Ջավախքի երիտասարդությունը համախմբված եւ ընդվզուն կեցվածքով ցուցակագրվում է եւ պատրաստ է մեկնել Արցախ. Շիրակ Թորոսյան

Հերթական անգամ, բայց այս անգամ՝ հիմնավորապես, մենք ապացուցեցինք, որ իրականում Ադրբեջան պետություն գոյություն չունի: Իրականում այդ պետություն կոչեցյալը Թուրքիայի խամաճիկն է, բուտաֆորիան ու խրտվիլակը:

Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան, այսօր արդեն բացեիբաց, բացահայտելով իր դեմքը, պատերազմ է սկսել ուղղակիորեն Հայաստանի դեմ: Պատգամավորը նշեց, որ նախկինում այդ պատերազմները լինում էին անուղղակի, իսկ հիմա՝ ուղղակիորեն:

«ՈՒղիղ հարյուր տարի առաջվա պատերազմը՝ 1920 թվականի սեպտեմբերի վերջին, Հայաստանի համար եղավ ճակատագրական: Այսօր նորից է սանձազերծել պատերազմ եւ ուզում է առաջ մղել իր պանթուրքիստական ծրագրերը»,- ասաց Թորոսյանը՝ շեշտելով, որ այս ամենը պետք է հասանելի լինի միջազգային հանրությանն ու առնվազն մտահոգի:

Թորոսյանը հայտարարեց, որ Թուրքիան նորից սրել է յաթաղանը եւ առաջին գիծ է քաշել իր ասկյարներին (թուրք զինվոր): Պատգամավորը իր ելույթում մեջբերեց նաեւ Մուշեղ Գալշոյանի խոսքերը, որը եղել է սասունցի, եղեռնապուրծ գաղթականի զավակ: Գալշոյանը տալիս էր ասկյարի եւ զինվորի էական տարբերությունը: Նա ասում էր, որ ասկյարը մարդ կը սպանե, զինվորը հող կը պահե եւ հավելում, որ հողի կորուստն անդառնալի չէ, մարդու կորուստն է անդառնալի:

«Մենք Արցախյան ազատամարտում ապացուցեցինք, որ կարողանում ենք վերադարձնել մեր կորցրած հողը, քանի դեռ կա, ապրում է, շնչում է հայը: Այդպես մենք կվերադարձնենք Գանձակը, հայոց արեւելքի կողմից հողերը, Նախիջեւանն ու սուրբ լեռը»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ այսօր մենք տալիս ենք զոհեր, եւ սա ամենաողբերգական կետն է: Նրա պնդմամբ՝ զոհվում են մեր լավագույն երիտասարդները, յուրաքանչյուրը՝ մեկ ընտանիքի հույս ու հենակ:

Այնուամենայնիվ, Թորոսյանն իր ելույթը ավարտեց մեկ լավ տեղեկությամբ. «Ստացանք տեղեկություն իմ սիրելի Ջավախքից, որ երիտասարդությունը համախմբված եւ ընդվզուն կեցվածքով ցուցակագրվում է եւ պատրաստ է մեկնել Արցախ՝ իր հայրենակիցների կռիվն առաջ մղելու»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2326 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս