ՄԻԵԴ-ն իր որոշմամբ երկու կողմերին է կոչ անում, սակայն բեռն ավելի շատ ընկնում է Ադրբեջանի վրա. Եղիշե Կիրակոսյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոց կիրառելու որոշման բովանդակությունն իրենց համար ակնկալելի էր:

Հիշեցնենք՝ ռազմական գործողությունների առաջին իսկ օրը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմել էր Եվրոպական դատարանին՝ խնդրելով, ի թիվս այլնի, Ադրբեջանին պարտադրել դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով: Երեկ երեկոյան ՄԻԵԴ-ը բավարարեց դիմումը՝ որոշակի պահանջներ դնելով ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի առաջ: Որոշման մեջ կոչ է արվում երկու կողմերին զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ: Որոշման մեջ նաեւ ասված է, որ կողմերը պետք է հնարավորինս շուտ տեղեկացնեն դատարանին ձեռնարկված միջոցների մասին:

Կիրակոսյանը նախ նշեց, որ նման նախադեպ, երբ պետության դիմումի հիման վրա է դատարանը կայացնում միջանկյալ միջոց կիրառելու որոշում, եզակի է: Սա նման երրորդ դեպքն է. առաջին երկուսը Ուկրաինայի դիմումի հիման վրա կայացված որոշումներն են: Զուտ այս տեսանկյունից, ՄԻԵԴ ներկայացուցչի համոզմամբ, կարելի է ասել, որ սա մեզ համար մեծ հաջողություն է: Նրա խոսքով՝ սա նաեւ հաջողություն է, քանի որ Հայաստանի ներկայացրած դիմումի հիման վրա եւ ՀՀ-ի կողմից ներկայացված ապացույցների հիման վրա է կայացվել այս որոշումը: «Եվ դատարանը նույնիսկ հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ լրացուցիչ մեկնաբանություն կամ տեղեկություն ստանալու համար, որը սովորաբար արվում է»,- ասաց Կիրակոսյանը՝ հավելով, որ այս ընթացքում նույնպես նոր ապացույցներ են ուղարկել դատարան: Նրա խոսքով, ճիշտ է, որոշման մեջ երկու կողմերին է կոչ արվում, սակայն հաշվի առնելով, որ դիմումը եղել է մեր կողմից, բեռն ավելի շատ ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Կիրակոսյանը նաեւ հայտնեց, որ ՀՀ-ն առաջիկայում կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն իրենց ձեռնարկած գործողությունների մասին, որոնք ավելի քան բավարար կլինեն. «Կսպասենք նաեւ Ադրբեջանի կառավարության արձագանքին, դրա հիման վրա էլ կներկայացնենք մեկնաբանություններ եւ մեր դիրքորոշումը»,- ասաց նա:

Նշենք, որ Վարդենիսի դեպքերի վերաբերյալ ՀՀ ներկայացուցիչը երեկ երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան է փաստեր ուղարկել ՄԻԵԴ-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1751 դիտում

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները