Երևան
12 °C
Կառավարությունն այս տարվա հուլիսին հաստատել է Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության մի ծրագիր, որով նախատեսվում է համաֆինանսավորել ցորենի որակյալ սերմացուի արժեքի մի մասը: Նախատեսվում է, որ այս ծրագիրը նպաստելու է, որ ցորենի արտադրությամբ զբաղվողները գերադասեն ցանել ոչ թե անցյալ տարվա բերքից ընտրած սերմացու, այլ՝ ձեռք բերված բարձրորակ սերմացու, ինչի շնորհիվ հանրապետությունում ցորենի բերքատվությունը կբարձրանա շուրջ 30%-ով։
Ցորենի մշակմամբ զբաղվողներից շատերը, սակայն, չեն կարողանում դառնալ ծրագրի շահառու, քանի որ ծրագրին կից նշվող հեռախոսահամարներով կատարած իրենց զանգերը մնում են անպատասխան: «Հայկական ժամանակին» դիմած քաղաքացիները նշում են, որ փորձել են օգտվել այս ծրագրով նախատեսված արտոնություններից ու երաշխիքներից նաեւ համայնքապետարանի միջոցով, այստեղից էլ, սակայն, օգնություն չեն ստացել: «Մեկը մի հեռախոսահամար է տալիս, զանգում ենք, նա էլ մի ուրիշ հեռախոսահամար է տալիս, մյուսն էլ ասում է՝ զանգեք մեկ ուրիշ համարով»,- ասում են հողագործները, որ այդպես էլ չեն հաջողում գտնել իրենց հարցերի հասցեատիրոջը:
«Այս ծրագրի իրականացման ողջ գործընթացը նշված է էկոնոմիկայի նախարարության կայքի գյուղոլորտի օժանդակության ծրագրերի մասում: Այստեղ մեր բոլոր ծրագրերն են, այդ թվում եւ՝ աշնանացան ցորենի արտադրության պետական աջակցության ծրագիրը»,- մեզ հետ զրույցում ասաց Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետի պաշտոնակատար Իռա Փանոսյանը:
Հարցին, որ մարդիկ ծրագրին կից նշված հեռախոսահամարներով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ նա պատասխանեց. «Հնարավոր է՝ խնդիր է եղել այն, որ նախկին գյուղնախարարությունից՝ այն շենքից, ուր մենք նախկինում էինք, արդեն մեկ շաբաթ է, որ տեղափոխվել ենք այս շենք: Հնարավոր է՝ կայքում հեռախոսահամարները չեն թարմացվել, բայց այս ծրագրի համար շահառուները պիտի օգտվեն մատակարարների հեռախոսահամարների ցանկերից, որ չեն փոխվել, եւ բոլորը դրված են մեր կայքում»:
Այս ծրագրի պահանջարկն, ըստ Փանոսյանի, մեծ է. «Բավական շատ են դիմողները: Մենք եւ՛ գյուղացիների, եւ՛ տեղական սերմ արտադրողների, եւ՛ ներմուծողների հետ բազմաթիվ քննարկումներ էինք իրականացրել, որից հետո էլ գրվել էր այս ծրագիրը, եւ հիմա եթե որեւէ գյուղացի այս ծրագրի հետ կապված հարց ունենա, կարող է պատասխանը ստանալ mineconomy.am կայքից, որտեղ առկա է ծրագրի հակիրճ տարբերակը: Այստեղ նաեւ մատակարարների ցանկն է, որի վրա մեկ սեղմումով մարդը կարող է տեսնել սերմացու բոլոր մատակարարողներին իրենց հեռախոսահամարներով, որ կարողանա կապվել ցանկացած՝ իր համար նախընտրելի մատակարարի հետ»:
Իռա Փանոսյանը նշեց, որ կարող են պայմանագիր կնքել կայքում նշված ցանկացած մատակարարի հետ, սերմ ձեռք բերել մինչեւ հոկտեմբերի 15-ը՝ ընդգծելով. «Եվ պարտադիր պայման է, որ ձեռք բերված սերմով մինչեւ նոյեմբերի 1-ը ցանք կատարեն»:
Ծրագիրը ներկայացնելիս Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ այն շահառուներն, ովքեր կասկածներ կունենան առաջարկվող սերմացուի որակի հետ կապված, կարող են դա ձեռք բերելուց առաջ տանել լաբորատոր հետազոտության: Նրա խոսքով՝ պետությունը պիտի հետեւեր, որ այդ ծառայությունը ցորենի արտադրությամբ զբաղվողների համար լիներ անվճար: Մեր այն հարցին, թե շատե՞րն են դիմել այդ լաբորատորիաներ, թե՞ առավելապես վստահում են մատակարարներին՝ Իռա Փանոսյանը պատասխանեց. «Ծրագրի պայմաններից է, որ քաղաքացին մինչեւ ձեռք բերելը կարող է սերմը տանել լաբորատորիա փորձաքննության: Քաղաքացիներից շատերը, վստահելով որոշակի սերմ արտադրողի, օրինակ, Գյումրու սելեկցիոն կայանին կամ այլ տեղական սերմ արտադրողների, որ մշտապես բարձրորակ սերմեր են վաճառել, միանգամից դիմում են, եւ տվյալ սերմը ձեռք բերում, տանում, իրենց ցանքը կատարում: Կան մարդիկ էլ, որ դիմել են, սերմը տարել փորձաքննության, նոր ձեռք են բերել»:
Իռա Փանոսյանի խոսքով՝ ծրագրով հնարավորություն է տրվել թե տեղական սերմ արտադրողներին եւ թե շահառուներին՝ մրցակցային պայմաններ ստեղծելով գործընթացի արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով:
«Ագրո-լայֆ» կազմակերպությունը ակտիվորեն գովազդել է այս ծրագիրն իր ֆեյսբուքյան էջում. կազմակերպությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեցին, որ մատակարարում են արդեն իսկ եղած պայմանագրերը եւ նոր պայմանագրեր չեն նախատեսում կնքել. «Սա ժամանակի հարց է՝ ցանքն արդեն սկսվել է, արդեն ավարտվում է. մինչեւ ապրանքը գալիս է, արդեն ուշ է լինում: Մարդիկ օգոստոսին-սեպտեմբերին արդեն իրենց պայմանագրերը կնքել են, սեպտեմբերից արդեն ցանում են՝ ըստ տարածքների: Բոլոր գոտիներում ցանքը սկսվել է, եւ արդեն ավարտվում էլ է: Մնում է ցանեն ցածրադիր գոտիներում, բայց այնտեղ ունենք մեր պայմանագրերը, մենք հիմա դրանք ենք մատակարարում: Եթե կսպասեն մինչեւ հոկտեմբերի 15-ը, գուցե հնարավոր լինի, բայց երեւի ոչ ոք էլ չի սպասի»:
Պայմանագիր կնքելուց հետո որքա՞ն ժամանակում են կատարում մատակարարումը. հարցին ի պատասխան «Ագրո-լայֆ»-ի տնօրեն Վահագն Վարդանյանն ասաց, որ եթե մարդը բոլոր փաստաթղթերն ունի, իրենց հետ պայմանագրի կնքումը մեկ օր է տեւում: «Մարդը կանխավճար է անում, դրանից հետո 5-10 օրվա մեջ ապրանքը տրվում է՝ կախված նրանից, թե ինչ սորտ է ուզում: Բայց ամենակարեւորն է, թե ինքը երբ է ցանելու՝ որ տարածքից է՝ Սիսիանում, Կոտայքում, Գեղարքունիքի մեծ մասում արդեն ցանքն ավարտվում է. եթե այնտեղից զանգում-ուզում են վաղվա համար, դա չի կարող լինել: Այս հարցերը պիտի ժամանակին բարձրացնեին, այս խնդիրը համայնքների ղեկավարներինն է, համայնքապետարաններինն է. պիտի գյուղապետարանների պատերին մեր՝ մատակարարների ցանկերը, հեռախոսահամարները փակցված լինեին, որ մարդիկ իմանային ծրագրի մասին, մեզ հետ կապվելու մասին: Հիմա ես նորից պիտի ասեմ, որ ժամանակն անցել է. աշնանացան ցորենի ցանքսի ժամկետը լրացել է, իսկ եթե որոշակի տարածքի համար ճիշտ ժամանակին չի ցանվում, կարող է հետագայում որակի հարց դրվել. տեղ կա, արդեն անձրեւներն են սկսվել, ցրտել է, դա մասնագիտական հարց է, պիտի ժամանակին արվեր: Հարցն այն չէ, որ մենք չենք ուզում համագործակցել, ընդհակառակը, բայց…»:
«Սերմ արտադրողների միության» նախագահ Գագիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մենք մեր ցորենի պաշարները վերջացրել ենք, էլ չունենք»: Խաչատրյանի խոսքով՝ սա բավական լավ ծրագիր էր. «Բավական ակտիվացել է աշնանացանը, բավական տարածքներ են ավելացել: Մեր՝ ծրագրին ներկայացրած ողջ ցորենն արդեն սպառվել է եւ ցանվել է, կանաչն էլ դուրս է եկել, բավական նպաստավոր տարի էր աշնանացանի համար: Ես տեղական արտադրող եմ, ներմուծող չեմ՝ մոտ 205 տոննա ցորեն ունեինք, ամբողջը վերջացել է, բայց դրսից մատակարարներ ունենք, որ դեռ շարունակում են աշխատել, մարդիկ կարող են փորձել իրենց հետ կապվել»:
Հիշեցնենք, որ Հայաստանի այն յոթ մարզերում, ուր գտնվում են Հայաստանի ցորենի ցանքատարածությունների 95 տոկոսից ավելին, պետական ուսումնասիրությունների համաձայն՝ աշնանացան ցորենի արտադրողականությունը ցածր էր՝ մեկ հեկտարից ոչ ավելի, քան 2 տոննա: Հետազոտությունը փաստել է, որ ցածր արտադրողականության հիմնական պատճառը սերմացուի ոչ բավարար որակն է: Պետական աջակցության այս ծրագիրը փորձում է գյուղացիների համար որակյալ սերմացուն դարձնել առավել մատչելի՝ սուբսիդավորելով սերմացուի մեկ կիլոգրամի գնի 70 դրամը: Այսպիսով, Կառավարությունը երաշխիքներ է ստեղծում գյուղացու համար, որ նա վաճառի որպես սերմացու պահած իր ցորենը մոտ 100 դրամով, կիլոգրամի համար ավելացնի եւս 10-50 դրամ եւ վճարի այն սերմացուի համար, որի համար 70 դրամ էլ վճարում է պետությունը: Ծրագրում ընդգրկված չեն Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի մարզերը:
Իռա Փանոսյանի խոսքով՝ ծրագրի արդյունավետությունը կգնահատվի աշնանը եւ գարնանը կատարվելիք մոնիթորինգներից հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT