«Վանը» առաջին պարտությունը կրեց Հայաստանի առաջնությունում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում իր առաջին պարտությունը կրեց առաջատար «Վանը»։

Չարենացավանի թիմը սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց Երևանի «Ալաշկերտին»։ Ընդ որում, դաշտի տերերը թվային առավելություն ստացան առաջին խաղակեսի վերջնամասում։ Վերջին խախտման համար դաշտից հեռացվեց հյուրերի պաշտպան Գագիկ Դաղբաշյանը։

Սակայն երկրորդ կեսում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կարողացավ վերադասավորել թիմը, և 61-րդ րոպեին հյուրերը գերազանց գրոհ անցկացրին, որը դիպուկ հարվածով եզրափակեց փոխարինման դուրս եկած Դավիթ Դավիդյանը։

Նախօրեին կայացած տուրի մյուս խաղերում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ էր ուղարկել «Ուրարտուի» դարպասը, «Լոռին» սեփական հարկի տակ պարտության էր մատնել «Փյունիկին», իսկ «Գանձասար-Կապանը» 5-0 հաշվով ջախջախել էր Գյումրիի «Շիրակին»։ Այս տուրի 5-րդ խաղում «Արարատ-Արմենիան» պետք է հանդիպեր Երևանի «Արարատին», սակայն խաղը հետաձգվել է, քանի որ «Արարատ-Արմենիան» մասնակցում է Եվրոպայի լիգայի խաղարկությանը։

Չնայած պարտությանը՝ «Վանը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 9 միավորով։ Առաջատարին երկու միավորով են զիջում «Նոան», «Ալաշկերտը» և «Ուրարտուն»։

Տպել
250 դիտում

Միջազգային հանրությունը ԼՂ-ի համար պետք է կիրառելի համարի «անջատում հանուն փրկության» բանաձևը. վարչապետը՝ WION TV-ին

Եթե հանուն հայրենիքի չանեմ, ինչին ծառայեցնեմ աշխատանքներս․ նկարչուհին վաճառել է նկարները, գումարը փոխանցել հիմնադրամին

Տիգրանակերտ. առաջին պատերազմում ազատագրված քաղաքն այս անգամ կտոնի հայ ժողովրդի նոր հաղթանակը. Վահրամ Պողոսյան

ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա՝ ԼՂ-ում պատերազմին վերջ դնելու համար. Ադամ Շիֆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. ՀՀ վարչապետ

Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է. ԱԻՊԾ

Ադրբեջանական կողմը հրադադարի մասին պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. Վահրամ Պողոսյան

Հերթական խախտումը. հակառակորդը հարավարևելյան դիրքերի ուղղությամբ արձակել է 5 հրետանային արկ. ՊՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու միջնորդները կհանդիպեն Ժնեւում

ՊԲ-ն խստորեն հետևում է հրադադարի պայմանավորվածություններին. թշնամու մեղադրանքները իրականության հետ կապ չունեն. ՊԲ

Ադրբեջանը կոպտորեն խախտում է հրադադարը. կրակ է վարվել հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ

Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի վերաբերյալ երրորդ պայմանավորվածությունը

Ֆրանսիայի հայերը լայնամասշտաբ բողոքի ակցիա են իրականացրել Փարիզի սրտում (տեսանյութ)

Կարեն Շաքարյանն ու Հունան Հայրումյանը ԱՀ նախագահի կողմից արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Քաջաբար ելեք հայրենիքի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող քաջերի կողքին. Կաթողիկոսի ուղերձը

Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ՊԲ

Պարզ չէ, թե որտեղ է ավարտվում Բաքվի պահանջների և ախորժակի սահմանը. վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները. Ա. Հովհաննիսյան