«Խորհուրդ կտամ մեզ հետ նման տոնով չխոսել». ՀՊՏՀ-ում վերսկսում են դասերը՝ պայքարի այլ ուղիներ քննարկելով

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը կվերսկսվի։

Այսօր լրագրողների հետ զրույցում Դիանա Գալոյանը, որը ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցույթում հաղթել էր, դիմելով բուհի բոլոր դասախոսներին, հորդորեց սկսել դասերը։ Գալոյանը տեղեկացրեց, որ բուհի անձնակազմը պատրաստվում է պայքարն այլ հարթակներով ու այլ ձեւաչափով շարունակել: Նա չշտապեց տեղեկացնել՝ ի՞նչ նկատի ունի նոր գործիքակազմ ասելով, նշեց, որ պայքարը կարող է իրականացվել սոցիալական հարթակների միջոցով, իրավական դաշտում կամ այլ տարբերակով: Ձեւաչափը կորոշի կազմկոմիտեն:

Գալոյանը տեղեկացրեց, որ երեկվա հայտարարությամբ, որտեղ նշել էին ուսումնական գործընթացը դադարեցնելու մասին, երկխոսության էին հրավիրել նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներին, բայց արձագանք չեն ստացել:

Հիշեցնենք, որ ուսումնական գործընթացը դադարեցվել էր, քանի որ ՀՀ Կառավարությունը չի հաստատել ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցույթի արդյունքները:

Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ անորոշ վիճակը վնասում է բուհին, որպես օրինակ՝ նշեց, որ ՀՊՏՀ-ն միջազգային մի քանի ծրագրերի հաղթող է, սակայն գործընկերները չեն կնքում պայմանագրեր ռեկտորի պարտականությունը կատարողի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ուսումնական գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը խոսքն ուղղեց բուհի խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանին:

«Ես պարոն Առաքելյանին խորհուրդ կտամ ընթերցել Որակի ապահովման ազգային կենտրոնի հաշվետվությունը մեր բուհի վերաբերյալ: Սեւով սպիտակի վրա գրված է մենեջմենթի հաճախակի փոփոխությունների, խնդիրների նաեւ, օրինակ, կառավարման խորհրդի որոշ անդամների իրենց առաքելությունը շատ լավ եւ շատ խոր չըմբռնելու եւ այլ խնդիրների մասին, դա միայն մեր բուհին չի վերաբերում»:

Նա նշեց, թե կարծում է, որ լիազոր մարմինը եւ հիմնադիրը բուհերի կառավարման խորհրդի անդամներ նշանակելիս շատ լուրջ ընտրություն պետք է կատարեն անհատների միջեւ:

Նշենք, որ Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անընդունելի էր համարել կրթության խաթարումը վարչական, քաղաքական կամ այլ պատճառներով եւ ՀՊՏՀ-ի քայլը անվանել խայտառակ:

«Մեսրոպ Առաքելյանը չի գիտակցում, որ շահերի բախում ունի այս հարցում, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանը (ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար) իր ընկերն է: Այդ պահին նա իր ընկերոջ շահերն է պաշտպանում ու սպառնում համալսարանին: Խորհուրդ կտամ մեզ հետ նման տոնով չխոսել»,- նշեց Գրիգորյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2070 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի