Երևան
12 °C
Երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին առնչվող քրեական գործ է հարուցվել եւ խոսքը համայնքային բյուջեից միջոցներ յուրացնելու մասին է:
Ըստ այդ լուրերի՝ քաղաքապետարանում որպես «Լույս» խմբակցության վարորդ գրանցված Արմեն Մխիթարյանն ավելի քան մեկ տարվա ընթացքում փաստացի աշխատանքի չի գնացել, չի կատարել վարորդի պարտականությունները, սակայն աշխատավարձ է ստացել: Նույն լուրերի համաձայն՝ «Լույս» խմբակցության վարորդի անունով փոխանցվող գումարը ստացել է Դավիթ Խաժակյանի քաղաքական ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդը: Այսինքն՝ քաղաքապետարանի «Լույս» խմբակցության վարորդի հաստիքում հրամանագրված Արմեն Մխիթարյանը, ստանալով իր աշխատավարձային քարտը, այն փոխանցել է Ազգային ժողովում հրամանագրված վարորդին, եւ վերջինս էլ ամեն ամիս քաղաքապետարանից ստացել է սահմանված աշխատավարձը։
«Հայկական ժամանակը» համայնքային բյուջեից գումար յուրացնելու մասին խոսակցությունների իսկությունն ու մանրամասները ճշտելու համար հարցում ուղղեց Երեւանի քաղաքապետարան: Քաղաքապետարան լրատվական ծառայությունից նախ տեղեկությունը հաստատեցին, ապա մեզ տրամադրեցին քաղաքապետարանին տուժող ճանաչելու մասին ոստիկանության որոշումը: Դրանում նշվում է, որ ՀՀ ոստիկանությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկում որպես վարորդ հրամանագրված եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ամրակցված ավտոմեքենան շահագործող անձը համաձայնության է եկել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի հետ եւ 2019 թվականի օգոստոս ամսին կազմակերպել են իր մտերիմի՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության վարորդի հաստիքում հրամանագրման գործընթացը:
Մեզ տրամադրված փաստաթղթում նաեւ տեղեկանում ենք, որ քաղաքապետարանի խմբակցության վարորդը, նախնական պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքի ընդունվելուց անմիջապես հետո իր անվամբ դուրս գրված աշխատավարձի բանկային քարտը հանձնել է ՀՀ ԱԺ-ում հրամանագրված վարորդին:
«Ավագանու՝ «Լույս» խմբակցության ղեկավարի վարորդ հրամանագրված անձի փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները մոլորության մեջ ընկնելով, նշված անձի անվամբ 2019 թվականի օգոստոսից մինչեւ օրս կազմել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր»,-նշված է քաղաքապետարանի տրամադրած գրության մեջ:
Նշվում է, որ Երեւանի քաղաքապետարանի բյուջեից Դավիթ Խաժակյանի վարորդ՝ Արմեն Մխիթարյանի բանկային քարտին որպես աշխատավարձ փոխանցվել է խոշոր չափի՝ ընդհանուր 2.5 միլիոն ՀՀ դրամ գումար, որն էլ խաբեությամբ հափշտակվել է:
Ըստ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթի՝ դեպքի առիվ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեկան գործ: Որոշում է կայացվել քրեական գործով տուժող ճանաչել Երեւանի քաղաքապետարանին:

«Հայկական ժամանակը» հարուցված քրեական գործի, Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի ներգրավվածության ու այլ մանրամասների մասին խոսել է Դավիթ Խաժակյանի հետ:
- Պարոն Խաժակյան, ըստ որոշ լրատվամիջոցների եւ մեր ունեցած տեղեկությունների՝ Երեւանի քաղաքապետարանում որպես «Լույս» խմբակցության վարորդ գրանցված անձը մեկ տարվա ընթացքում փաստացի աշխատանքի չի գնացել, չի կատարել վարորդի պարտականությունները եւ փաստացի աշխատավարձ է ստացել այլ անձ: Սա ճի՞շտ է:
- Այդ տեղեկատվությունը տարածվեց Նիկոլ Փաշինյանի գրպանային գործիչ Արման Բաբաջանյանին պատկանող կայքում, որը անբարոյական սուտ է։ Սուտ է այն պարզ պատճառով, որ եթե վարորդը չհաճախեր աշխատանքի, ապա չէր վարձատրվի Երեւանի քաղաքապետարանի կողմից եւ չէր ստանա խրախուսումներ՝ պարգեւավճարի տեսքով։
- Ճի՞շտ է, որ խմբակցության մեքենան վարել եք միայն դուք:
- Խմբակցության մեքենան ես վարում եմ այնպես, ինչպես Հայկ Մարությանը տեւական ժամանակ վարում է իրեն ամրակցված մեքենան այն պայմաններում, երբ նրա մեքենան եւս ունի վարորդ, որը նախատեսված է քաղաքապետարանի հաստիքացուցակով։
- Ըստ շրջանառվող լուրերի՝ ձեր վարորդի անունով փոխանցվող գումարը ստացել է ձեր քաղաքական ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդը: Այսինքն՝ ԱԺ «Լույս» խմբակցության վարորդի հաստիքում հրամանագրված անձը, ստանալով իր աշխատավարձային քարտը, այն փոխանցել է ԱԺ-ում հրամանագրված վարորդին, եւ վերջինս էլ ամեն ամիս քաղաքապետարանից ստացել է սահմանված աշխատավարձ։
- Աշխատողը Արման Մխիթարյանն է՝ որը ամիսներ շարունակ պատշաճ կերպով վարձատրվել է իր աշխատանքի դիմաց։ Մնացյալ հանգամանքների վերաբերյալ կարծում եմ ձեր տեղեկությունները կեղծ են, հակառակ դեպքում կստացվեր, որ դուք հրապարակում եք նախաքննական գաղտնիք, ինչի իրավունքը չունեք։
- Ավագանու վերջին նիստերից մեկում ձեր ելույթի ընթացքում հայտարարեցիք, որ դուք ու ձեր վարորդը կանչվել եք հարցաքննության: Այդ հարցաքննությունն ինչ-որ կերպ առնչվո՞ւմ է վերոնշյալի հետ:
- Այո, նույն գործն է, եւ ելույթումս ներկայացրել եմ սպառիչ տեղեկություն, թե ինչի մասին է այդ շինծու գործը։
- Վերջին շրջանում էլի կանչվե՞լ եք հարցաքննության: Եվ ասեք, եթե հնարավոր է, թե այդ քրգործը որ փուլում է:
- Այդ գործն այժմ քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Ես միայն այն ժամանակ եմ հարցաքննվել՝ ոստիկանության 6-րդ վարչությունում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT