«Խաժակյանի պատմության հետ ինքներդ կարող եք համեմատություն անել». քաղաքապետի վարորդի հաստիքն ազատ է

Նախկինում հաճախ է  նշվել, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքն է վարում քաղաքապետարանի պետհամարանիշներով ավտոմեքենան ու որ վարորդ չունի: Երեկ լրագրողների հետ կարճ հարցուպատասխանի ժամանակ Մարությանը եւս մեկ անգամ վերահաստատեց դա: «Քաղաքապետը նաեւ վարորդ է, այ էդ ամենակարեւորն է»,- ասաց շտապելով հեռացող եւ մեքենային մոտեցած Հայկ Մարությանը:

Երեւանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը վերջին ամիսներին հայտնվել է նույն խմբակցության վարորդին առնչվող աղմկահարույց իրադարձությունների կենտրոնում, առիթի դեպքում զուգահեռներ է անցկացնում այս երկու իրողությունների միջեւ ու խոսում դրանց նմանությունների մասին: Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործ կա այն փաստի առթիվ, որ «Լույս» խմբակցությանն ամրակցված մեքենան թեպետ իրականում վարում է Դավիթ Խաժակյանը, սակայն կա գրանցված վարորդ, որը չի աշխատում, իսկ այդ հաստիքի համար նախատեսված աշխատավարձը ստանում է Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության վարորդը:

Քաղաքապետ Մարությանի երեկվա հայտարարությունն էլ Դավիթ Խաժակյանն անարձագանք չի թողել: Վերը նշված տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով՝ նա կից գրառում է արել. «Հուսամ մեր իրավապահները չեն տեսել այս տեսանյութը, թե չէ հին ու նոր թալանչիներին թողած, երկրից հեռացած օլիգարխներին թողած, էն կեղծ բանկային երաշխիքի գործը թողած պետք է եւս մի վարորդի գործով զբաղվեին»:

«Հայկական ժամանակը» Երեւանի քաղաքապետարանից փորձեց պարզել, թե արդյո՞ք Երեւանի քաղաքապետի վարորդի հաստիքը ոչ ոք չի զբաղեցնում: Եթե կա գրանցված աշխատող, ապա ով է նա, որքան հաճախ է քաղաքապետն օգտվում վարորդի ծառայություններից, որքան է տվյալ հաստիքի համար նախատեսված աշխատավարձը, ու եթե կա քաղաքապետի վարորդի հաստիքը զբաղեցնող անձ, ապա որն է տարբերությունը քաղաքապետի ու Խաժակյանի հետ կապված այս երկու իրավիճակների միջեւ: 

Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ քաղաքապետը վարորդ չունի: Սույն թվականի փետրվարից այդ հաստիքը, որի դեպքում սահմանված է 225 հազար դրամ աշխատավարձ, թափուր է: Հարցին, թե այդ դեպքում ինչ է եղել մինչեւ փետրվարը, վարորդը սպասարկե՞լ է քաղաքապետին, լրատվականից պատասխանեցին՝ ըստ անհրաժեշտության: 

Ինչ վերաբերում է վարորդների հետ կապված երկու իրավիճակների տարբերությանը, քաղաքապետարանից ասացին. «Խաժակյանի վարորդի հետ կարող եք ինքներդ համեմատություն անել: Միայն նշենք, որ նրա դեպքում վարորդ կա, բայց մեքենան Խաժակյանն է վարում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3663 դիտում

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար