Երևան
12 °C
Պատերազմն այս օրերին ոչ միայն ռազմաճակատում է ընթանում, այլեւ տեղեկատվական հարթակներում: Երբեմն ոմանց թվացող անմեղ տեղեկատվությունը կարող է լուրջ բացասական հետեւանքների պատճառ դառնալ: Մասնագետները շարունակում են խոսել մեդիագրագիտության մասին հատկապես պատերազմական իրավիճակում:
«Եթե ինչ-որ բան գիտեն 3 հոգի, խոզն էլ գիտի». Սամվել Մարտիրոսյան
Ռազմաճակատ գնացող տեխնիկայի շարժն է նկարվում, տվյալներ են հրապարակվում, թե որտեղից քանի մարդ է կռիվ գնում, որոնք թշնամու հետախուզությանը թույլ են տալիս վերահսկել իրավիճակը: Բացի այդ, մի շարք օգտատերեր տարածում են գրառումներ, որ որեւէ զինվորի են փնտրում, դա էլ հակառակորդի համար նոր հնարավորություններ է ստեղծում:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր հրավիրված քննարկման ընթացքում եւս մեկ անգամ հիշեցրեց՝ ինչ են սոցիալական ցանցերում հրապարակում հայ օգտատերերը ու ինչը չի կարելի:
Նրա խոսքով՝ մարդիկ հենց մի բան տեսնում են՝ տարածում են նաեւ բարի նպատակով, սակայն չեն մտածում՝ ինչ են տարածել, ով է գրել, երբ է գրել:
Երբեմն այդ հրապարակումները Ֆեյսբուքում արվում են փակ խմբերում, մասնագետի բնորոշմամբ՝ այդ սոցիալական ցանցում փակ խումբ փաստացի գոյություն չունի: Նա մի անեկդոտ հիշեցրեց. «Եթե ինչ-որ բան գիտեն 3 հոգի, խոզն էլ գիտի»: Ադրբեջանական հաքերները կոտրում են բավականին շատ օգտատերերի էջեր ու այդպես կարող են ներթափանցել խումբ: Ըստ Մարտիրոսյանի՝ շատ ավելի վերահսկելի է Տելեգրամի փակ խումբը, «Ֆեյսբուքը ջրի ճամփա է»:
Նա նկատեց, որ այս պահին ադրբեջանցի հաքերներն այնքան ակտիվ չեն: Այն, ինչ կարող էին, արել են տավուշյան կռիվների ժամանակ: Հավելեց՝ տվյալների շատ արտահոսք նույնպես չի եղել. կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանց դրա էլ մեր ամբողջ կյանքը պատմում է:
Վերջին շրջանում տեղեկություն էր տարածվել, թե Ադրբեջանում Ֆեյսբուքն արգելափակված է, սակայն սա չի նշանակում, թե այն ավելի ապահով է դարձել: Ինչպես մասնագետը նշեց, արգելափակված է հասարակ քաղաքացիների համար, սակայն հատուկ ծառայություններն ունեն մուտքեր: Թվիթերն այս առումով ավելի ապահով է:
Պատասխանելով այն շրջանառվող հարցին, թե, օրինակ, իմ տվյալն ի՞նչ պիտի տա թշնամուն՝ Մարտիրոսյանը թվարկեց: Կարող են, օրինակ, թիրախավորել մարդուն, ահաբեկել: Եթե տանը զորակոչիկ կա, նրա հետ կապված ինչ-որ բաներ գրել եւ այլն: Այս ամենից կարող է օգտվել այստեղ բնակվողը եւս. հրապարակված անձի տվյալով վարկ վերցնի:
«Հիմնավորված է եղել Տիկ-Տոկ սոցիալական ցանցի արգելափակումը, հակառակ դեպքում սա արդեն դարձել էր սպառնալիք ազգային անվտանգության համար». Շուշան Դոյդոյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանի կարծիքով՝ այսօր մարդիկ սոցիալական ցանցերում շատ անպատասխանատու են: Չեն ստուգում՝ ով է օգտատերը, փոխանցում են անձնական տվյալներ, մինչդեռ պատերազմական ճգնաժամային իրավիճակներում անձնական տվյալների պաշտպանությունը կյանքի իրավունքի է վերածվում եւ կարող է սպառնալիք դառնալ ազգային անվտանգության համար:
«Կցանկանայի մարդիկ ավելի պատասխանատու լինեին ցանկացած տեղեկատվություն տարածելիս»,- քննարկման ժամանակ նշեց Դոյդոյանը:
Նա խորհուրդ տվեց լուրը կարդալուց հետո հաշվել մինչեւ 5-ը, մի հատ ստուգել աղբյուրը, տեսնել՝ արդյո՞ք պաշտոնական հղումներ կան:
Ինչպես նշեց, անձնական տվյալը մարդն ինքն է, երբ անծանոթին տալիս ես քո տվյալը, ստացվում է՝ քո մի մասին ես տալիս նրան:
Ինչ վերաբերում է անչափահասներին, մասնագետը ծնողներին եւս մեկ անգամ կոչ արեց մինչեւ 13 տարեկաններին չթողնել սոցիալական ցանցերում էջեր ունենալ. այնտեղ տարիքային սահամանափակումը պատահական չէ: Սա թե՛ երեխայի շահերի, թե՛ ազգային անվտանգության համար կարեւոր է համարում:
Նա Հայաստանում Տիկ-Տոկ սոցցանցն արգելափակելը ճիշտ է համարում:
«Լինելով լիբերալ հայացքների տեր անձնավորություն՝ առաջին անգամն է, որ ես ասում եմ՝ հիմնավորված է եղել Տիկ-Տոկ սոցիալական ցանցի արգելափակումը, հակառակ դեպքում սա արդեն դարձել էր սպառնալիք ազգային անվտանգության համար»:
«Համագործակցում ենք նաեւ քաղհասարակության անդամների հետ, իրազեկման մեր նախկին ծավալները մոտ չորս անգամ ավելացել են այս օրերին». Գեւորգ Հայրապետյան
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանը, խոսելով պատերազմական իրավիճակի մասին, խորհուրդ տվեց՝ երբ որեւէ մեկից տվյալ են հարցնում, այդ ամենը պատկերացնի ֆիզիկական կյանքում:
Նա չի կարծում, թե անծանոթին կպատասխանես, երբ փողոցում մոտենա ու ասի. «Կյանքդ պատմիր, բանալիներդ տուր»:
Նա նշեց, որ իրենք այսօր փորձում են ինտենսիվորեն իրազեկել հանրությանը անձնական տվյալների պաշտպանության մասին:
«Համագործակցում ենք նաեւ քաղհասարակության անդամների հետ, իրազեկման մեր նախկին ծավալները մոտ չորս անգամ ավելացել են այս օրերին»,- նշեց նա:
Խորհուրդ տվեց միշտ կասկածանքով վերաբերվել այն տեղեկատվությանը, որը ստանում են ոչ պաշտոնական աղբյուրից: Օրեր առաջ, երբ որոշ մարդիկ կասկածել էին Հայաստան համահայկական հիմնադրամից եկող նամակին, ներքուստ մի փոքր ուրախացել էր: Կարծում է՝ միշտ պետք է կասկածել:
Հայրապետյանը խորհուրդ տվեց որեւէ զգայուն տեղեկատվություն իմանալով՝ միանգամից չտարածել: Նշեց՝ պետք չէ նույնիսկ լուրը տարածող մարդու էջն ուսումնասիրել՝ պարզելու ֆե՞յք է, թե՞ ոչ, պարզապես շատ զգայուն ինֆորմացիան տարածել չի խրախուսվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT