Երևան
12 °C
Նախ ուզում եմ պատասխանել գործընկերների հարցին, որ ժամանակն է հանրաքվե անցկացնել Արցախի՝ Հայաստանին միանալու համար։Այս պատերազմը այդ հանրաքվեն է, մեր հաղթանակը հենց այդ հանրաքվեն է, հանրաքվե պետք չէ անցկացնել։ Աժ հատուկ նիստում ունեցած ելույթի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորների միության նախագահ Սասուն Միքայելյանը։
Միքայելյանն ընդգծեց՝ այսօր առավոտյան սկսած ռմբակոծությունը չի եղել միայն դիրքերում, այլ նաև եղել է խաղաղ բնակչության վրա։ «Սա այն ձեռագիրն էր, որ ադրբեջանցիները արեցին 90- ական թվականներին, երբ ուզում էին տեղահանել Արցախի ազգաբնակչությանը իր բնօրրանից։Եվ այսօր նույն ձեռագրով Ադրբեջանը ուզում է նույն քայլը անել՝ Արցախը ազատել արցախցիներից։ Ոչ, դա չի լինի։ Ուզում եմ՝ բոլորս գիտակցենք, որ նախորդ պատերազմը պարտադրված պատերազմ էր, և այսօր էլ է պարտասդրված պատերազմ, նախորդ պարտադրված պատերազմը եղել է անհավասար թե՛ մարդկային թվաքանակով,թե զինտեխնիկայով»։
ԵԿՄ նախագահը հայ ժողովրդին հորդորեց համախմբվել, իսկ Ադրբեջանի ազգաբնակչությանը և ղեկավարությանը կոչ արեց երբեք չսպասել Հայաստանի պարտությանը։ «Սա մեր վերջին կռիվն է, որ փառքով ենք տալու։ Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք և հաղթելու ենք, և այն պատերազմում, որտեղ որ անհնար էր, ոչ մեկ չէր պատկերացնում, որ մենք կարող ենք հաղթել, բայց հաղթեցինք։ Սա լուրջ պատերազմ է, որ մենք պետք է համախմբված կարողանանք դիմակայել և հաղթել։ Ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությանը՝ բոլոր կուսակցություններին, իմ մարտական ընկերներին, բոլոր այն մարդկանց, ովքեր տարբեր հայացքների տեր են, համախմբել մեր ազգի գոյատևման, մեր պայքարի, մեր պատերազմի հաղթանակի շուրջ»։
Սասուն Միքայելայնն ընդգծեց՝ եթե նույնիսկ հայկական կողմը դիրքային զիջումներ ունենա, ապա դա չպետք է ընկճի հայ ժողովրդին, որովհետև պատերազմում այդ տեսանկյունից հարձակվող կողմն է ուժեղ․ եթե պատրաստված չլինեին, չէին հարձակվի։ «Ուզում եմ ասել, որ մենք Մարտակերտն էլ ենք տվել, մի տարի հետո հետ ենք վերցրել։ Հիշենք Սպարապետի կոչը մահապարտներին։ Մենք օրեր ենք ապրել դաժան ու ծանր, բայց համախմբված․ մարդիկ գիտակցել են, որ գնում են զոհաբերության, մենք գիտակցում ենք, որ գնում ենք զոհաբերության հանուն մեր Հայաստանի, Արցախ աշխարհի, մեր ժողովրդի ապագայի։ Եթե այն ժամանակ իմ տարիքակից ընկերները գնացել են հաղթելու, այսօր ես կանգնած եմ, ու իմ պես շատերը կանգնած են իրենց թոռնիկների, իրենց երեխաների ազատ հայրենիք ունենալու համար։ Ես այսօր կանգնած եմ իմ Կոմիտասի, Արաբոյի , Սևադայի համար, և ես ուզում եմ, որ բոլորդ հասկականք, որ այս պատերազմը ադրբեջանցիները սկսել են և հիմք են դնելու մեր վերջնական հաղթանակի, բոլոր հարցերի լուծումը կտա այս պատերազմը»։
Պատգամավորն ասաց՝ Ադրբեջանի ձեռքով Թուրքիան իր խնդիրն է լուծում։ «Եթե չկանգնենք այս պատեազմի դեմ, մենք նորից գնալու ենք ցեղասպանվելու, պիտի հասկանանք ու պատկերացնենք, և այսօր միջազգային հանրության կարծիք թող մնա դիվանագետներին․ հաղթողն է ժպտում։ Ադրբեջանը բազմիցս հաշվի չի առել միջազգային հանրության կարծիքը։ Այսօր մեր միակ խնդիրը հաթանակն է, որը կլուծի հարցերը, որոնք առաջ է քաշվում մեր ընդդիմադիր գործընկերների կողմից»։
Միքայելյանը ռուսերենով հայտարարեց նաև՝ победа за намиб ребята։Նա նաև վստահեցրեց՝ ԵԿՄ-ն առաջին իսկ հրամանի դեպքում պատրաստ է։ «Մենք դարավերջին պատերազմ ենք հաղթել և պատերազմի հաղթանակը մինչև վերջ տանելու ենք։ Պատերազմը սկսել է 90-ականներին և չի ավարտվել, եկեք ձևակերպումներ չտանք՝ այս պատերազմը այն պատերազմը։ Մենք պետք է հաղթենք և վերջ տանք այս պատերազմին»,-եզրափակելով ելույթը՝ նշեց Սասուն Միքայելյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT