Երևան
12 °C
Սեպտեմբերի 27-ից առ այսօր հրետանահրթիռային միջոցներով թիրախավորում են քաղաքացիական բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտներ, ենթակառուցվածքներ, նաեւ՝ քաղաքացիական բնակչությանը։ Սրա հետեւանքով Արցախի Հանրապետությունում պարբերաբար գրանցվում են մարդկային զոհեր, վիրավորումներ, լայնածավալ գույքային վնասներ՝ եւ՛ մասնավոր, եւ՛ հանրային՝ ներառյալ կենսական նշանակության ենթակառուցվածքներ։
Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Նա նաեւ ներկայացրեց վիճակագրություն, որը թարմացված է մինչեւ հոկտեմբերի 4-ի տվյալներով (այսօրվա հնարավոր զոհերի եւ վիրավորների թվերն առայժմ ճշտվում են): Ասյպես՝ սեպտեմբերի 27-ից մինչեւ երեկ մահացել է 19 քաղաքացիական անձ, որոնցից մեկը՝ երեխա, 7-ը՝ կանայք, 11-ը՝ տղամարդիկ։ Քանի որ տվյալներն առայժմ ճշտվում են, նախնականորեն՝ մահացածների կեսը 50 տարեկանից բարձր են։
Մահերը եւ վիրավորումները գրանցվել են հիմնականում հրթիռային կամ հրետանային հարվածներից, կան նաեւ դեպքեր ԱԹՍ-ի հարվածից, ռմբակոծումներից։
Բեգլարյանն ընդգծեց, որ պարբերաբար վերլուծում են կիրառված զինատեսակները, եւ այս պահին ներկայացրած տվյալները նախնական են։ Ըստ այս վերլուծության՝ ՄԻՊ-ը պնդեց, որ քաղաքացիական զոհերի ճնշող մեծամասնությունը եղել է նպատակային, կետային թիրախավորմամբ, քանի որ, օրինակ, ԱԹՍ-ի միջոցով, գործնականում հնարավոր չէ շեղվել։ Որպես օրինակ Բեգլրյանը մեջբերեց, որ Հադրութ քաղաքում ԱԹՍ-ն հարվածել է բնակելի տան վրա։
Նշված ժամանակահատվածում, ինչպես հայտնեց Բեգլարյանը, քաղաքացիական շրջանում արձանագրվել է ավելի քան 80 վիրավոր, որոնցից 60-ը՝ լուրջ վիրավորման դեպքերով։ 60-ից 48-ը տղամարդիկ են, 12-ը՝ կանայք, ներառյալ՝ երեխաներ։ Թվերը վերջնական ճշտվում են, բայց ՄԻՊ-ի փոխանցմամբ, առնվազն 4-ը երեխա են։ Այս 60 լուրջ վիրավորման դեպքերից 24-ն արձանագրվել է բնակելի տարածքում, ինչը, ՄԻՊ-ի համոզմամբ, նույնպես ցույց է տալիս, որ մեծ հավանականությամբ դիտավորյալ թիրախավորվել են բնակելի տարածքները։
Այս քայլերը, ըստ Բեգլարյանի, լրացուցիչ կերպով ապացուցում են Ադրբեջանի նպատակները, որ նա ցանկանում է մարդկային եւ նյութական մեծ վնասներ հասցնել Արցախին՝ թիրախավորելով ավելի խիտ բնակեցված տարածքներ։ «Միգուցե նաեւ՝ խուճապի եւ ահաբեկման որոշակի նպատակներ է ունեցել»,- հավելեց ՄԻՊ-ը։
Ինչ վերաբերում է հանրային օբյեկտների թիրախավորմանը, Բեգլարյանը հայտնեց, որ դրանց շարքում են էլեկտրաէներգամատակարարման խոշոր համակարգերը, կապի միջոցները, ջրատար համակարգերը, նաեւ՝ որոշակի վնասներ է կրել գազատար համակարգը։ Սրա հետեւանքով եւ՛ Ստեփանակերտում եւ՛ մի շարք բնակավայրերում պարբերաբար մարդիկ զրկված են եղեկ էլեկտրամատակարարումից, կապի հնարավորությունից, գազամատակարարոտւմից եւ ջրամատակարարումից։ «Այս ամենը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը հստակ խնդիր է դրել իր առջեւ՝ ամբողջությամբ շարքից հանել Հանրապետության քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքները, ինչը ոչ միայն պատերազմական հանցագործություն է, այլեւ՝ մարդկության դեմ»,- ասաց ՄԻՊ-ը՝ նշելով նաեւ, որ որոշակի վերականգնողական աշխատանքներ պետությունը կատարել եւ կատարում է։
Բեգլարյանը նաեւ առանձնացրեց, որ կիրառվել են կասետային զենքեր, որոնք դեռ չեն պայթել եւ կարող են ժամանակի ընթացքում մեծ վտանգ ներկայացնել քաղաքացիական բնակչության եւ երեխաների համար։ «Երկարաժամետ կտրվածքով Արցախում առկա է լինելու մարդասիրական ճգնաժամ, եթե ոչ՝ մարդասիրական աղետ»,- ասաց նա։
Բեգլարյանը եւս մեկ անգամ կարեւորեց միջազգային հանրության արձագանքը եւ շեշտեց, որ բոլոր պետությունները, որոնք զենք են վաճառում Ադրբեջանին, կրում են մեծ պատասխանատվություն, քանի որ աջակցում են ցեղասպանական գործողությունների կամ դրա վտանգի զարգացմանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT