Գայանե Աբրահամյանի մանդատը կստանա Կարապետ Մխչյանը․ սեռերի հավասարակշռության խնդիր այս պահին չկա

Պատգամավոր Գայանե Աբրահամյանի այսօրվա հայտարարությունից հետո, ըստ որի մանդատը վայր է դնում, անորոշ իրավիճակ է ստեղծվել՝ ո՞ւմ պետք է փոխանցվի մանդատը` «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարի՞ն, թե ցուցակում հաջորդ կին թեկնածուին։ 

Խնդիրն այն է, որ Ընտրական օրենսգրքի 100 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա: 

Ահա այս հոդվածն է, որ նման քննարկման առիթ է տվել, որովհետեւ այս հոդվածի համաձայն՝ եթե «Իմ քայլը» խմբակցությունում կին պատգամավորների թիվը 22-ից փոքր է, ապա մանդատը պետք է տրամադրվի ցուցակում հաջորդ կին թեկնածուին։ Գայանե Աբրահամյանից հետո «Իմ  քայլը» խմբակցությունում մնում է 21 պատգամավոր, ուստի մանդատը պետք է փոխանցվեր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթեւոսյանին։

Բայց շատերը հավանաբար չեն նկատել, որ Ընտրական օրենսգրքի անցումային դրույթների 15-րդ կետի համաձայն՝ 25 տոկոսի շեմը գործելու է 2021 թվականի հունվարի 1-ից հետո, իսկ մինչ այդ՝ պարտադիր է համարվում կանանց 20 տոկոսի (18 պատգամավոր) ներգրավումը խմբակցությունում։

20 տոկոսը կազմում է 18 կին պատգամավոր, ինչը այս պահին առկա է «Իմ քայլը»-ում։ Սա նշանակում է, որ Աբրահամյանի մանդատն, այնուամենայնիվ կտրամադրվի ցուցակի հաջորդ համարին՝ Գյումրու քաղաքապետի խորհրդական Կարապետ Մխչյանին։ 

Կարապետ Մխչյանը մեր զրույցում ասաց, որ իր իմանալով պետք է համամասնական ցուցակի հաջորդ կին թեկնածուին մանդատը տրամադրվի։ «Բացի այդ էլ տիկին Աբրահամյանը մեկ շաբաթ ժամանակ ունի իր որոշումը վերանայելու, հուսով եմ, որ հենց այդպես էլ կլինի, որոշումը կվերանայի»,- ասաց Մխչյանը։

Հարցին, բայց եթե լինի առաջարկ պատրա՞ստ եք դառնալ պատգամավոր՝ պատասխանեց, որ այդ օրը կգա, կորոշի։

Հ․ Գ․ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեր զրույցում ասաց, որ հրաժարականի դիմումը ստանալուց հետո հավասարակշռությունը նայելուն են․ եթե պարզվի, որ խախտվել է, մանդատը տրամադրվելու է ցուցակում հաջորդ կին թեկնածուին։

«Պետք է սպասել, տեսնել։ Միգուցե մինչեւ այդ լինում են ինքնաբացարկներ եւ հերթը իրականում կնոջ է հասնում։ Օրինակի համար եմ ասում։ Եթե ունենում ենք ինքնաբացարկ, հաջորդը լինում է կին, արդեն խնդիր չի լինում, չեմ կարող ասել ինչ տեղի կունենա»,-ասաց ԿԸՀ նախագահը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2887 դիտում

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ