Երևան
12 °C
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության» մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրենսդրական նախաձեռնությունը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Սիփան Փաշինյանը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց 109 կողմ և 0 դեմ ձայներով:
Նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց՝ նախագծով անդրադարձել են սահմանամերձ համայնքների բնակիչների բարձրաձայնած խնդիրներին: «Նախագիծը ծնվել է դեռևս այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, երբ պարոն Փաշինյանի հետ այցելել էինք սահմանամերձ համայնքներ, այսինքն՝ նախքան հուլիսյան իրադարձությունները: Պարոն Փաշինյանը իրենց հետ ավելի հաճախ է հանդիպում, և իրենց բարձրաձայնած մի շարք հարցերի փորձել ենք անդրադառնալ այս նախագծով»:
Նախագծի համահեղինակը թվարկեց այն փոփոխությունները և լրացումները, որոնք նախատեսվում են օրենքում: «Գործող օրենքը ասում է, որ եթե ադրբեջանական հրետակոծության կամ ռազմական գործողությունների արդյունքում ամբողջությամբ վերացել է մարդու տունը, ապա պետությունը տվյալ համայնքում նոր բնակարան է ձեռք բերում և տրամադրում է բնակիչներին: Օրենքի կարգավորման մեջ կա բաց: Մենք ուզում ենք օրենքով ամրագրել, որ անկախ վնասվածքի չափից պետությունը պարտավոր է լինելու կամ վերականգնել, իսկ եթե վերականգնումը անհնար է, ապա տվյալ համայնքում բնակչի համար նոր առանձնատուն կառուցել, տրամադրել կամ գնել»:
Օրենքի նոր փոփոխությամբ՝ սահմանամերձ համայնքների 4-12-րդ դասարանի (1-3-րդ դասարաններում այն անվճար է տրվում բոլոր համայնքներում բնակվող աշակերտներին) աշակերտների դասագրքերը կտրամադրվեն անվճար:
Ըստ պատգամավորի՝ նոր օրենքով նաև փոխհատուցում կտրամադրվի ոչ միայն ռազմական գործողությունների պատճառով անշարժ գույքի վնասվելու դեպքում, այլև մթերատու կենդանիների վնասման պարագայում: «Գուցե երկրորդ ընթերցմամբ ներառենք գյուղատնտեսական տեխնիկան, կամ փոխհատուցում տրամադրվի, եթե պտղատու այգիներն են վնասվել»,- հավելեց Սիսակ Գաբրիելյանը:
Նախագծի համահեղինակը նաև նշեց՝ եթե ադրբեջանական ռազմական գործողությունների պատճառով համայնքներում ապրող բնակիչները կստանան վիրավորում, ապա ոչ միայն իրենց բուժօգնությունը կլինի անվճար, այլև, կախված վնասվածքի աստիճանից մինչև 3 միլիոն դրամ միանվագ օգնություն կտրամադրվի: Եթե լինի զոհ, ապա ընտանիքի անդամներին միանվագ կտրամադրվի 5 միլիոն դրամ:
Սիսակ Գաբրիելյանը նաև հիշեցրեց՝ 2015 թ.-ից գործող «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի ժամկետը 2021 թ.-ի հունվարի 1-ից կավարտվի, եթե դրանում փոփոխություններ չկատարվեն: «Մենք առաջարկում ենք 3 տարով երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, ինչը սահմանամերձ համայնքի բնակիչներին հնարավորություն կտա արդեն իսկ օրենքով ամրագրված մի շարք արտոնություններից օգտվել՝ մասնավորապես այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա պետությանը ևս 3 տարի փոխհատուցել այս համայնքներում բնակվող մեր սահմանապահ բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի, ինչպես նաև ոռոգման ջրի մասով 50 տոկոսի չափով: Եթե բնական գազի և էլեկտրաէներգիայի դեպքում կան որոշակի սահմանաչափեր, ոռոգման ջրի մասով սահմանափակում չկա, անկախ օգտագործման ծավալից պետությունը 50 տոկոսի չափով փոխհատուցումը կշարունակի առաջիկա 3 տարիներին: Ինչպես նաև հողի և գույքի հարկի 100 տոկոսանոց փոխհատուցում կտրամադրվի պետության կողմից»:
Նախագծի հարակից զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ օրենքի նախագծում որոշ փոփոխություններ կլինեն՝ ընդգծելով, որ սահմանամերձ համայնքների բնակիչները իրենց բարեկեցությամբ պետք է լինեն այնպիսի հնարավորություններ ունեցող համայնքներ, ինչպես Հայաստանի մյուս բոլոր համայնքներն են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT