Արցախում շարունակում են ուշադրությամբ հետևել Լիբանանյան զարգացումներին. հանդիպում «Զարթոնք» օրաթերթի խմբրի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին:

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը հետաքրքրվել է Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո ստեղծված իրավիճակի հաղթահարման գործընթացով և այդ համատեքստում լիբանանահայերի վիճակով: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Արցախում շարունակում են ուշադրությամբ հետևել Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ մտահոգված են տեղի հայության ճակատագրով:

Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանն իր խոսքում լիբանանահայության անունից երախտագիտություն է հայտնել նախագահին՝ տեղի ունեցած աղետին առաջիններից մեկը արձագանքելու համար և ընդգծել, որ Արցախի աջակցությունը, բացի նյութական կողմից, բարոյական առումով մեծ ոգևորություն է առաջացրել:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերին:

Տպել
234 դիտում

Պետք է կարողանալ ապրել պատերազմի հիշողությունների հետ. հոգեբան

Տաք ծածկոցներով բեռնված մեքենաների շարասյուն է ուղևորվել Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր․ ԱԻՆ (տեսանյութ)

Անհետ կորած զինծառայողների հարազատները ևս 2 օր կսպասեն․ ՊՆ շենքի մոտ նրանց ակցիան ավարտվեց

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն

Փորձելու ենք բոլոր խնդիրներին հերթով լուծում տալ. Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատարը կառաջադրի իր թեկնածությունը

Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, դատարանում ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

Մշակույթի գործիչները այսօր էլ նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատուն

Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա չպայթած կասետային ռումբերի ականազերծում

Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի. նա այս պահին հանդիպում է «Իմ քայլի» պատգամավորների հետ

Skilling Chess. Կառլսենը եզրափակչում պարտություն կրեց

Դատարանը քննում է Նարեկ Սարգսյանի գործի մի հատված դռնփակ անցկացնելու հարցը

Գերմանիայի Լեեր քաղաքում հայ զինվորների հիշատակին նվիրված մոմավառություն է իրականացվել

Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը

ԱԱՏՄ-ն գրությամբ դիմել է պատկան մարմիններին՝ հորդորելով պահպանել ջեռուցման նորմերը

Ոստիկանության՝ պատերազմին մասնակցած 184 ծառայող անձնվիրաբար ծառայության համար պարգևատրվել է

ՀՖՖ նախագահը Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Յուրի Ջորկաեֆին

ԿԳՄՍՆ-ն մարզպետարաններին ու Երեւանի քաղաքապետարանին է ուղարկել առկա ուսուցման անցնելու շրջաբերականը

«Սա ոչ թե քրեական գործ է, այլ դրա քողի տակ քաղաքական հետապնդում»․ Քոչարյանի գործով նիստը այսօր հետաձգվեց

Պատգամավոր Գոռ Գեւորգյանը հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին