Երևան
12 °C
Ամերիկյան Scientific American հեղինակավոր գիտական ամսագիրն իր գոյության 175 տարիների ընթացքում առաջին անգամ իր ընթերցողներին խորհուրդ է տվել, թե ում օգտին է պետք քվեարկել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Խմբագրակազմը հորդորել է ամերիկացիներին ձայն տալ Բայդենի օգտին, քանի որ, ըստ հրապարակման, ԱՄՆ-ի գործող նախագահ եւ առաջիկա ընտրություններում թեկնածու Թրամփի քաղաքականությունը կործանիչ է գիտության, առողջապահության եւ շրջակա միջացայրի համար:
Ինչպես հայտնում է գերմանական Die Welt պարբերականը, սա քչերին է դուր եկել, քանի որ Scientific American ամսագիրը մինչեւ այսօր ձեռնպահ է մնացել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների օգտին հոդվածներ հրապարակելուց, մինչդեռ Թրամփի պաշտոնավարման օրոք ընթերցողների առաջ պարտավորվել է հայտնել դիրքորոշում՝ այդ ընտրությունների եւ թեկնածուներից յուրաքանչյուրի մասին:
Ինչպես հաղորդվում է հոդվածում, Scientific American-ը իր 175 տարվա պատմության մեջ առաջին անգամ նաեւ բավական հիասթափեցրել է իր ընթերցողներին, քանի որ թեկնածուի մասին կարծիք հայտնելը կամ նրանցից որեւէ մեկին գովաբանելը երբեւէ չի հայտնվել ամսագրի էջերում: Հրապարակման մեջ նշվում է, որխմբագրակազմի մոտ ոչ մի հարց չի առաջացրել թեկնածուի առաջնահերթության վերաբերյալ. Դեմոկրատական Ջո Բայդենն այնտեղ աջակցություն է վայելում, ինչպես հայտարարել է ամսագրի գլխավոր խմբագիր Լաուրա Հելմուտը: Դոնալդ Թրամփի կառավարությունն ավելի վատ է անդրադարձել հետազոտական միջավայրի վրա, քան կանխատեսել էր ամսագրի խմբագրակազմը:
Բայդենի օգտին քվեարկելու խորհուրդը տեղադրվել է Scientific American-ում երեքշաբթի օրը, այն բանից հետո, երբ Թրամփը կասկածի տակ է դրել Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտական հետազոտությունների ու տվյալների ճշգրտությունը: Այնուամենայնիվ, Հելմուտը հայտարարել է, որ հոդվածի ու Թրամփի ելույթի համընկնումը զուտ պատահական է, իրենք համապատասխան հոդվածը պատրաստվում էին վերջին երկու ամիսների ընթացքում, ոչ թե նոր միայն:
«Ապացույցների ամբողջությունն ու գիտությունը ցույց է տալիս, որ Դոնալդ Թրամփը մեծ վնաս է հասցրել Միացյալ Նահանգներին եւ նրա ժողովրդին, քանի որ նա մերժում է տվյալներն ու հետազոտությունները», - հոդվածում գրել է է Scientific American- ի խմբագիր Ջոշ Ֆիշմանը: Նա նաեւ կոշտ քննադատության է ենթարկել նախագահ Դոնալդ Թրամփի կառավարումը ճգնաժամի եւ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Բացի այդ, Թրամփի օրոք, ըստ խմբագրի, գիտությանն աջակցող միջոցները կրճատվել են, իսկ նախագահն ինքը խոչընդոտել է այնպիսի միջոցառումների ընդունմանը, որոնք պետք է կանխեն կլիմայի փոփոխությունները:
«Բայդենն էլ, ընդհակառակը, ինչպես հայնի է, մշտապես հիմնվում է գիտության տվյալների ու թվերի վրա»,-նշված է հոդվածում: Die Welt-ը գրում է, որ հենց այս հատվածն է քննարկումների ու քննադատությունների պատճառ դարձել: Գիտական ամսագրի գլխավոր խմբագիր Լորի Հելմուտի խոսքերով, իրենք այս հոդվածի հրապարակումից հետո մեծ քանակությամբ դիմումներ են ստացել՝ ամսագրի բաժանորդագրությունը դադարեցնելու համար:
Scientific American- ի ընթերցողներից ոմանք էլ սոցիալական ցանցերում գրել են, որ համաձայն են խմբագիրների հետ եւ պատրաստվում են քվեարկել նաեւ Բայդենի օգտին, բայց ամսագրի ղեկավարության որոշումն իրենց մոտ խառնաշփոթ զգացումներ է առաջացնում եւ կասկածներ հարուցում այն մասին, թե արդյո՞ք հոդվածը գիտական ազդեցության արժանի կիրառում է, կամ առհասարակ պե՞տք էր, արդյոք նման հոդվածի հրապարակումը:
Ամերիկացի հայտնի հոգեբան Ջեֆրի Միլլերն իր քննադատությունն է արտահայտել բաց ու հրապարակին կերպով: Նրա կարծիքով, գիտական հանդեսը «դավաճանում է 175 տարվա հավատարմություն անկողմնակալության սկզբունքին ՝ հանուն էժան, կարճատես, օպորտունիստական բարոյական արժեքների բացահայտման»: Twitter- ի իր միկրոբլոգում Միլլերը գրել է. «Ես այնքան մեծ եմ, որ կարող եմ հիշել այն ժամանակները, երբ ձեր ամսագիրն առանձնանում էր որոշակի անաչառությամբ»:
Այնուամենայնիվ, գլխավոր խմբագիր Հելմուտը առարկում է, որ իր ամսագիրը երբեք չի խուսափել քաղաքականության հետ առճակատումից: 1950-ականներին Ատոմային էներգիայի նախկին հանձնաժողովը այրել է 3000 ամերիկյան Scientific American հանդես, քանի որ խմբագրությունը դիրքորոշում է հայտնել ջրածնային ռումբի դեմ: 2016-ին էլ, հրատարակություններից մեկի գլխավոր հոդվածը կասկածի տակ էր առնում Թրամփի ՝ նախագահի պարտականությունները կատարելու համար պիտանի լինելը, չնայած այդ ժամանակ ամսագիրն ուղղակիորեն չէր աջակցում ընտրություններում նրա մրցակից Հիլարի Քլինթոնին, հիշում է Հելմուտը:
«Մենք եկանք այն եզրակացության, որ մեր առաքելության շրջանակներում մենք պարտավոր ենք նախազգուշացնել մարդկանց, որ Թրամփը կործանարար է հետազոտության, գիտության, առողջության եւ շրջակա միջավայրի համար: Ամսագիրը հույս ունի, որ այլեւս ստիպված չի լինի առաջարկություններ ներկայացնել նախագահի թեկնածուների ընտրության վերաբերյալ»,- ասել է Հելմուտը:
Երկուշաբթի օրը անտառային աղետալի հրդեհներից տուժած Կալիֆորնիա կատարած այցի ժամանակ Դոնալդ Թրամփը պատասխանել է շրջակա միջավայրը պաշտպանելու գործողությունների կոչերին ՝ ասելով, թե թող չշտապեն, երկիրը դեռ կհասցնի սառչել: Կալիֆորնիայի բնապահպանության ներկայացուցիչ ներկաներից նշել է, որ կցանկանար, որ գիտությունը համաձայն լիներ նախագահի խոսքերի հետ, ինչին Թրամփը պատասխանել է, թե գիտությունը դժվար թե իմանա իր ասածի իմաստը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT