Երևան
12 °C
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում կամավորները զինվորների համար հաստ ջերմոցային ցելոֆաններից անձրեւային թիկնոց են կարում, որ զինվորական հագուստի վրայից հագնեն:
Ինստիտուտում եռուզեռը մուտքի մոտից էր սկսվում. դրված էին արկղեր, որոնց տեսակավորման եւ պատրաստման համար տարբեր կամավորներն են պատասխանատու:
Մուտքի մոտից ձախ «կարի արտադրամասն է», որտեղ հյուրեր, հատկապես՝ օգնող, շատ են սպասում. գործ կա: Մեզ էլ առաջարկեցին արագ հարցազրույցն անել, ընթացքը նկարել ու անցնել գործի, ձեւը ցույց կտան:
Ուսանողական սեղանների վրա՝ արդուկ, մկրատ, թել, ասեղ ու կարի մեքենա. նախ՝ ցելոֆանը կտրում են, հետո՝ առանձին մասերը նշում գրիչով, որ արդուկով իրար միացնեն՝ գլխամասը տակի հատվածին: Լավ կպնում է, ասում են՝ ջուր չի թափանցի: Կարող են նաեւ կարելով միացնել:

Նախաձեռնությունն իրականացնելու համար ինքնակազմակերպվել են, սկզբից երկու ուսանող մեկին են ասել, հետո՝ մյուսին, այնուհետեւ Ֆեյսբուքում հայտարարություն են տարածել, եւ շուտով իրենց են միացել տարբեր վայրերից մարդիկ, զինվորների մայրիկներ: Ուսանողներից Աստղիկ Ղազարյանը պատմեց, որ իրենց շատ են զանգահարում, հարցնում՝ ինչով օգնեն. «Մի կին զանգել ասում էր՝ մի տատիկ կա, շատ է ուզում ձեզ օգնել, կարա՞ գա՝ ճաշ եփի»:
Ինչպես պատմեց ուսանողը, հումքը սեփական ուժերով են գնում, իրենց նաեւ օգնում են ցանկացողները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ են համագործակցում: Կարված անձրեւանոցների վրա էլ իրենց ջերմ խոսքերն են գրում եւ զինվորներին ուղարկում: Անձրեւանոցներից մեկի վրա գրված էր. «Հաղթելու ենք, մեր քաջե՛ր»:

«Կարի արտադրամասը» միջանցքից դեպի լսարան է շարունակվում: Կամավորները երկու-երկու բաժանվել, ամեն մեկն իր գործն է անում. ոմանք կտրում են, ոմանք՝ կպցնում, իսկ անցնող-դարձողին ասում. «Գնալը-գալը դադարեցրեք, խանգարում եք»:

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Աբրահամյանը մեզ պատմեց իրենց իրականացրած այլ նախաձեռնությունների մասին եւս, որոնց միացել են ցանկացողները:
Արցախից այստեղ տեղափոխված ընտանիքների համար անհրաժեշտ պարագաներ են տանում: Բացի դա, մի քանի խմբի են բաժանվել, այցելում են Արցախից եկած երեխաներին, հիմնականում՝ մեծ խմբերին ու նրանց ժամանցն ապահովում՝ երեխաներին զբաղեցնում, ուրախացնում: Անհրաժեշտ պարագաներ նաեւ Արցախ են ուղարկել:
«Սա մեր պարտքն է, եթե այս պահին չենք կարող որեւէ մեկս զենքով գնալ սահման, ապա գոնե պետք է թիկունքն ամուր լինի»,- նշեց Դավիթը:

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները
Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը
Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում
ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ
Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել
«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ
Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել
Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան
Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան
2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար
Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով
Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը
Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք
Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը
Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ
Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել
2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան
Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան
Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին
Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT