծխի աշխարհ. Աբու Դաբիում կայացել է Philip Morris International ընկերության միջոցառումը
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
ՀՀ-ում նկատվում է սուր շնչառական վարակների, շտապ օգնության կանչերի աճ. ինչ է հորդորում նախարարությունը
Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. վարչապետը հայտնել է՝ երբ. տեսանյութ
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. որոշ տարածաշրջանում բուք է ու ձյուն
Սիսիան-Լծեն ճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Արգելափակումից դուրս է բերվել 35 տրանսպորտային միջոց, 48 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել. տեսանյութ
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորակը
Բանտային օրագիր. երկուսից երկու. Նիկոլ Փաշինյանը հերթական հատվածն է հրապարակել
Առաջին անգամ Գյումրու կոմունալ ծառայության աշխատակիցները Ամանորը նշել են բարձր տրամադրությամբ. Սարիկ Մինասյան
Որ կարողանում էիք 30 տարի Ղարաբաղն անկախացնել, հատուկ չեք անկախացրե՞լ, թե չեք ուզել. Խաչատուր Սուքիասյան
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է. AZAL
Ինչպես է պետությունից, այսինքն՝ յուրաքանչյուրիցդ գռփածը կամաց-կամաց վերադարձվում. Հակոբյանը թվեր է հրապարակել
Ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանը դեպի ՌԴ չվերթերը չի չեղարկի
Սպիտակ տունը հնարավոր է համարում Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից Բաքու-Գրոզնի ինքնաթիռի խոցումը
Ընթերցեցի դասագիրքը. վերահաստատվեց համոզմունքս՝ առարկան պետք է կոչվի Հայաստանի պատմություն. վարչապետ
Վանաձորում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը մահացել է
Ալեն Սիմոնյանի հանդիպումն անհետ կորածների հարազատների հետ ավարտվել է. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ինչպես խոստացել էի. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինչու այս տարի չկնքվեց Խաղաղության պայմանագիրը, և ինչու է Բաքուն ուզում լուծարել Մինսկի խումբը. տեսանյութ
«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվել է Կառավարությանը. կսկսվի Ամուլսարի հանքի շինաաշխատանքը
Աննա Հակոբյանի անունից արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաները ամանորյա նվերներ են ստացել
Կներդրվի ուժի կիրառման ստանդարտ. կվերապատրաստվեն համայնքային և հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները
Բուքը շարունակվում է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Շարունակելու ենք պայքարը հայ փախստականների իրավունքների վերականգնման ուղղությամբ. Վիլեն Գաբրիելյան
Բաղրամյանում երթևեկությունը վերականգնվել է. ԱԺ նախագահը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ
Բեռնատարն Աստվածընկալի ձորում կողաշրջվել և հայտնվել է ձորակում
Արագածոտնի մարզպետն անդրադարձել է թմրանյութ պահելու կասկածանքով իր օգնականին բերման ենթարկելուն
ՆԳՆ-ն անհետ կորած զինծառայողների ծնողներին հորդորել է բացել Բաղրամյան պողոտան
Չեչնիայի իշխանությունները դեկտեմբերի 28-ը հայտարարել են սգո օր՝ Ակտաուի մոտ ավիավթարի կապակցությամբ
Անասնապահը կոտրել է գոմի դռան փականը և խոշոր եղջերավորների գողության մասին կեղծ հաղորդում ներկայացրել
Կառավարությունը փոփոխություններ է կատարել. որ խմբի անձինք կարող են ստանալ ավանդի փոխհատուցում
Էրդողանի ավտոշարասյան ուղղությամբ հայհոյանքներ հնչեցրած 16-ամյա քաղաքացին կալանավորվել է
Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում կառուցվելու է կրթահամալիր. ԿԳՄՍՆ-ն՝ անմխիթար վիճակում գտնվող դպրոցի մասին
Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT