Ադրբեջանի գործողությունները Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտում են և համարվում են պատերազմական հանցագործություններ. ԱՀ ԱԳՆ

28/09/2020 schedule20:40

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով։

Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր հարձակումներ են իրականացնում քաղաքացիական օբյեկտների վրա, որոնք չեն հանդիսանում ռազմական նշանակության թիրախներ, օգտագործում են արգելված պատերազմելու մեթոդներ և միջոցներ, որոնք կարող են ավելորդ վնասներ հասցնել կամ ավելորդ տառապանքներ պատճառել, նաև օգտագործում են ոչ ընտրողական բնույթի զենքի տեսակներ: Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ կան: Լրջագույն մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Մերձավոր Արևելքից՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ադրբեջանի նմանատիպ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտում են և համարվում են պատերազմական հանցագործություններ: Հարկ է նշել, որ ինչպես Արցախի Հանրապետությունը (1993 թ. հունվարի 26-ից), այնպես էլ Ադրբեջանը նշված Կոնվենցիայի կողմ են:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան պետք է դիտվի քաղաքացիական հայ բնակչության դեմ ուղղված համատարած և համակարգված հարձակումների համատեքստում, որոնք ձեռնարկվում են Ադրբեջանի կողմից ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ՝ Արցախի ազգային ազատագրական շարժման սկզբից ի վեր։ Հայ բնակչության ջարդերը Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում, Ադրբեջանից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը, ինչպես 1990 թթ., այնպես էլ 2016 թ. ապրիլին Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների շարունակական խախտումները և իրենց անկապտելի իրավունքների իրացման խոչնդոտումը ոչ այլ ինչ են, քան մարդկության դեմ հանցագործություն։

Ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձում է իրեն վեր դասել միջազգային իրավունքից։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հակաիրավական արարքները հետզհետե ավելի սպառնալից են դառնում քաղաքացիական բնակչության համար՝ մասնավորապես, և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար՝ ընդհանրապես` ի խախտումն ՄԱԿ-ի կանոնադրության։ Հենց այս համատեքստում է պետք դիտարկել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունները ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ: Հատուկ ուշադրության են արժանի տարբեր երկրների քաղաքական և հասարակական գործիչների հայտարարությունները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության վերաբերյալ։ Համոզված ենք, որ դա առավել գործուն մեխանիզմ է` ապահովելու Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների իրականացումը՝ որպես միջազգային հանրության անդամ, ինչպես նաև կանխելու միջազգային հակաիրավական արարքներ իրագործելու իր հետագա մտադրությունները։ Տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջազգային հանրության զինանոցում առկա գործիքակազմից Արցախի միջազգային ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է։ Արցախի Հանրապետությանը միջազգային իրավասուբյեկտայնությամբ օժտումը հանրապետության անվտանգության ապահովման ռազմական միջոցներին կավելացնի նաև իր քաղաքացիների հիմնարար իրավունքները պաշտպանելու իրավական մեխանիզմներ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1043 դիտում

Հրացան, ատրճանակներ, նռնակ և 161 փամփուշտ. Գյումրիում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Այս հարցում նվազագույն մտահոգություն չկա. էրդողանը՝ Հայաստանի հետ կարգավորման մասին

236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Երևանում ու մարզերում սպասվում են հորդառատ անձրևներ. ջերմաստիճանը կնվազի

Մոսկվան Ստամբուլում հանդիպում անցկացնելու համար Կիևից համաձայնություն չի ստացել. Կրեմլ

Երևանը պատրաստ է Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման օրը. Գրիգորյան

Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկվող քայլերը. Էրդողան

Մենք երբեք խաղաղության օրակարգով չենք խաբել, շարունակում ենք աշխատել սահմանազատման համար. Գրիգորյան

«Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխա է մահացել. բուժկենտրոնը մանրամասներ է հայտնել դեպքից

Երեխան ծնողի սեփականությունը չէ, հասուն մարդը ինչո՞ւ պետք է ապրի իր ծնողի հետ. վարչապետ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հրավիրում է «բազմաֆունկցիոնալ տպիչ սարքի մատակարարման և տեղադրման» մրցույթ

«Hayat Project»-ի համերգի ժամանակ երգչուհին ընկել է բեմից․ տեսանյութ

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվել է

Ավելացվում են արձակուրդի ժամկետները. Պապիկյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության» օրենքի դրույթները

Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ. լուսանկարներ

Yandex Go-ում հայտնվել է հնարավորություն՝ պատվիրելու ուղևորություններ քաղաքների միջև

Կրակոցներն անհանգստացնում են, բայց Հայաստանը ձգտում է խաղաղության. Արմեն Խաչատրյան

Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են շուրջ 70 գառ

Ամիօ լիզինգ. խելացի ընտրություն տեխնիկական վերազինման համար

Լավ, հոգեհանգիստ լինի՝ կարելի է Համալիրում անել, բայց հարսանիք՝ ոչ, խելագարվել կարելի է ուղղակի. վարչապետ

Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ցեմենտի ներքին շուկան և արտադրությունը պաշտպանելու նախագիծը և այլ նախագծեր

Ձրի հասկացության հետ մեր վերաբերմունքը պետք է ճշգրտենք. այս աթոռի վրա մի ժամ նստելը կոնկրետ գին ունի. վարչապետ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել

15-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 16-ամյա եղբորը

Պայթյուն Ստավրոպոլում. սպանվել են ՌԴ ԶՈՒ վետերան, քաղաքային վարչակազմի պաշտոնյա Զաուր Գուրցիևը և ևս մեկ անձ

Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 49.5 մլն դրամ

Պուտինը շնորհավորել է միության գործընկերներին և ՀՀ վարչապետին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ

Մանկապարտեզի նախկին տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար. նախաքննությունն ավարտվել է

Մասկը հեռանում է պետական պաշտոնից

Ապարան-Քուչակ ճանապարհի ավտովթարից տուժել է 12 անձ, Վանաձորում՝ 5 անձ. նախարարը հորդորում է զգոն լինել

12 մարդ տուժել է, մեկը՝ մահացել. խոշոր ավտովթար-հրդեհ Ապարան-Քուչակ ճանապարհին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. վնասվել է տուն

1 զոհ և 4 վիրավոր, խոշոր ավտովթար Վանաձորում. լուսանկարներ

Երևանում ավտոմեքենաներ են այրվել

Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը. տեսանյութ

Վարդան Մինասյանը և մարզչական շտաբը լքում են «Արարատ-Արմենիա»-ն

Պտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ

ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել