Երևան
12 °C
Երևանի Նորք-Նորք վարչական շրջանի Բակունցի 12 հասցեի բակային տարածքում 12 ավտոտնակների փոխարեն հանգստի գոտի է կառուցվել: Ավտոտնակների տերերը վարչական շրջանի հետ բանակցություններից հետո որոշել են իրենց իսկ ձեռքով քանդել դրանք ու բակը վերադարձնել բնակիչներին:
Այնուհետեւ համայնքի աջակցությամբ բակը բարեկարգվել և կանաչապատվել է:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Թաղամաս այցելած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ համայնքի նախաձեռնություններին աջակցելու և Երևանն այդչափ սիրելու համար:
Նոր Նորքի 4-րդ զանգվածի Թումանյանի այգու հարակից՝ շուրջ 3000 քմ տարածքը ևս մաքրվել է բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցված տարածքներից, ու փոխարենը հանգստի կանաչ գոտի է ձևավորվել:
«Այն, ինչ կատարվում է այստեղ, ինձ համար իրադարձություն է, ոչ թե այն պատճառով, որ ունեցանք ևս 3000 քմ այգի, այլ որ ինքնագիտակցությունը բնակչության ամենամեծ գնահատականն է, ինչը կարելի է ունենալ այսօր:
Գիտեք, բոլոր բակերում կան այնպիսի տարածքներ, որոնք առաջին հարկի բնակիչները գրավել են և միայն իրենք են օգտվում: Բայց դա հանրային տարածք է: Եվ վարչական շրջանի ղեկավարի բանակցությունների շնորհիվ նրանք ինքնակամ այդ տարածքները հանձնել են հետ՝ համայնքին, և համայնքն էլ իր կողմից այդ տարածքները վերածել է գեղեցիկ այգու:
Այստեղ երկու կարևոր մոտեցում կա. մարդիկ գիտակցել են, որ այն, ինչը բոլորինն է, միայն իրենցը չի և վերադարձրել են: Ես շատ շնորհակալ եմ այդ մարդկանց և երկրորդ՝ վարչական շրջանն այդ տարածքները չի թողել տարիներով անխնամ և հստակ ծրագիր է իրականացրել: Սա շատ կարևոր օրինակ է մյուս բնակիչների համար, և այս օրինակը պետք է վարակիչ լինի»,- ընդգծել է քաղաքապետն ու նշել, որ գործընթացը մեկնարկել է տարբեր վարչական շրջաններում:

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT