Երևան
12 °C
Լիբանանի Ազգային համաձայնության կառավարության առաջնորդ Ֆեյեզ Սարաջը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում փոխանցել երկրի կառավարումընոր կառավարությանը՝ լիբիական հակամարտության բոլոր կողմերի հետ լիարժեք համաձայնության գալու պարագայում: Սենսացիոն լուրը միաժամանակ հաստատել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնություն է ձեռք բերվել Լիբիայում կրակի դադարեցման շուրջ:
Երեկ՝ սեպտեմբերի 16-ի երեկոյան, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւվլութ Չավուշօղլուն CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Անկարայում թուրք եւ ռուս պաշտոնատար անձանց հանդիպման արդյունքներովգրեթե ձեռք է բերվել կրակի դադարեցման եւ Լիբիայում քաղաքական կարգավորման ճանապարհին հասնելու համաձայնությունը:
Ավելի հստակեցնելով, Ազգային համաձայնության կառավարության առաջնորդ Ֆաիզ Սարաջը նշել է, որ իշխանության փոխանցումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ ամիս՝ միջլիբիական երկխոսության հանձնաժողովի աշխատանքների ավարտվելուն պես:
«Ես հրապարակայնորեն հայտարարում եմ, որ պատրաստակամ եմ իմ լիազորությունները մինչեւ հոկտեմբերի վերջ փոխանցել»,-ասել է Սարաջը՝ լիբիական պետական հեռուստաալիքի եթերում:
Ըստ նրա, հենց սկզբից Ազգային համաձայնության կառավարությունը ստիպված էր աշխատել, ոչ բարվոք միջավայրում, քանի որ այն ամեն օր բախվում էր խնդիրների ու դավադրությունների՝ կազմակերպված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի կողմից:
AL Jazeera-ն հայտնում է, որ Սարաջը կոչ է արել միջլիբիական երկխոսության հանձնաժողովին մասնակցություն ունենալ նոր կառավարության ձեւավորմանը՝ այդպիսով ապահովելով իշխանության խաղաղ փոխանցումը:
Սարաջի հայտարարությունները հնչեցին Մարոկկոյի Բուզնիկ քաղաքում մի քանի օր առաջ անցկացված բանակցություններից հետո: Դրանք տեղի էին ունեցել Պետական Գերագույն Խորհրդի եւ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունների միջեւ, որը գտնվում է Լիբիայի արեւելքում՝ Թոբրուկում: Կողմերը առաջընթաց են գրանցել `Լիբիայում նախագահական նոր խորհրդի ձևավորման համաձայնագրին աշխատանքներում:
Սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է Լիբիայում նոր հատուկ ներկայացուցչի նշանակման ընթացակարգ սկսելու ծրագրերի մասին:
«Մենք լիահույս ենք, եւ մեր գործող հատուկ ներկայացուցիչը՝ Ստեֆանի Ուիլյամսը քրտնաջան աշխատում է լիբիական երկխոսության հաջորդ փուլը սկսելու համար», - ասել է Գուտերեշը երեքշաբթի օրը՝ ՄԱԿ-ի 75-րդ Գլխավոր ասամբլեայի բացման առիթով կայացած մամուլի ասուլիսում:
Նոր թեկնածության վերաբերյալ էլ Գուտերեշը հավելել է. «Մենք շուտափույթ բանակցություններ կսկսենք Լիբիայում նոր հատուկ ներկայացուցիչ նշանակելու շուրջ»:
Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել Լիբիայում ՄԱԿ-ի Աջակցության առաքելության (UNSMIL) մանդատը մեկ տարով երկարացնելու մասին, այսինքն ` մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 15-ը:
Ըստ բանաձեւի, առաքելությունը կգլխավորի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, քանի որ պետք է լինի կենտրոնական կետի համակարգող, որը պատասխանատու է լինելու ամենօրյա գործողությունների եւ կառավարման համար:
Մարտի սկզբից, Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գասան Սալամեի հրաժարականից հետո, այս պաշտոնը դեռ թափուր է: Հեռանալու որոշումը նա բացատրել էր առողջական վիճակով: Միաժամանակ նա խոստովանել էր, որ ՄԱԿ-ի բոլոր ջանքերը՝ ուղղված Լիբիայում խաղաղության հաստատմանը եւ հակամարտող կողմերի միջեւ երկխոսության սահմանմանը, անցել են գրեթե ապարդյուն:
Մարտի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը նշանակել է Ստեֆանի Ուիլյամսին որպես Լիբիայում հատուկ ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար եւ ՄԱԿ-ի առաքելության ղեկավար `մինչև Սալամեի իրավահաջորդի նշանակումը:
Հիշեցնենք, 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուհամար Քադաֆիի վրա հարձակումից եւ նրա սպանությունից հետո Լիբիան փաստացի դադարել է գործել որպես միասնական պետություն: Տարիներ շարունակ երկրում տիրում է երկիշխանություն: Լիբիայի մի մասում ղեկավարում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, մյուս մասում՝ ներառյալ մայրաքաղաք Տրիպոլին, ղեկավարում է Եվրամիության եւ ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության Կառավարությունը: Երկրի ժողովրդական խորհրդարանի հատվածը գործում է Տրիպոլիից անկախ եւ ղեկավարվում մարշալ Խալիֆա Հաֆթարի կողմից:
Հաֆթարի գլխավորած ուժերը 2019-ի ապրիլի 4-ին փորձել են գրավել Տրիպոլին, որը գտնվում է Ազգային համաձայնության կառավարության իշխանության ներքո: Վերջինս ղեկավարվում է Ֆեյեզ Սարաջայի կողմից եւ ճանաչվել է որպես միջազգային կազմակերպություն:
Եվրոպական երկրների առաջնորդները տեւական ժամանակ մտավախություն ունեին, որ լիբիական հակամարտությունը կարող է դառնել միջազգային խնդիր: Թուրքիան եւ Կատարն աջակցում են ազգային համաձայնության Կառավարությանը: Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն աջակցում են Հաֆթարի ուժերին:
Այս տարեսզբին Գերմանիայում Լիբիայի հարցով հանդիպում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Եգիպտոսի եւ մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եվրամիությունն ու ՄԱԿ-ը: Որոշվել էր Լիբիայում ամբողջական հրադադարի ռեժիմ սահմանել, որի շուրջ աշխատանքները ձգվում էին ամիսներ շարունակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհը. լուսանկարներ
Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի մասնակից անձանց 109 մեքենա. 78-ը վարել են անչափահասները
2024-ին 160 հազարից ավելի նույնականացման քարտ է տրամադրվել. կարճ ժամանակով դանդաղեցվել է գործընթացը. Ղազարյան
Կառավարությունը կփոխհատուցի ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրով կենդանիների ձեռք բերման գնի 50 տոկոսը
Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ
Դադարեցվել է Վարդենիս քաղաքի մի քանի փողոցի գազամատակարարումը
Ինչ է ներառում հղիների անվճար բժշկական օգնությունը. նախարարությունն իրազեկում է
Քոչարյանը սխալ գիտի. իր որդու հայհոյանքներից հետո խոսել է հազարներով մարդ՝ անեծքներ հղելով. Սաֆարյան
Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա. տեսանյութ
Լկտի սուտ, որ ասում են՝ դեռ փառք է. Քոչարյանները շարունակում են թաքցնել հունական կղզու ունեցվածքը. Սաֆարյան
Պռոշյան փողոցից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Թուրքմենստանի քաղաքացի
Թբիլիսին շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ
Հարվածներ է հասցրել կնոջը, վերջինս էլ ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ վրա՝ սպանելով նրան. կինը կալանավորվել է
Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները
Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել
Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը
Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Վերջին զանգը դպրոցական կյանքի ապրումների մասին է, ջերմ գրկեք իրար, գնացե՛ք առաջ. Ժաննա Անդրեասյան
Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր
ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ
Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը
Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան
Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան
Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար
Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին
Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը
Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ
Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ
Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ
Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին
ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT