Երևան
12 °C
Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջի շրջանակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր առավոտյան ՄԻԵԴ է ուղարկել ապացուցողական լրացուցիչ տվյալներ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կիրակոսյանն ասաց, որ ՄԻԵԴ-ին են ուղարկում ցանկացած տեսակի ապացույցներ, տեսագրություններ, հաղորդագրություններ, փաստաթղթեր, մամուլի եւ այլ հրապարակումներ, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության դեմ ուղղված գործողություններին՝ քաղաքացիական անձանց վիրավորվելուն, զոհվելուն, քաղաքացիական օբյեկտները վնասելուն: Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանի այդ գործողությունները խախտում են ոչ միայն զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքները, այլ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Սկսվել են ռազմական թեժ գործողություններ՝ կենդանի ուժի, հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի եւ այլ ստորաբաժանումների կիրառմամբ: Այսօր արդեն Ադրբեջանը կրակ է վարել նաեւ Վարդենիսի ուղղությամբ՝ թիրախավորելով ինչպես դիրքերը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը:
Ռազմական գործողությունների առաջին իսկ օրը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմեց Եվրոպական դատարանին՝ խնդրելով Ադրբեջանին պարտադրել դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից եւ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները եւ բնակավայրերը թիրախավորելուց: Անցնող օրերի ընթացքում ՀՀ ներկայացուցիչը պարբերաբար թարմ տվյալներ է ուղարկում ՄԻԵԴ:
Թեմայի շուրջ մեր հարցերին է պատասխանել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը.
-Պարո՛ն Կիրակոսյան, առաջին անգամն է, որ արցախաադրբեջանական կոնֆլիկտի շրջանակում ոչ թե անհատական գանգատ է ներկայացվում, այլ ՀՀ-ն է դիմում ՄԻԵԴ-ին: Ինչպե՞ս որոշվեց այս ձեւաչափով դիմել:
-Ես կարծում եմ՝ պատասխանը ակնհայտ է. մասշտաբի եւ վտանգավորության առումով իրավիճակը աննախադեպ է: Ներկայացված պահանջը միայն Արցախի նկատմամբ ագրեսիային չի վերաբերում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ կատարված ոտնձգություններին, եւ այս ամենի կարեւորությունը ընդգծելու համար պետք էր, որ հենց ՀՀ-ի անունից դիմումը լիներ: Հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ-ն է հանդիսանում Արցախի, արցախահայության անվտանգության միակ երաշխավորը: Մնացած ֆորմալ իրավական հարցերը լրիվ երկրորդ պլան են մղվում, առաջնայինն այստեղ մարդու իրավունքների պաշտպանությունն է, որը միջազգային իրավունքի տեսանկյունից, անկախ սուբյեկտի կարգավիճակից, այսինքն՝ ճանաչված պետություն է թե ճանաչված չէ, պետք է ամբողջովին ապահովվի: ՀՀ-ն էլ, որպես պետություն ունենալով պաշտպանելու այդ պատասխանատվությունը, ստանձնեց այդ դերը: Կարծում եմ՝ այս փուլում անհատական գանգատներին թողնելը այդքան էլ ճիշտ չէր լինի: Առնվազն միջանկյալ միջոց կիրառելու պահանջը պետք է ներկայացվեր ՀՀ-ի կողմից, հետագայում արդեն կքննարկվի ՀՀ-ի անունից միջպետական գանգատ ներկայացնելու հարցը:
-Անկախ նրանից, թե Եվրոպական դատարանը ինչ որոշում կկայացնի միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ, միջպետական գանգատը կարող է ներկայացվել, ճի՞շտ է:
-Այո-այո, դրանք տարբեր բաներ են. կա միջանկյալ միջոց կիրառելու պահանջ, որը արդեն ներկայացվել է, եւ միջպետական գանգատ, որը պետք է Կառավարության հաստատմամբ լինի. այս պահին նման որոշում չկա:
-Իրավիճակի վտանգավորությա՞մբ էր պայմանավորված, որ այս անգամ ՄԻԵԴ դիմեցինք հենց մարտերին զուգահեռ. օրինակ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ եւս մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների վերաբերյալ գանգատներ ներկայացվեցին, սակայն ռազմական բուն գործողություններից հետո:
-Այո, այս անգամ առաջին օրվանից էլ պարզ էին մասշտաբները, վտանգավորությունը, եւ դրա համար էլ այս փուլում ներկայացրինք՝ փորձելով օգտագործել նաեւ այդ մեխանիզմը՝ ազդելու համար Ադրբեջանի վրա եւ սանձելու նրա՝ միջազգային իրավունքներն արհամարհող, ոտնահարող վարքագիծը, որն իրավական առումով բառերով էլ դժվար է բացատրել: Ի տարբերություն անհատական դեպքերի՝ պետության կողմից դիմումը իրավիճակային առումով մի փոքր ավելի լրջություն է հաղորդում: Ես հասկանում եմ, որ քաղաքական առումով դատարանին կարող ենք վատ վիճակի մեջ դնել, բաց ամեն դեպքում, դատարանի դերն է երաշխավորել մարդու իրավունքները նաեւ այդ տարածքում:
- Իրավաքաղաքական առումով ՄԻԵԴ-ին ՀՀ-ի կողմից դիմելը ինչ-որ ազդեցություն կարո՞ղ է ունենալ մեզ համար:
-Չեմ կարծում. այս պահին առաջնային է մարդու իրավունքների երաշխավորումը, իսկ դիմումը, որ ներկայացրել ենք, չի նշանակում որեւէ ճանաչում կամ դրանից բխող որեւէ կարգավիճակ: Դա կարող ենք քննարկել պետական գանգատի շրջանակում, որովհետեւ այդ դեպքում արդեն տարբեր հիմնավորումներ եւ հիմքեր կան, թե ինչու է պետությունը ներկայացնում գանգատ կոնկրետ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, բայց այդ մասին խոսելը դեռ վաղ է: Այս պահին միջանկյալ միջոց կիրառելու պահանջը որեւէ մտահոգություն չպետք է առաջացնի. կարծում եմ՝ պետք էր րոպե առաջ դիմել եւ այդ միջոցն էլ փորձել:
-Պարո՛ն Կիրակոսյան, Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը մի առիթով նշել է, որ Ապրիլյանից հետո ՄԻԵԴ ուղարկված գործերում դիտարկվում են բացառապես գույքային իրավունքների խախտման, այլ ոչ թե կյանքի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը: Սա հաշվի առնելով՝ ի՞նչ ակնկալիք է պետք պետք ունենալ ՄԻԵԴ-ից:
- Դա եւս գանգատի շրջանակում քննարկվելիք հարց է: Մենք շեշտադրումը դրել ենք կյանքի իրավունքի, անձնական կյանքի անձեռնմխելիության եւ վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների վրա, որովհետեւ դատարանը միջանկյալ միջոց կիրառում է այս երեք հոդվածների խախտման, դրանց անդառնալի կորստի պարագայում, որը տվյալ դեպքում ակնհայտ է: Այսինքն՝ այս փուլում այլ, օրինակ՝ սեփականության իրավունքի հարց չենք կարող բարձրացնել:
-Առավելագույն ի՞նչ ժամկետում ՄԻԵԴ-ը պետք է որոշում կայացնի՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջն ընդունելու կամ մերժելու մասին:
-Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ պետք է օրերի ընթացքում լինի, այս պահին դեռ նորություն չունենք: Ստացել են, իրենք կայքում՝ հրապարակել՝ նշելով, որ ՀՀ-ն ներկայացրել է միջանկյալ միջոց կիրառելու պահանջ:
-Նախքան որեւէ որոշում կայացնելը ՀՀ-ն շարունակելու՞ է թարմացվող տվյալներ ուղարկելու:
-Այո, մենք հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը, դրանք շատ արագ են զարգանում, եւ ցավալի է, որ ունենում ենք կորուստներ, վիրավորներ, շատ ցավալի է նաեւ, որ տուժում է քաղաքացիական խաղաղ բնակչությունը: Ամեն դեպքում, մենք հետեւում ենք ընթացքին եւ ներկայացնում ենք լրացումներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է
7595 արձանագրություն՝ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ
Տեսաք չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան
Ընտրությունների պատկերը կարո՞ղ է փոխել վերահաշվարկը. ինչ են ծրագրել ընդդիմադիրները. տեսանյութ
Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն
«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների, ոչ մի հետաձգում չկա
Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը
Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին
Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած
Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար
Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ
ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու
Լեբեդևը հույս է հայտնել, թե ՀՀ-ում «իրավիճակը կկայունանա»՝ չմանրամասնելով՝ ինչն է իր պատկերացմամբ անկայուն
Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով
Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին
Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ, մի շարք դեպքեր ստուգման փուլում են. Արմեն Մկրտչյան
ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ. տեսանյութ
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
Թրամփը հնարավոր է համարել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքումը
Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմում. մանրամասներ
2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32 հազար 891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ղազարյան
Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս, եղել են սահմանված ժամին. ԳՇ պետ
Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշիկները. Վահագն Ալեքսանյան
Հայ և թուրք գործարարները կրկին կհանդիպեն այս անգամ ՀՀ-ում. Միրզոյան
2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ փոխնախարար
Կալասը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը քաղաքացիական ներգրավվածության մակարդակը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT