Երևան
-3 °C
Երևանի «Փյունիկի» նախկին, ներկայումս ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստ Դմիտրի Մալյական ռուսական Sport24-ի հետ զրույցում պատմել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի, Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին:
Ռուս ֆուտբոլիստը նշել է, որ մտադիր է կարիերայի ավարտից հետո էլ շարունակել ապրել Հայաստանում. «Այն, ինչ կատարվում է այստեղ, ինձ էլ է վերաբերում: Այստեղ մեծանում է իմ երեխան, և ես չեմ ուզում, որ պատերազմն իմ տանն էլ հարվածի: Թեկուզ ես հայկական անձնագիր չունեմ, բայց ուզում եմ կամավոր գրվել: Թող առաջին գծում չլինեմ, որ ինչ-որ բանով գոնե օգնեմ այնտեղ կանգնած զինվորներին»:
Մալյական նշում է, որ հիացած է հայ ազգի միասնակցությամբ, նրանով, թե ինչպես են տղամարդիկ գրվում կամավոր և երգելով, ուրախությամբ մեկնում հայրենիքը պաշտպանելու:
Ներկա պահին ֆուտբոլիստը Երևանում է: Թեև պետք է լիներ ակումբի կազմում և մարզվեր Արցախում, բայց ստացած վնասվածքի պատճառով վերջին շրջանում գտնվում է Երևանում. «Այս պահին ես ու կինս (Մալյակայի կինը հայուհի է – խմբ.) հումանիտար օգնություն ուղարկելով ենք զբաղված: Երկիրը ոտքի է կանգնած, բոլորն ուզում են օգնել սահմանում կանգնած զինվորներին: Խանութները դատարկում են. քաղցրավենիքներ են գնում երեխանի ու կանանց համար, հագուստներ ուղարկում սահման»:
Մալյական անդրադարձել է նաև Ադրբեջանին՝ նշելով, որ վերջինս իր բոլոր մեղքերում Հայաստանին է մեղադրում:
«Ես արդեն սովոր եմ դրան: Ինչ էլ կատարվի Ադրբեջանում, իրենց համար հայերն են մեղավոր: Օրինակ բերեմ, այսօր Ադրբեջանը ռմբակոծել էր հայկական Վարդենիս քաղաքը: Դրանից առաջ նրանք հայտարարել էին, որ հայերն են իրենց բնակավայրերը ռմբակոծել, այդ պատճառով իրենք էլ են այդպես անելու: Չնայած ամբողջ ադեկվատ աշխարհը հասկանում է, որ Ադրբեջանի վրա ոչ ոք չի կրակել: Ամբողջ պատերազմն Արցախում է ընթանում: Իսկ վատն այն է որ Ռուսաստանից զանգում, գրում են՝ այս կամ այն ԶԼՄ-ում կարդացել ենք, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, հայերն են այդ ամենը սկսել: Ու հասկանում ես, որ այդ ճշմարտությունը մարդկանց հասցնելը հեշտ չէ»:
Մալյակային հարցրել են Ռուսաստանի՝ կոնֆլիկտին միջամտելու մասին, ֆուտբոլիստն ասել է, որ այդ հարցը պետք է Ռուսաստանի նախագահին ուղղել։ «Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը երբեք Ռուսաստանին չի դավաճանել: Ի՞նչ է անելու Ռուսաստանը հետո: Չգիտեմ: Վլադիմիր Պուտինին է պետք հարցնել, թե ինչպես է Ռուսաստանն իրեն պահելու այս իրավիճակում»,- նշել է ֆուտբոլիստը:
Մոսկվայի «Սպարտակի» սանը վստահ է՝ Հայաստանը կհաղթի բոլոր թշնամիներին, ովքեր ոտնձգություն թույլ կտան իր տարածքների նկատմամբ։ «Դա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Հասկանալի է, սա իմ երկիր չէ, բայց ես շատ եմ կապվել այստեղի մարդկանց, պատմության հետ: Հանգիստ սրտով պատրաստ եմ գնալ և ավտոմատը վերցնել ձեռքս: Աստված տա՝ այս ամենը շուտ ավարտվի: Բայց եթե շարունակվի, ոչ ոք չի կարող անտարբեր մնալ: Գիտեմ, որ Հայաստանը մինչ այժմ համբերել է, խոշոր տրամաչափի զենքեր չի կիրառել: Բայց հիմա այլ կերպ է լինելու: Ինչքա՞ն կարելի է: Ես շատ լավ հասկանում եմ հայերին: Արցախում, սահմանին արդեն երկրորդ սերունդն է մեծանում ազդանշանների, ռումբերի պայթյունների ձայների տակ: Ադրբեջանցիները հենց սկզբից գրոհեցին Ստեփանակերտը: Ինչի՞ մասին կարելի է խոսել»,- եզրափակել է Դմիտրի Մալյական:
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում կան կուտակված ավտոմեքենաներ
Սարի թաղում ավտոմեքենա է կողաշրջվել
Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները. դիմել է 505 հավակնորդ
Վերին Պտղնի համայնքում ավարտին են մոտեցել համայնքային մանկապարտեզի կառուցման աշխատանքները
Լարսը փակ է. ռուսական կողմում 730 բեռնատար է կուտակվել
Ինչ ծրագրեր կան Երեւանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի հետ կապված․ փոխվարչապետի եւ քաղշինկոմի նախաձեռնությունը
Փրկարարները Ձորագլխի մոտակա սարից 3 մարդու են իջեցրել. 17-ամյա քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր
Առանց հյուրերի, ընթրիքի, պարահանդեսի ու առանց Թրամփի. ինչպիսին է լինելու Բայդենի երդմնակալությունը
Անբարեխիղճ արցախցիները չեն օգտվի կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության միջոցառումից
Առաջարկում եմ պարոն Անանյանին հեռացնել իր էջից ստատուսը․ Սերգեյ Բագրատյանն էլ Դավիթ Անանյանի գրառմանն է անդրադարձել
Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա կին է մահացել
Մեսրոպ Առաքելյանը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է իրականացվող ծրագրերն ու դրանց ընթացքը
Ահա թե ինչ է լինում, երբ... Բագրատյանի հանձնաժողովը խիստ քննադատվեց, նա մեղքը գցեց Անանյանի վրա, Անանյանն էլ, թե՝ սուտ է
Արցախի խորհրդարանի 2021 թվականի ծախսը 2020թ-ի համեմատ աճել է 25 մլն 871 հազ դրամով
Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է․ Դավիթ Անանյանն արձագանքել է Սերգեյ Բագրատյանի ելույթին
Կրեմլը մեկնաբանել է Նավալնիի հետ կապված իրավիճակը
2021 թվականին սպասվող կարևոր սպորտային իրադարձությունները
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներին
Սեպտեմբերից սկսած Սահմանադրական դատարանի դատավորները որևէ տեսակի պարգևավճար չեն ստացել․ ՍԴ խոսնակ
Աբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են․ Հանրապետության մեծ մասում ձյուն է տեղում
Վիգեն Ստեփանյանի հուղարկավորման տեղի համար Կառավարության միջամտությանն են դիմել
Արտադրական փակ տարածքներում հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ է արձանագրվել․ ԱԱՏՄ
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի գործով դատախազների բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու
Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ․ քննարկվել են գյուղատնտեսական խնդիրները
Նկատողություն Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, մեղադրող դատախազին եւ պաշտպանին
Հայտնաբերվել է տոպրակ` առանձնապես խոշոր չափի թմրանյութով (տեսանյութ)
Մեկնարկել է «i-Portunus» արվեստագետների ճամփորդական դրամաշնորհի մասնակցության հայտերի ընդունումը
4-րդ զորամիավորումում ամփոփվել է 2020 թ. ուսումնական տարին (լուսանկարներ)
Արմեն Փամբուխչյանը և Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Էրվե Ժամենը քննարկել են համագործակցության ծրագրեր
Տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելի բանը լաչառությունն է. Ռոբերտ Քոչարյան
Գերիների ու անհետ կորածների ընտանիքներին չպետք է միայնակ թողնել, բայց դա պետք է անել հնարավորինս աննկատ․ Ա. Քոչարյան
Վարդենյաց լեռնանցքը փակ է, ՀՀ 9 մարզում ձյուն է տեղում
Ուսուցիչներին տրվող լրավճարների չափը կենթարկվի՞ փոփոխության. ԿԳՄՍՆ-ից պարզաբանում են, որ բանաձեւը լրամշակման փուլում է
Դուք դավաճանների աջակիցն եք. Խաչատուրովը՝ դատավորին
Նիկոլ Փաշինյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը (լուսանկարներ)
Առանց պետական գրանցման ու լիցենզիայի կազմակերպվել են «պոկեր» կենդանի խաղեր․ պետությանը պատճառվել է 5,5 մլրդ դրամի վնաս
«Շուշին հանձնողներից մեկն ես, էլի». վիճաբանություն Քոչարյանի, նրա պաշտպանների եւ մեղադրող դատախազի միջեւ
Առաջին զորամիավորումում անցկացվել է ռազմաբժշկական պատրաստության պարապմունք (լուսանկարներ)
Արման Թաթոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերադարձի հետ կապված հարցեր
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ․ ՊՆ
© 2021 Հայկական ժամանակ