Երևան
12 °C
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում այսօր նշեց, որ եթե Եվրոպական դատարանը չկարողանա Ադրբեջանին կամ Թուրքիային պարտադրել քայլեր ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու կամ առնվազն միջանկյալ միջոցի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկություն տալու ուղղությամբ, հաջորդ ամենագործուն հարթակը դառնալու է Նախարարների կոմիտեն:
Նշենք, որ այն Եվրոպայի խորհրդի որոշում կայացնող մարմինն է, որի կազմում ներկայացված են բոլոր անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կամ Ստրասբուրգում նրանց մշտական դիվանագիտական ներկայացուցիչները: Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին Նախարարների կոմիտեն պաշտպանում է Խորհրդի հիմնարար արժեքները եւ վերահսկում անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։ Եվրոպայի խորհուրդն այժմ ունի 47 անդամ պետություն: Դրանցից են, օրինակ, Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, Իռլանդիան, Չեխիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը եւ այլն:
ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Եղիշե Կիրակոսյանն այսօր մանրամասնեց, որ հարցի կարեւորությունը հաշվի առնելով՝ Եվրոպական դատարանն ինքն է իրավասու դիմելու Նախարարների կոմիտե, սակայն ՀՀ-ն՝ որպես կողմ, կարող է այդ հարցը բարձրացնել՝ ՄԻԵԴ-ից խնդրելով, որ քննարկեն Կոմիտե դիմելու հարցը, ինչը, ըստ Կիրակոսյանի, իրենք այժմ պատրաստվում են անել: Ավելի վաղ Կիրակոսյանը հայտնել էր նաեւ, որ ՀՀ-ն, հետեւողական լինելով ՄԻԵԴ-ի որոշումների ի կատար ածման հարցում, դատարանից խնդրել էր ակտիվ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարման ուղղությամբ:
Կիրակոսյանը հիշեցրեց, որ ԵԽ անդամ-պետությունների, այդ թվում՝ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնության կողմից հստակ հայտարարություններ են հնչել ռազմական գործողություններին Թուրքիայի ներգրավվածության մասին, ինչը, ըստ նրա, կարող է հիմք դառնալ Նախարարների կոմիտեում հստակ քայլեր իրականացնելու համար. «Նախարարների կոմիտեում կարող են ծավալվել քննարկումներ, հարցեր տրվել անդամ պետությունների կողմից, և դրանցով փորձել նաև որոշակի քաղաքական ճնշումներ գործադրել»,-նշեց նա:
Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե նաեւ Նախարարների կոմիտե դիմելուց հետո Ադրբեջանը եւ Թուրքիան քայլեր չձեռնարկեն, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ այդպիսով երկու պետությունները կխախտեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ինչը հստակ կարձանագրվի արդեն բուն գանգատի շրջանակում՝ վերջնական վճիռ կայացնելիս: Նշենք, որ ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի դեմ բուն՝ միջպետական գանգատը ՀՀ-ն դեռեւս չի ներկայացրել. դրա համար անհրաժեշտ է Կառավարության համապատասխան որոշում: Միջանկյալ միջոցը գործիքակազմ է, որով պետությունները նախքան բուն գանգատ ներկայացնելը կարողանում են հրատապ կարգով խնդիրը բարձրաձայնել Եվրոպական դատարանում:
Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը ՀՀ-ն ներկայացրել էր ռազմական գործողությունների առաջին իսկ օրից՝ սեպտեմբերի 27-ին, որից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, Եվրոպական դատարանը բավարարել էր այն` Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ անելով զերծ մնալ այնպիսի միջոցներից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը: Օրեր անց ՀՀ-ն երկրորդ դիմումն էր ուղարկել ՄԻԵԴ՝ այս անգամ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով, որի վերաբերյալ եւս Եվրոպական դատարանը երեկ որոշում կայացրեց՝ վերահաստատելով նախորդ որոշումը եւ կոչ անելով ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ այս որոշման առկայությունն ինքնին շատ կարեւոր է ՀՀ-ի համար, որովհետեւ ստացվում է, որ միայն ՀՀ-ի ապացույցների հիման վրա ՄԻԵԴ-ը հաստատել է Թուրքիայի ներգրավվածությունը ռազմական գործողություններին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT