ՀՀ ներկայացուցիչը ՄԻԵԴ է ուղարկել տվյալներ նաեւ Վարդենիսի դեպքերի մասին. Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ իրավիճակն աննախադեպ է

Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջի շրջանակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր առավոտյան ՄԻԵԴ է ուղարկել ապացուցողական լրացուցիչ տվյալներ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կիրակոսյանն ասաց, որ ՄԻԵԴ-ին են ուղարկում ցանկացած տեսակի ապացույցներ, տեսագրություններ, հաղորդագրություններ, փաստաթղթեր, մամուլի եւ այլ հրապարակումներ, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության դեմ ուղղված գործողություններին՝ քաղաքացիական անձանց վիրավորվելուն, զոհվելուն, քաղաքացիական օբյեկտները վնասելուն: Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանի այդ գործողությունները խախտում են ոչ միայն զինված ընդհարումների ժամանակ  միջազգային մարդասիրական իրավունքները, այլ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Սկսվել են ռազմական թեժ գործողություններ՝ կենդանի ուժի, հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի եւ այլ ստորաբաժանումների կիրառմամբ: Այսօր արդեն Ադրբեջանը կրակ է վարել նաեւ Վարդենիսի ուղղությամբ՝ թիրախավորելով ինչպես դիրքերը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը:

Ռազմական գործողությունների առաջին իսկ օրը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմեց Եվրոպական դատարանին՝ խնդրելով Ադրբեջանին պարտադրել դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից եւ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները եւ բնակավայրերը թիրախավորելուց: Անցնող օրերի ընթացքում ՀՀ ներկայացուցիչը պարբերաբար թարմ տվյալներ է ուղարկում ՄԻԵԴ:

Թեմայի շուրջ մեր հարցերին է պատասխանել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը.

-Պարո՛ն Կիրակոսյան, առաջին անգամն է, որ արցախաադրբեջանական կոնֆլիկտի շրջանակում ոչ թե անհատական գանգատ է ներկայացվում, այլ ՀՀ-ն է դիմում ՄԻԵԴ-ին: Ինչպե՞ս որոշվեց այս ձեւաչափով դիմել:

-Ես կարծում եմ՝ պատասխանը ակնհայտ է. մասշտաբի եւ վտանգավորության առումով իրավիճակը աննախադեպ է: Ներկայացված պահանջը միայն Արցախի նկատմամբ ագրեսիային չի վերաբերում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ կատարված ոտնձգություններին, եւ այս ամենի կարեւորությունը ընդգծելու համար պետք էր, որ հենց ՀՀ-ի անունից դիմումը լիներ: Հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ-ն է հանդիսանում Արցախի, արցախահայության անվտանգության միակ երաշխավորը: Մնացած ֆորմալ իրավական հարցերը լրիվ երկրորդ պլան են մղվում, առաջնայինն այստեղ մարդու իրավունքների պաշտպանությունն է, որը միջազգային իրավունքի տեսանկյունից, անկախ սուբյեկտի կարգավիճակից, այսինքն՝ ճանաչված պետություն է թե ճանաչված չէ, պետք է ամբողջովին ապահովվի: ՀՀ-ն էլ, որպես պետություն ունենալով պաշտպանելու այդ պատասխանատվությունը, ստանձնեց այդ դերը: Կարծում եմ՝ այս փուլում անհատական գանգատներին թողնելը այդքան էլ ճիշտ չէր լինի: Առնվազն միջանկյալ միջոց կիրառելու պահանջը պետք է ներկայացվեր ՀՀ-ի կողմից, հետագայում արդեն կքննարկվի ՀՀ-ի անունից միջպետական գանգատ ներկայացնելու հարցը:

-Անկախ նրանից, թե Եվրոպական դատարանը ինչ որոշում կկայացնի միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ, միջպետական գանգատը կարող է ներկայացվել, ճի՞շտ է:

-Այո-այո, դրանք տարբեր բաներ են. կա միջանկյալ միջոց կիրառելու պահանջ, որը արդեն ներկայացվել է, եւ միջպետական գանգատ, որը պետք է Կառավարության հաստատմամբ լինի. այս պահին նման որոշում չկա:

-Իրավիճակի վտանգավորությա՞մբ էր պայմանավորված, որ այս անգամ ՄԻԵԴ դիմեցինք հենց մարտերին զուգահեռ. օրինակ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ եւս մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների վերաբերյալ գանգատներ ներկայացվեցին, սակայն ռազմական բուն գործողություններից հետո:

-Այո, այս անգամ առաջին օրվանից էլ պարզ էին մասշտաբները, վտանգավորությունը, եւ դրա համար էլ այս փուլում ներկայացրինք՝ փորձելով օգտագործել նաեւ այդ մեխանիզմը՝ ազդելու համար Ադրբեջանի վրա եւ սանձելու նրա՝ միջազգային իրավունքներն արհամարհող, ոտնահարող վարքագիծը, որն իրավական առումով բառերով էլ դժվար է բացատրել: Ի տարբերություն անհատական դեպքերի՝ պետության կողմից դիմումը իրավիճակային առումով մի փոքր ավելի լրջություն է հաղորդում: Ես հասկանում եմ,  որ քաղաքական առումով դատարանին կարող ենք վատ վիճակի մեջ դնել, բաց ամեն դեպքում, դատարանի դերն է երաշխավորել մարդու իրավունքները նաեւ այդ տարածքում:

- Իրավաքաղաքական առումով ՄԻԵԴ-ին ՀՀ-ի կողմից դիմելը ինչ-որ ազդեցություն կարո՞ղ է ունենալ մեզ համար:

-Չեմ կարծում. այս պահին առաջնային է մարդու իրավունքների երաշխավորումը, իսկ դիմումը, որ ներկայացրել ենք, չի նշանակում որեւէ ճանաչում կամ դրանից բխող որեւէ կարգավիճակ: Դա կարող ենք քննարկել պետական գանգատի շրջանակում, որովհետեւ այդ դեպքում արդեն տարբեր հիմնավորումներ եւ հիմքեր կան, թե ինչու է պետությունը ներկայացնում գանգատ կոնկրետ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, բայց այդ մասին խոսելը դեռ վաղ է: Այս պահին միջանկյալ միջոց կիրառելու պահանջը որեւէ մտահոգություն չպետք է առաջացնի. կարծում եմ՝ պետք էր րոպե առաջ դիմել եւ այդ միջոցն էլ փորձել:

-Պարո՛ն Կիրակոսյան, Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը մի առիթով նշել է, որ Ապրիլյանից հետո ՄԻԵԴ ուղարկված գործերում դիտարկվում են բացառապես գույքային իրավունքների խախտման, այլ ոչ թե կյանքի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը: Սա հաշվի առնելով՝ ի՞նչ ակնկալիք է պետք պետք ունենալ ՄԻԵԴ-ից:

- Դա եւս գանգատի շրջանակում քննարկվելիք հարց է: Մենք շեշտադրումը դրել ենք կյանքի իրավունքի, անձնական կյանքի անձեռնմխելիության եւ վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների վրա, որովհետեւ դատարանը միջանկյալ միջոց կիրառում է այս երեք հոդվածների խախտման, դրանց անդառնալի կորստի պարագայում, որը տվյալ դեպքում ակնհայտ է: Այսինքն՝ այս փուլում այլ, օրինակ՝ սեփականության իրավունքի հարց չենք կարող բարձրացնել:

-Առավելագույն ի՞նչ ժամկետում ՄԻԵԴ-ը պետք է որոշում կայացնի՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջն ընդունելու կամ մերժելու մասին:

-Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ պետք է օրերի ընթացքում լինի, այս պահին դեռ նորություն չունենք: Ստացել են, իրենք կայքում՝ հրապարակել՝ նշելով, որ ՀՀ-ն ներկայացրել է միջանկյալ միջոց կիրառելու պահանջ:

-Նախքան որեւէ որոշում կայացնելը ՀՀ-ն շարունակելու՞ է թարմացվող տվյալներ ուղարկելու:

-Այո, մենք հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը, դրանք շատ արագ են զարգանում, եւ ցավալի է, որ ունենում ենք կորուստներ, վիրավորներ, շատ ցավալի է նաեւ, որ տուժում է քաղաքացիական խաղաղ բնակչությունը: Ամեն դեպքում, մենք հետեւում ենք ընթացքին եւ ներկայացնում ենք լրացումներ:

 

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3444 դիտում

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները